Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ԱՄՆ-ը 126% մաքսատուրքեր է սահմանել Հնդկաստանից արևային մարտկոցների ներկրման համարԳիտությունն այլևս գրավիչ չէ երիտասարդների համար. Ատոմ Մխիթարյան Համախմբում՝ հանուն երաշխավորված խաղաղության Որևէ գերտերության աջակցությունը ստանալով՝ նոր ռումբեր ես դնում Հայաստանի տակ, որովհետև աջակցելն անվճար չի լինում․ Նաիրի ՍարգսյանUcom-ի գարնանային առաջարկը՝ HONOR X7d 5G սմարթֆոն և արժեքավոր նվերներ Իշխանությունները թոշակների բարձրացումը սարքել են ընտրակաշառք և վարկանիշ բարձրացնելու գործիք. Արմեն Մանվելյան Բարձրագույն դատական խորհրդին կոչ ենք անում հետևողական լինել և հատկապես դատական նիստերին դրսևորել զուսպ ու դատավորներին վայել վարքագիծՉզարմանաք, որ առաջիկայում Աննային տեսնենք ընդդիմության ցույցեցին. Նաիրա ԶոհրաբյանԻնչպես են առաջնորդները կառուցում վստահություն. Ակբա բիզնես ակումբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները իրազեկման արշավ են իրականացրել Աբովյան քաղաքում։ Ներկայացրել են Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերը Գիտելիքով հարուստ` ստեղծագործող մտքին է միայն հատուկ փոփոխություններ բերել և ավելի լավ ապագա կառուցել. կառուցել Ուժեղ Հայաստան. Տաթևիկ ԿարապետյանԵթե կա պատրանք, թե Հայաստանում մոլդովական սցենարի դեպքում Մոսկվայից կլինի ինչ-որ աջակցություն կամ ռեակցիա, ապա արժի հիշել նույն Մոլդովայի օրինակը․ Հովհաննիսյան ԶՊՄԿ-Կառավարություն-Համայնք համատեղ աշխատանքի արդյունքում Քաջարանը դարձել է ամենաբարեկեցիկ և ամենացածր գործազրկություն ունեցող համայնքներից մեկը«ՀայաՔվեն» բարձրացնելու է միջին կենսաթոշակը 50%֊ով. Մենուա Սողոմոնյան Մենք ոգեկոչում ենք սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակը՝ հայ ժողովրդի հանդեպ նման ոճրագործությունները կանխելու հանձնառությամբ. Արշակ ԿարապետյանԻսկ հայերը կարող են Ստեփանակերտ, Շուշի այցելել. Էդմոն Մարուքյան Այն մասին, թե ինչպես մենք պետք է իրական և հարատև խաղաղություն ապահովենք. Ավետիք ՉալաբյանԱրժեհամակարգի ճգնաժամ և իշխանության պատասխանատվությունըՏասը հազար դրամի խոստումը և արժանապատիվ կյանքի հարցըՀայաստան-Թուրքիա սահմանի «Ախուրիկ» անցակետը 2026թ-ից հսկում են միայն ՀՀ ԱԱԾ սահմանապահները
Քաղաքականություն

Համախմբում՝ հանուն երաշխավորված խաղաղության

Նախօրեին Գագիկ Ծառուկյանը հրապարակեց «Առաջարկ Հայաստանին» ծրագրի առանցքային դրույթներից մեկը՝ Երաշխավորված խաղաղություն։
 
Ակնհայտ է, որ «Առաջարկ Հայաստանին» ծրագրին արդեն հաջողվում է ապահովել լայն համախմբում և իրապես դառնալ պետական, քաղաքական, մասնագիտական մտքի «Նոյյան տապան»։
 
Երաշխավորված խաղաղությունը ցանկություն չէ։ Երաշխավորված խաղաղությունը հստակ գործողությունների ծրագիր է, որը մեր երկրի համար պետք է ապահովի կայուն զարգացման և բարգավաճման իրական հիմքեր՝ էապես բարձրացնելով մեր պետության անվտանգության մակարդակը։
 
«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումն իր լիակատար աջակցությունն է հայտնում «Առաջարկ Հայաստանին» նախագծին։ Բարձր ենք գնահատում Գ. Ծառուկյանի՝ հանրային լայն համախմբմանն ուղղված ջանքերը։ Քաղաքական ուժերի և հոսանքների կարևորագույն նպատակն այսօր պետք է լինի կայուն և երաշխավորված խաղաղությունը։ Կորուստներից և պարտություններից, ձախողված կառավարման ծանր հետևանքներից մեծապես տուժած Հայաստանը կարող է վերստին դառնալ մեր տարածաշրջանում վստահելի գործընկեր պետություն, որը միջազգային իրավաքաղաքական երաշխիքներով, փորձված գործընկեր ու դաշնակից քաղաքական կենտրոնների հետ, նրանց երաշխիքներով կկառուցի կայուն և երկարատև խաղաղություն՝ զարգացնելով իր տնտեսական, գիտակրթական ներուժը, ռազմական պաշտպանունակությունը։
 
«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումն իր պատրաստակամությունն է հայտնում իր ստեղծագործ ու մասնագիտական ներուժն օգտագործել այս նպատակների կենսագործման համար, ծավալել լուրջ աշխատանք, իր ներուժը դնել «Առաջարկ Հայաստանին» նախագծի հաղթանակի համար։
«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման համակարգող խորհուրդ։
 
27․02․2026թ․