Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ի՞նչ է առաջարկում ընտրողին «ՀայաՔվեն». քվեարկի´ր, որ հաղթեսԱկբա բանկը տեղաբաշխում է դրամային պարտատոմսեր Տարբեր ազգեր պատերազմների մեջ են, բայց չկա մեկ այլ ժողովուրդ, որ նման խայտառակ վիճակի մեջ է հայտնվել. «Համահայկական ճակատ» ՇարժումԱմեն անգամ, երբ թուրքերը գովում են հայերին, դրան հաջորդում է ցեղասպանություն․ Արմեն ՄանվելյանՔաղաքացին պետք է լինի սահմանադրական համակարգի և իշխանության ձևավորման համակարգի կենտրոնում. Էդմոն ՄարուքյանՍտեղծելու ենք պետություն-եկեղեցի համատեղ վերահսկողական խորհուրդ․ Աննա ԿոստանյանԹշնամին պետք է երկար մտածի՝ մեր երկրի վրա հարձակվելուց առաջ, և հրաժարվի այդ մտքից․ Ավետիք Քերոբյան4 տարի պահանջվեց, որ իշխանությունը կամ կշտանա, կամ հասկանա, որ չարիք է գործել․ Նաիրի Սարգսյան Հայաստանում շրջանառվում են մի շարք շնչառական վիրուսներ Զովունիում կրակոցներից uպանվածը դերասանուհի Արսինե Նավասարդյանի որդին է. Մանրամասներ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը իրականություն կդարձնի «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնը Եվրամիությունը հսկա գումարներ է հատկացնելու Փաշինյանի իշխանությանը Փաշինյանը համակերպվե՞լ է եկեղեցու դեմ պայքարում իր պարտության հետ Պետք է փոխել ընտրարշավի թե´ տրամադրությունները, թե´ բովանդակությունը, հակառակ դեպքում ոչ թե Գյումրի-2, նույնիսկ Երևան-1 էլ չենք ունենալու․ Վահե Հովհաննիսյան Իրանը մեծացնում է իր էներգետիկ հզորությունները Սևանում 19-ամյա երիտասարդի uպшնnւթյան գործով կան կալանավորվածներ Առաջնագիծը, ամրաշինական կառույցները բաց են միայն իշխանական քարոզչության և ադրբեջանցիների համար․ Տիգրան Աբրահամյան Գյումրիում 2,000 անտուն մարդ կա, մենք գալու ենք ու Գյումրիում չի լինելու մի ընտանիք, որ տուն չունենա. Ալիկ Ալեքսանյան (տեսանյութ)Խորապես համոզված եմ, որ միայն համատեղ ջանքերով կկարողանանք հաղթահարել Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության առջև ծառացած բոլոր դժվարությունները. Արշակ ԿարապետյանՄասիսում բացվել է «ՀայաՔվեի» գրասենյակը
Մշակույթ

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը իրականություն կդարձնի «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնը

Մարտի 26-ից ապրիլի 4-ը Հայաստանի դասական երաժշտության ոլորտում տեղի կունենա կարևորագույն իրադարձություն։ Առաջին անգամ Հայաստանում «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը նախաձեռնում է բացառիկ կրթամշակութային նախագիծ՝ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնը։

Ակադեմիան բաց կլինի 130 տաղանդավոր հայ պատանի երաժիշտների համար, որոնք բացառիկ հնարավորություն կունենան մասնակցելու վարպետության դասերի, որոնք անցկացնելու են աշխարհի տարբեր երկրներից Հայաստան ժամանած 20 անվանի արտիստներ ու պրոֆեսորներ։ Տասը օրվա ընթացքում տեղի կունենա 350-ից ավելի ինտենսիվ վարպետության դաս, ինչպես նաև պանելային քննարկումներ։ Վարպետության դասերն ու պանելային քննարկումները կդառնան ստեղծագործական համագործակցության, գիտելիքի փոխանցման, մասնագիտական աճի կարևոր հարթակներ։

Բայց սա ամենը չէ։ Փառատոնի շրջանակում ամեն երեկո տեղի կունենան դասական համերգներ՝ դասավանդող երաժիշտների և ակադեմիայի մասնակից երեխաների մասնակցությամբ։ Համերգները բաց կլինեն լայն հանրության համար։ Ձեռք բերելով տոմսերը՝ երաժշտասերները հնարավորություն կունենան վայելել իրենց նախընտրած համերգային ծրագրերը։

Այս համատեքստում կարևոր է նաև նշել, որ համերգները տեղի են ունենալու Երևանի տարբեր թանգարաններում, ինչը կընդլայնի ակադեմիայի շրջանակները՝ հնարավորություն տալով և՛ արտիստներին, և՛ հանդիսատեսին մոտիկից ծանոթանալ հայ մշակութային ժառանգությանը։ Մի քանի օրերի ընթացքում Երևանը կվերածվի մշակութային կենտրոնի։

«Հայ Վիրտուոզներ» ակադեմիա-փառատոնը դառնալու է կրթական և մշակութային նշանակության բացառիկ իրադարձություն մեր երկրի համար։ Փառատոնի միջոցով «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը մեկտեղելու է հայ պատանիների տաղանդը և համաշխարհային փորձը։ Սա լավագույն հարթակն է դառնալու դասական երաժշտության զարգացումը և տաղանդավոր երաժիշտների շարունակական աճը խթանելու համար։ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը մշտապես կարևորում է միջազգային փորձ կրող հանրահռչակ պրոֆեսորների ներգրավումը մեր երկրի դասական երաժշտության զարգացման գործում, նրանց փորձի ու գիտելիքների փոխանցումը հայ պատանի երաժիշտներին։ Այս պարագայում միանշանակ հնարավոր է էլ ավելի կատարելագործել երաժիշտների կատարողական հմտությունները։

Հետևեք հիմնադրամին սոցհարթակներում կամ բաժանորդագրվեք հիմնադրամի կայքի նորություններին, որպեսզի առաջինը տեղեկանաք մասնակցության մանրամասներին: