Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ի՞նչ է փնտրում Պապիկյանը Իրանում Պոլսո պատրիարքի աջակցությունը Փաշինյանին Ալիևը հրաժարվել է գալ Երևան Նվազագույն պարենային և սպառողական զամբյուղները գերազանցում են նվազագույն կենսաթոշակը․ Դավիթ ՀակոբյանՓաշինյանն արևմտամետներին օգտագործում է ընդդիմության դեմ Թոշակների բարձրացումը ընտրակաշառքի տրամաբանության մեջ է, բայց թոշակառուն հիմա էլ չի ընտրելու ՔՊ-ին Թոշակների բարձրացման քայլը ոչ միայն ուշացած է, այլև բացարձակ կիսատ-պռատ. Ավետիք Չալաբյան Գործընկերության քողի տակ․ ի՞նչ ռիսկեր են ձևավորվում Հայաստան–ԱՄՆ օրակարգում Դեղորայքի գների իջեցում՝ սոցիալական բեռի թեթևացո՞ւմ, թե՞ մեխանիզմների փորձություն Կենսաթոշակների բարձրացման ոդիսականը և պահի լրջությունը․ Միքայել Մելքումյան Կենսաթոշակների բարձրացման թեմայով «ՀայաՔվեի» հրատապ մամուլի ասուլիսը կառավարության շենքի առջև` լուսանկարներով«ՀայաՔվեի» հրատապ մամուլի ասուլիսը կառավարության շենքի առջև` կենսաթոշակների բարձրացման թեմայովԱվելի փոքր, ավելի հզոր և ավելի տեխնոլոգիապես առաջադեմ. Tesla-ի նորագույն արևային վահանակն է ներկայացվել Տիկտոկում Փաշինյանի մասին ենթադրյալ վիրավորական արտահայտության համար քաղաքացին ձերբակալվել է Ուսուցիչները պետք է ազատվեն ավելորդ թղթաբանությունից․ Մենուա Սողոմոնյան7 միլիոնից էլ բարձր թոշակ կա՞. Էդմոն ՄարուքյանԹոշակների բարձրացումը մարդկանց լավություն մի՛ ներկայացրեք․ «Մեր ձևով» շարժման անդամ Էդ փողն ի՞նչ եք արել. բա փրփուրը բերաններիդ ասում էիք՝ թոշակ բարձրացնելը անհնար է. Ավետիք Չալաբյան«Սա ընտրություններից առաջ պետական մակարդակով թոշակառուներին կաշառելու ծրագիր է, ոչ միայն ընտրակաշառք է, այլև պաշտոնեական դիրքի չարաշահում». «Փաստ» Ազատվեցին, բայց... մնացին. կադրային տարօրինակ «շրջանառություն» ՆԳՆ-ում. «Փաստ»
Քաղաքականություն

«Արա»-ով պետությո՞ւն. երբ ԱԺ փոխնախագահը մոռանում է իր պաշտոնը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Շատ լուրջ խնդիր է, երբ երկրի որևէ պաշտոնյա հրապարակային հաղորդակցության մակարդակը իջեցնում է բակային լեզվի աստիճանի։ Խոսքը պարզապես բառի մասին չէ։ Խոսքը պետական մտածողության, պաշտոնի արժանապատվության և ինստիտուցիոնալ մշակույթի մասին է։

Երբ խորհրդարանի փոխնախագահի պաշտոնը զբաղեցնող Ռուբեն Ռուբինյանը լրագրողի հետ խոսում է «արա»-ով, դա այլևս անձնական սայթաքում չէ։ Դա վերաբերմունք է։ Դա մտածողություն է։ Դա իշխանության ներսում ձևավորված ինքնավստահ անպատժելիության արտահայտություն է։

ԱԺ փոխնախագահը պատահական ֆեյսբուքյան «ստատուսչի» չէ։ Նա, ըստ պաշտոնի, պետության դեմքերից մեկն է՝ թե՛ ներսում, թե՛ դրսում։ Նրա յուրաքանչյուր բառը չափվում է ոչ թե ընկերական միջավայրի չափանիշով, այլ պետական պատասխանատվության։ Եթե լրագրողին «արա» ես ասում, ապա վաղը նույն տոնով կարող ես խոսել նաև ցանկացած այլ քաղաքացու հետ։ Իսկ երբ պաշտոնյան իրեն թույլ է տալիս փողոցային բառապաշար, դա արդեն քաղաքական մշակույթի դեգրադացիա է։

Պետությունը «արա»-ով չեն պահում։

Պետությունը պահվում է հարգանքով՝ հարգանք ինստիտուտների հանդեպ, հարգանք մամուլի հանդեպ, հարգանք սեփական պաշտոնի հանդեպ։ Հակառակ դեպքում ստանում ենք այն, ինչ այսօր տեսնում ենք՝ իշխանություն, որը իրեն վեր է դասում քաղաքացուց և խոսում է ոչ թե հաշվետուի, այլ վերևից նայողի տոնով։

Եվ ամենավտանգավորը սա է. երբ նման վարքը դառնում է նորմ, հասարակությունն էլ աստիճանաբար սովորում է, որ պետական պաշտոնը կարելի է արժեզրկել։ Խնդիրը բառը չէ։

Խնդիրը մտածողությունն է, որ այդ բառը բնական է համարում։

Հ.Գ.-Այս ամենին գումարեք նաև քահանայի հետ «տղայական բազառի» մեկնելու փաստը, ամեն ինչ կընկնի տեղը...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում