Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Խոշոր հարկատուների առանցքային դերը ՀՀ պետական բյուջեում Այսօր տեղի ունեցավ «ՀայաՔվե» միավորման պաշտոնական շնորհանդեսը. Ավետիք ՉալաբյանTRIPP-ը պետք է իրականացվի հայկական սուվերեն վերահսկողության ներքո․ Ավետիք ՉալաբյանՏարեցները պետք է ազատվեն տրանսպորտային վճարից․ Հրայր ԿամենդատյանՓաշինյանը մեկնել է Վաշինգտոն՝ Թրամփի արկածախնդրությանը մասնակցելու Իշխանությունները հիմնովին ձախողել են Երևանի փոսալցման աշխատանքները Պարգևատրել են «պադավատով», որ չնեղացնեն Հնդկաստանում արևային էներգետիկան դարձել է սեփական հաջողության գերին 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա փետրվարի 19-ին. Սրբազան Պայքար«Քաղաքացիական պայմանագիր»-ը փորձում է նույնացնել հայրենիքն ու պետությունը․ Արեգ Սավգուլյան«ՀայաՔվե» միավորման քաղաքական հայտի շնորհանդեսը` լուսանկարներովԲարձրագույն կրթությունը ՀՀ քաղաքացիների համար պետք է լինի անվճար․ Ցոլակ Ակոպյան Կրթության բնորոշիչ հատկանիշները պետք է լինեն արժեքն ու որակը․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանի սահմանամերձ գյուղերում դպրոցներ են փակվում «ՀայաՔվե» - ն ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացնումՓոշիացնում են պետական միջոցները․ Նաիրի Սարգսյան Ֆասթ Բանկն արժանացել է մրցանակի Mastercard միջազգային վճարային համակարգի կողմից Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Այսօր սպասում ենք փետրվարի ամենատաք օրերից մեկը․ Գագիկ Սուրենյան Ուկրաինայի հարցով կարգավորմանն ուղղված ցանկացած քայլ նշանակություն ունի. Զախարովա
Քաղաքականություն

Պարգևատրել են «պադավատով», որ չնեղացնեն

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում թեկնածու է առաջադրել Վանիկ Օհանյանին։ Այս մասին ասված է ԱԺ նախագահի հայտարարությունում, որը հրապարակված է խորհրդարանի պաշտոնական կայքէջում։

Վանիկ Օհանյանը 43 տարեկան է, ծնունդով Վանաձորից է, Երևանի պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետի շրջանավարտ է։ Ավելի վաղ աշխատել է տարբեր կլինիկաներում՝ որպես բժիշկ-ստոմատոլոգ, դասավանդել է «Մխիթար Գոշ» հայ-ռուսական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետում, եղել է «Ալֆա ֆարմ» ՓԲԸ դեղատնային ցանցի Լոռու մարզի տարածքային ղեկավար։ 2017-ին հիմնադրել է «Օհանյան կլինիկա» ՍՊԸ ստոմատոլոգիական կլինիկան։ 2019–2020 թվականներին աշխատել է որպես «Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկա» ՊՓԲԸ տնօրեն, 2024–2025 թթ.՝ «Վանաձորի թիվ 5 պոլիկլինիկա» ՊՓԲԸ տնօրեն։ Օհանյանը ԱԺ պատգամավոր է ընտրվել 2025 թվականի սեպտեմբերի 3-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ցուցակով, Առողջապահության հարցերի հանձնաժողովի անդամ է։ Առողջապահության հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը թափուր է արդեն գրեթե մեկ ամիս՝ Հռիփսիմե Հունանյանի հրաժարականից հետո։

Նա այդ հանձնաժողովում միակն էր, որ կապ ունի առողջապահության և բժշկության հետ, բայց նրա փոխարեն նախընտրել էին հենց Հունանյանին նշանակել հանձնաժողովի նախագահ։ Այժմ էլ թեկնածուները երկուսն էին՝ Վանիկ Օհանյանն ու Լուսինե Բադալյանը, սակայն վերջինիս թեկնածությունը մերժել են առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի բուռն պահանջներից հետո։ Բադալյանը լուրջ անձնական խնդիրներ ունի երկու նախարարների հետ, բազմիցս քննադատել է վերջիններիս, և այժմ նրան պարզապես դուրս են մղել՝ ընտրելով Վանիկ Օհանյանին, որին մինչև այդ չէին էլ ուզում տեսնել հանձնաժողովի նախագահի պաշտոնում։

Ընդ որում, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի քվեարկության արդյունքում Օհանյանը միայն 62 ձայն է ստացել՝ զբաղեցնելով 204-րդ տեղը, ինչը նույնիսկ տեսականորեն հնարավորություն չի տալիս հայտնվել հաջորդ խորհրդարանի կազմում։ Ըստ երևույթին, վերջինիս թե՛ նոր պաշտոն է խոստացվել, թե՛ հիմա էլ պարգևատրել են մի քանի ամիս «պադավատ» և ավելի բարձր աշխատավարձ ունենալու հնարավորությամբ։

Աննա Մարգարյան