Փաշինյանը մեկնել է Վաշինգտոն՝ Թրամփի արկածախնդրությանը մասնակցելու
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է Միացյալ Նահանգներ։ Կառավարության լրատվական վարչության փոխանցմամբ՝ փետրվարի 19-ին Վաշինգտոնում վարչապետը կմասնակցի «Խաղաղության խորհրդի» անդրանիկ նիստին։ Անցյալ ամիս Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ընդունել էին նախաձեռնությանը միանալու առաջարկությունը և Դավոսի տնտեսական ֆորումի շրջանակում ներկա են գտնվել կանոնադրության ստորագրության պաշտոնական արարողությանը։ Ի սկզբանե հայտարարվել էր, որ այս նախաձեռնությունը Գազայի վերականգնումն է վերահսկելու, այժմ, սակայն, Թրամփն ավելի մեծ խնդիրներ է դրել խորհրդի առջև՝ հայտարարելով, թե այն պետք է լուծի գլոբալ հակամարտությունները։
Ավելին, բազմաթիվ փորձագետներ և միջազգային լրատվամիջոցներ կարծում են, որ Թրամփն այս նախաձեռնությամբ ցանկանում է կազմաքանդել Միավորված ազգերի կազմակերպությունը և ստեղծված նոր աշխարհակարգի պայմաններում իրեն հավատարիմ ու Միացյալ Նահանգների շահերից գործող կառույց ստեղծել։ Զուր չէ, որ եվրոպական բազմաթիվ պետություններ պարզապես հրաժարվել են մասնակցել «Խաղաղության խորհրդին»։ Նույնիսկ Վատիկանն է հայտարարել, որ մտադիր չէ մասնակցել, թեպետ Իտալիան ցանկություն է հայտնել մասնակցել որպես դիտորդ, այսինքն՝ առայժմ պատասխանատվություն չստանձնել։
Այս կառույցի անդամ, բնականաբար, չեն դարձել և չեն էլ դառնա Չինաստանը, Իրանը, Ռուսաստանը՝ հստակ հասկանալով, որ այդ «Խաղաղության խորհուրդն» առաջին հերթին ուղղված է հենց իրենց դեմ, ուստի և Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների այս ինքնամոռաց մասնակցությունը Թրամփի հերթական վտանգավոր նախաձեռնությանը աշխարհաքաղաքական և տարածաշրջանային լուրջ հետևանքներ է ունենալու։ Ինչ-որ պահի թե՛ Հայաստանին, և թե՛ Ադրբեջանին կանգնեցնելու են փաստի առաջ, ուստի անդամակցելուց առաջ հարկավոր էր ավելի լավ մտածել։
Լուսինե Մեհրաբյան




















Օբաման առաջին անգամ արձագանքել է Թրամփի էջում իրեն կապիկի հետ համեմատելուն
Գյումրի, Գայի 8. «ՀայաՔվեի» տարածքային գրասենյակի դռները բաց են հայրաքաղաքի բնակիչների առջև
Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն Քոչարյան
Ինչպիսի՞ Վալենտին եք դուք՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի
Պատերшզմը կավարտվի, երբ Ռուսաստանը տնտեսապես կամ ռազմшկան առումով nւժասպառ կլինի․ Մերց
Կարգավորող մարմինը նույնիսկ տեղյակ չէր, թե քանի բաժանորդ է հոսանքազրկված եղել Էրեբունու դեպքերի ժամա...
Team Holding-ի պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը՝ Freedom Broker Ar...
Ֆասթ Բանկը 600 միլիոն դրամից ավելի աջակցություն է տրամադրել տարբեր նախագծերի
Շիրակի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գnղության երկու դեպք
Առգրավվել է հալյուցինոգեն սնկերով հարյուր փաթեթ