Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ինչպես պետք է գործի TRIPP-ը, եթե երբևիցե գործարկվի. Ավետիք ՉալաբյանԿիբեռհանցագործության դեմ պայքարը չափազանց կարևոր և արդիական հանձնառություն է. Հրայր ԿամենդատյանԲարձր ենք գնահատում Գագիկ Ծառուկյանի «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությունը, որը կոչված է համախմբելու աշխարհասփյուռ հայության կարողությունները. Աշոտ ԳրիգորյանՄենք ամեն գնով պետք է պաշտպանենք մեր ինքնությունը․ Արթուր Վանեցյան Եպիսկոպոսների ժողովը Ավստրիայում և ներքաղաքական ճնշումների ստվերը Արդյունաբերական վերածնունդի օրակարգ․ «Միասնության թևեր»-ը ներկայացրեց իր տնտեսական տեսլականը Մենք այնքան ենք իրար ատում ու այնքան ենք իրար հանդեպ թշնամացած, որ մեզ օտար թշնամիներ էլ պետք չեն. Մհեր ԱվետիսյանԲաց նամակ ՀՃՇ առաջնորդ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին` Ազգային Հպարտության Տրիբունալի վերաբերյալԱշխարհաքաղաքական նոր «մեսիջներ». անվտանգության ավանդական երաշխիքներն այլևս հուսալի չեն. «Փաստ» Ընտրությունների մասնակցության յուրաքանչյուր ձայնի ուժը և լռության գինը. «Փաստ» Սարսափ ոչ միայն իշխանությունը կորցնելուց, այլև միասնականությունից. «Փաստ» «Այս ամենն իրավունքի գերակայության և իրավականության հետ աղերս չունեցող գործընթաց է՝ բացառապես տեղավորվող քաղաքական ծիրում». «Փաստ» Այդ ի՞նչ «ձեռքբերումներից» են խոսում իշխանությունները. «Փաստ» «Ընդդիմադիր ուժերը պետք է միավորվեն մի քանի խոշոր գաղափարական դաշինքների մեջ և պարտության մատնեն գործող վարչախմբին». «Փաստ» Ընտրական շրջանի «բացումից» երկու օր անց Սյունիքի մարզպետը ֆինանսական աջակցություն է բաժանել բնակիչներին. «Փաստ» ՔՊ-ում էլի ներքին խմորումներ են. «Փաստ» Շոուի վերածված «արդարադատություն». Վահե Հակոբյանի գործի իրական նպատակը. «Փաստ» Տիգրան Բարսեղյանը հեռացավ Հայաստանի հավաքականից Շվեդիան իր նոր տարեկան հետախուզական զեկույցում Ռուսաստանին անվանել է «գլխավոր ռազմական սպառնալիք»ՌԴ–ն մեղադրել է Telegram-ին «արտասահմանյան հետախուզական գործակալություններին» նամակագրությունը բացահայտելու մեջ
Քաղաքականություն

Շոուի վերածված «արդարադատություն». Վահե Հակոբյանի գործի իրական նպատակը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վահե Հակոբյանի շուրջ ծավալվող՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացը հերթական անգամ ցույց է տալիս, թե ինչպես է օրենքը կիրառվում ոչ միայն իրավական, այլև տեղեկատվական հարթությունում։ Խնդիրը միայն դատարան ներկայացված հայցը չէ։ Խնդիրն այն ձևն է, որով այն մատուցվում է հանրությանը՝ շեշտադրելով աղմուկը, ոչ թե փաստարկը։

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել գլխավոր դատախազության հայցադիմումը, որով պահանջվում է բռնագանձել Վահե Հակոբյանին և նրա ընտանիքի անդամներին վերագրվող մի շարք գույքեր ու դրամական միջոցներ։ Թվերը ներկայացվում են տպավորիչ ձևով՝ անշարժ գույք, մեքենաներ, ավանդներ, պարտատոմսեր, միլիարդավոր դրամների պահանջներ։ Սակայն մինչ դատական քննությունը դեռ նոր է սկսվում, հանրային հարթակում արդեն ձևավորվում է մեղավորության տպավորություն։

Սա է հիմնական խնդիրը։ Նախ՝ Հանրային հեռուստատեսությամբ ցուցադրվում է ընդգծված ռեպորտաժ, ապա դատախազության ներկայացուցիչը հայտարարում է պահանջների մասին՝ կտրուկ և դատավճռի նման հնչող ձևակերպումներով։ Ստացվում է, որ հասարակությունը նախ լսում է «վճիռը», և միայն հետո է սկսվում դատական գործընթացը։ Այդ ընթացքում փաստերը, հակափաստարկները, պաշտպանական դիրքորոշումները մնում են ստվերում։

Ավելին՝ գործի շրջանակում հրապարակայնորեն նշվում են ընտանիքի անդամների անունները, ներառյալ անչափահասները։ Անկախ նրանից, թե ինչ իրավական հիմնավորումներ կարող են ներկայացվել, նման մոտեցումը ստեղծում է ճնշման և վարկաբեկման մթնոլորտ։ Երբ իրավական գործընթացը ուղեկցվում է հանրային ցուցադրականությամբ, դժվար է այն ընկալել որպես զուտ մասնագիտական քննություն։ Չի կարելի նաև անտեսել ժամանակային համընկնումները։ Վահե Հակոբյանի նկատմամբ արդեն իսկ կա հարուցված քրեական վարույթ այլ հոդվածներով։ Այս պայմաններում գույքի բռնագանձման գործընթացի բարձրաձայն մեկնարկը, բնականաբար, ընկալվում է որպես լրացուցիչ ճնշման քայլ։ Քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ նման մեթոդների կիրառումը վաղուց դարձել է օրինաչափություն։

Կոռուպցիայի դեմ պայքարը չի կարող լինել ընտրովի կամ ցուցադրական։ Եթե կան հիմնավոր ապացույցներ, դրանք պետք է ներկայացվեն դատարանում հանգիստ և փաստարկված ընթացակարգով։ Սակայն երբ գործընթացը վերածվում է տեղեկատվական արշավի, ակնհայտ է դառնում, որ նպատակը միայն իրավական արդյունքը չէ, այլ հանրային ընկալման ձևավորումը՝ կոնկրետ անձին վարկաբեկելու համար։

Վահե Հակոբյանի գործը դեռ քննության փուլում է, և միայն դատարանն է իրավասու գնահատել ներկայացված պահանջների հիմնավորվածությունը։ Սակայն արդեն այժմ կարելի է արձանագրել, որ գործընթացն ուղեկցվում է շոուի տարրերով։ Իսկ երբ արդարադատությունը վերածվում է շոուի, կորցնում է իր հիմնական արժեքը՝ վստահությունը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում