Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ի՞նչ է փնտրում Պապիկյանը Իրանում Պոլսո պատրիարքի աջակցությունը Փաշինյանին Ալիևը հրաժարվել է գալ Երևան Նվազագույն պարենային և սպառողական զամբյուղները գերազանցում են նվազագույն կենսաթոշակը․ Դավիթ ՀակոբյանՓաշինյանն արևմտամետներին օգտագործում է ընդդիմության դեմ Թոշակների բարձրացումը ընտրակաշառքի տրամաբանության մեջ է, բայց թոշակառուն հիմա էլ չի ընտրելու ՔՊ-ին Թոշակների բարձրացման քայլը ոչ միայն ուշացած է, այլև բացարձակ կիսատ-պռատ. Ավետիք Չալաբյան Գործընկերության քողի տակ․ ի՞նչ ռիսկեր են ձևավորվում Հայաստան–ԱՄՆ օրակարգում Դեղորայքի գների իջեցում՝ սոցիալական բեռի թեթևացո՞ւմ, թե՞ մեխանիզմների փորձություն Կենսաթոշակների բարձրացման ոդիսականը և պահի լրջությունը․ Միքայել Մելքումյան Կենսաթոշակների բարձրացման թեմայով «ՀայաՔվեի» հրատապ մամուլի ասուլիսը կառավարության շենքի առջև` լուսանկարներով«ՀայաՔվեի» հրատապ մամուլի ասուլիսը կառավարության շենքի առջև` կենսաթոշակների բարձրացման թեմայովԱվելի փոքր, ավելի հզոր և ավելի տեխնոլոգիապես առաջադեմ. Tesla-ի նորագույն արևային վահանակն է ներկայացվել Տիկտոկում Փաշինյանի մասին ենթադրյալ վիրավորական արտահայտության համար քաղաքացին ձերբակալվել է Ուսուցիչները պետք է ազատվեն ավելորդ թղթաբանությունից․ Մենուա Սողոմոնյան7 միլիոնից էլ բարձր թոշակ կա՞. Էդմոն ՄարուքյանԹոշակների բարձրացումը մարդկանց լավություն մի՛ ներկայացրեք․ «Մեր ձևով» շարժման անդամ Էդ փողն ի՞նչ եք արել. բա փրփուրը բերաններիդ ասում էիք՝ թոշակ բարձրացնելը անհնար է. Ավետիք Չալաբյան«Սա ընտրություններից առաջ պետական մակարդակով թոշակառուներին կաշառելու ծրագիր է, ոչ միայն ընտրակաշառք է, այլև պաշտոնեական դիրքի չարաշահում». «Փաստ» Ազատվեցին, բայց... մնացին. կադրային տարօրինակ «շրջանառություն» ՆԳՆ-ում. «Փաստ»
Քաղաքականություն

Ազատվեցին, բայց... մնացին. կադրային տարօրինակ «շրջանառություն» ՆԳՆ-ում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ ներքին գործերի նախարարության համակարգում հերթական կադրային «շարժն» է արձանագրվել։ Միանգամից երեք բարձրաստիճան պաշտոնյա է ազատվել ոստիկանության պետի տեղակալի պաշտոններից։

Այպիսով.

- ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ, գնդապետ Վարդան Վարդանյանը ազատվել է պաշտոնից։ Նրան փոխարինել է ոստիկանության գնդապետ Արթուր Բարսեղյանը։

- ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ, գնդապետ Կարեն Հակոբյանը ևս ազատվել է պաշտոնից։ Նրա փոխարեն պարտականությունները կկատարի ոստիկանության գնդապետ Կարեն Խաչատրյանը։

- ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ, գնդապետ Արթուր Խուդինյանը նույնպես ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Նրան փոխարինել է փոխգնդապետ Գևորգ Զաքարյանը։

Սակայն այստեղ սկսվում է ամենահետաքրքիրը։

Ներքին գործերի նախարարի այլ հրամաններով նույն ազատված պաշտոնյաները նշանակվել են նախարարի անմիջական ենթակայությամբ պաշտոնների. Վարդան Վարդանյանը և Կարեն Հակոբյանը՝ նախարարի խորհրդականներ, Արթուր Խուդինյանը՝ նախարարի օգնական:

Այստեղ էլ առաջանում է տրամաբանական հարց՝ եթե նրանք արդյունավետ, վստահելի և պրոֆեսիոնալ ղեկավարներ էին, ապա ինչո՞ւ ազատվեցին իրենց առանցքային համակարգային պաշտոններից։ Իսկ եթե խնդիրներ կային նրանց աշխատանքի հետ, ապա ինչո՞ւ են նույն օրը տեղափոխվում նախարարի աշխատակազմ՝ խորհրդականի ու օգնականի կարգավիճակով։ Այդ ի՞նչ պետք է օգնեն կամ խորհուրդ տան, որ հնարավոր չէր նախկին բարձր պաշտոններում։

Սա արդյո՞ք պատասխանատվության ձև է, թե՞ պարզապես կադրային «փափուկ վայրէջք»՝ առանց հրապարակային բացատրության։

Քրեական ոստիկանություն, համայնքային ոստիկանություն, պարեկային ծառայություն. սրանք համակարգի ողնաշարային կառույցներ են։ Նման ծավալի միաժամանակյա փոփոխությունները սովորաբար ունենում են հստակ քաղաքական կամ կառավարման պատճառաբանություն։

Սակայն հանրությանը որևէ գնահատական կամ հաշվետվություն չի ներկայացվել

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում