Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ի՞նչ է փնտրում Պապիկյանը Իրանում Պոլսո պատրիարքի աջակցությունը Փաշինյանին Ալիևը հրաժարվել է գալ Երևան Նվազագույն պարենային և սպառողական զամբյուղները գերազանցում են նվազագույն կենսաթոշակը․ Դավիթ ՀակոբյանՓաշինյանն արևմտամետներին օգտագործում է ընդդիմության դեմ Թոշակների բարձրացումը ընտրակաշառքի տրամաբանության մեջ է, բայց թոշակառուն հիմա էլ չի ընտրելու ՔՊ-ին Թոշակների բարձրացման քայլը ոչ միայն ուշացած է, այլև բացարձակ կիսատ-պռատ. Ավետիք Չալաբյան Գործընկերության քողի տակ․ ի՞նչ ռիսկեր են ձևավորվում Հայաստան–ԱՄՆ օրակարգում Դեղորայքի գների իջեցում՝ սոցիալական բեռի թեթևացո՞ւմ, թե՞ մեխանիզմների փորձություն Կենսաթոշակների բարձրացման ոդիսականը և պահի լրջությունը․ Միքայել Մելքումյան Կենսաթոշակների բարձրացման թեմայով «ՀայաՔվեի» հրատապ մամուլի ասուլիսը կառավարության շենքի առջև` լուսանկարներով«ՀայաՔվեի» հրատապ մամուլի ասուլիսը կառավարության շենքի առջև` կենսաթոշակների բարձրացման թեմայովԱվելի փոքր, ավելի հզոր և ավելի տեխնոլոգիապես առաջադեմ. Tesla-ի նորագույն արևային վահանակն է ներկայացվել Տիկտոկում Փաշինյանի մասին ենթադրյալ վիրավորական արտահայտության համար քաղաքացին ձերբակալվել է Ուսուցիչները պետք է ազատվեն ավելորդ թղթաբանությունից․ Մենուա Սողոմոնյան7 միլիոնից էլ բարձր թոշակ կա՞. Էդմոն ՄարուքյանԹոշակների բարձրացումը մարդկանց լավություն մի՛ ներկայացրեք․ «Մեր ձևով» շարժման անդամ Էդ փողն ի՞նչ եք արել. բա փրփուրը բերաններիդ ասում էիք՝ թոշակ բարձրացնելը անհնար է. Ավետիք Չալաբյան«Սա ընտրություններից առաջ պետական մակարդակով թոշակառուներին կաշառելու ծրագիր է, ոչ միայն ընտրակաշառք է, այլև պաշտոնեական դիրքի չարաշահում». «Փաստ» Ազատվեցին, բայց... մնացին. կադրային տարօրինակ «շրջանառություն» ՆԳՆ-ում. «Փաստ»
Քաղաքականություն

Թոշակառուների հանդեպ նախընտրական «բարիացում»՝ բազմամիլիոնանոց պարգևավճարների ֆոնին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, որ ընտրությունների նախաշեմին Փաշինյանն ու ՔՊ-ն ամեն կերպ ու հատկապես՝ պետական բյուջեի ու միջոցների հաշվին փորձելու են սիրաշահել ընտրողներին, պարզից էլ պարզ էր: ՔՊ-ի ու Փաշինյանի նախընտրական «բարիանալը» նախ՝ ձևական է, երկրորդ՝ ոչ մի բարի բան չի խոստանում հեռանկարում:

Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը երեկ հիշեց կենսաթոշակառուների ու նրանց ցածր կենսաթոշակների մասին: Ու չնայած մի երկու ամիս առաջ երդվում էին, որ եթե մի 5000 դրամով թոշակները բարձրացնեն, ապա երկրի տնտեսությունը կփլուզվի, հիմա հանկարծակի որոշեցին, որ թոշակները ապրիլի 1-ից կբարձրանան:

«Ապրիլի 1-ից կենսաթոշակները կավելանան։ Ընդ որոշում, համեմատաբար ցածր թոշակները կավելանան 10 հազար դրամով, համեմատաբար բարձր թոշակները՝ ավելի շատ»,-հայտարարել է Փաշինյանը:

Այո, այն նույն Փաշինյանը, որ ցինիզմի «մաստեր կլաս» ցուցադրելով՝ մի երկու ամիս առաջ հայտարարում էր, թե թոշակառուները չգիտեն, չեն հասկանում, թե ինչի վրա ծախսեն 10000 դրամը: Հետո ասում էր, որ եթե նույնիսկ 20 հազար դրամ բարձրացնեն, թոշակառուի կյանքում բան չի փոխվելու: Ասում էր ու պետական պաշտոնյաներին, այդ թվում՝ իրեն բազմամիլիոնանոց պարգևավճարներ հատկացնելու որոշումներ ընդունում: Դե, հասկանալի է, իրենք գիտեն՝ ինչպես ծախսել, իրենց կյանքում պետք է բան փոխվի ու փոխվել է (շարունակում է փոխվել)՝ օրավուր հարստանալու տեսքով:

Ավելին, երբ ընդդիմադիր ուժերը մատնացույց էին անում, որ հնարավոր է բարձրացնել կենսաթոշակները, քպականներով հարձակվում էին, թե անհնար է: Ու հիմա, բազմամիլիոնանոց (ու չվաստակած) պարգևավճարները ծախսելուց հետո, ընտրություններից մի երեք ամիս առաջ «հանկարծ» հիշեցին թոշակառուների մասին:

Հանրային առաջին արձագանքն անողոք էր. շատ-շատերը սա բնորոշեցին որպես բացահայտ ընտրակաշառք: Չէ, թոշակ բարձրացնելը լավ բան է, անհրաժեշտ բան է, կարևոր բան է, բայց երբ 8 տարի գրեթե թոշակ չես բարձրացրել (մաքսիմում՝ 3000 դրամ, երբ գնաճն աննախադեպ չափերի է հասել), ու մեկ էլ՝ հոպ, ընտրությունների շեմին այսքան «առատաձեռն» ես դառնում, հասկանալի է դառնում, որ նախ՝ Նիկոլ Փաշինյանն ինքն էլ հրաշալի գիտի, թե ինչ շրիշակային վարկանիշ ունի ներկայում, երկրորդ՝ հասկանում է, որ թոշակառուներին վիրավորել է վերոնշյալ ձևակերպումներով: Եվ, ուրեմն, ընտրություններից մի 100 օր առաջ պետք է հայտարարել կենսաթոշակների և ծերության նպաստների բարձրացման մասին:

Մյուս կողմից՝ հանրահայտ է, որ նման քայլը, ինչպիսին է թոշակների բարձրացումը, պլանավորվում է նախապես, առանձին տողով նշվում է տարեկան բյուջեի մեջ: Մինչդեռ, այս տարվա բյուջեում նման բան նախատեսված չէ: Հենց իրենք՝ Փաշինյանն ու ՔՊ-ն էին աղմկում, թե դա անհնար է, թե ոչ մի կերպ թոշակ բարձրացնելու տեղ չունեն, որ ովքեր դրա մասին խոսում են... պոպուլիստներ են, այս, այն:

Ու պատահական չէ, որ մասնագետներն արդեն հարց են բարձրացնում՝ արդեն հաստատված բյուջեում այդքան գումարը (մոտ 60 մլրդ դրամ) որտեղի՞ց եք հայթայթելու, ո՞ւմ հաշվին: Էլի՞ հարկեր, տույժ ու տուգանքներ եք բարձրացնելու ու հանրության կաշին քերթեք: Թե՞ այդ գումարը կար, բայց պահում էիք ընտրությունների համար......

Հ.Գ.-Ի դեպ, երեկ ոմանք կես կատակ-կես լուրջ հիշեցնում էին, որ ապրիլի մեկը, բացի Ծիծաղի միջազգային օր լինելուց, ժողովրդի մեջ տարածված է նաև որպես խաբելու օր: Բայց սա արդեն «հին ինֆորմացիա» է, քանի որ արդեն 8 տարի է՝ Հայաստանի իշխանությունների համար ամեն օր է խաբելու օր...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում