Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Փաշինյանի ամուսնալուծության նոր վարկած Մեր առաջարկը պետության նոր մոդելի ձևավորումն է. Նարեկ ԿարապետյանՏարածաշրջանում իրավիճակը սրվել է. Փաշինյանը զբաղված է թիթեռ նկարելով Ձևավորելու ենք տուրիստական կլաստերներ Հայաստանի ամբողջ տարածքում․ Աննա ԿոստանյանԿենսաթոշակը 50%-ով ավելացնելու մեր առաջարկը ռեալ է և հիմնված է հստակ հաշվարկների վրա․ Ցոլակ Ակոպյան Komatsu PC 2000 էքսկավատորն աշխատանքի մեջ. տեսանյութ Փաշինյանը փորձում է քծնել ռուսներին, բայց ապարդյուն Փաշինյանը գնացել է քարոզարշավի Աճում է ռազմական գործողությունների տարածաշրջանային բռնկման, ծավալման և տարբեր կողմերին ներքաշման ռազմաքաղաքական ռիսկը. Արտակ Զաքարյան Ամռանը, երբ մենք իշխանության մաս կկազմենք, թոշակները ոչ թե 50, 100 եւ ավելի տոկոսով կբարձրացնենք Կարևոր է ստեղծել պատշաճ պայմաններ մարզիկների համար և նրանց առջև դնել նոր, ավելի բարձր պահանջներ. Գագիկ ԾառուկյանՀայ մարզիկների արժանապատիվ ելույթը՝ Միքս ֆայթի առաջնությանը. պարգևատրել է Հովհաննես Ծառուկյանը Մեր ու Թաթոյանի միավորումը նպատակ ունի իշխանազրկել Փաշինյանին այս հունիսին Երկու վախը մի... իշխանափոխություն է. «Փաստ» «Իշխանությունն իր կաշվի վրա ֆիզիկապես զգում է իշխանազրկման վտանգը, իրենք ամենալավը գիտեն օբյեկտիվ իրավիճակը». «Փաստ» Իրարամերժ և փաստական հիմնավորում չունեցող տեղեկություններ՝ դատարանին.ԿԲ-ի մի կարգադրության հետևանքը. «Փաստ» Թոշակի բարձրացում ընտրությունների շեմին․ սոցիալական քայլ, թե քաղաքական հաշվարկ Միավորում, որը փոխում է նախընտրական դաշտը Նոր հիդրոգելային ծածկույթը սառեցնում է արևային վահանակները և մեծացնում դրանց հզորությունը«Պարտությունը կառավարման համակարգի հետևանք էր». «Փաստ»
Քաղաքականություն

Տարածաշրջանում իրավիճակը սրվել է. Փաշինյանը զբաղված է թիթեռ նկարելով

Իսրայելն ու Միացյալ Նահանգները սկսել են ռազմական գործողություն Իրանի դեմ։ Վաղ առավոտից պայթյուններ են հնչել Իրանի մայրաքաղաքում, ապա և պայթյուններ են հնչել իրանական տարբեր քաղաքներում։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, թե Իսրայելի պետությունը նախահարձակ հարված է հասցրել Իրանին՝ իրենց սպառնացող վտանգները վերացնելու նպատակով։ Տակավին երեկ Իրանն ու Միացյալ Նահանգները շարունակում էին բանակցությունները՝ հայտարարելով առաջընթացի մասին, իսկ այսօր արդեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե իրենք ոչնչացնելու են Իրանի հրթիռները, նավատորմը և հողին են հավասարեցնելու ռազմական արդյունաբերությունը ու թույլ չեն տալու, որ Իրանը միջուկային զենք ունենա։

Թեհրանից այս պահին հակասական տեղեկություններ են գալիս, նշվում է, որ գերագույն հոգևոր առաջնորդին տեղափոխել են անվտանգ վայր, թեպետ իսրայելական լրատվամիջոցները հայտնում են, որ մահափորձ են իրականացրել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի դեմ։ Այս պայմաններում իրավիճակը տարածաշրջանում խիստ սրվելու է, և վտանգներ են առաջանալու բոլորի, այդ թվում՝ Հայաստանի համար։ Փոխանակ իրավիճակին հետևելու, փաշինյանական իշխանությունը ողջ կազմով գնում է Արարատի և Արմավիրի մարզ՝ ներկուսակցական քարոզարշավ իրականացնելու։

Ընդհանրապես սպառնացող վտանգներին փաշինյանական իշխանության արձագանքի բացակայությունը վկայում է, որ մենք գործ ունենք բացարձակ ոչ ադեկվատ և համարժեք չարձագանքող իշխանության հետ, որը վտանգ է ներկայացնում առաջին հերթին Հայաստանի ազգային անվտանգության համար։ Փոխանակ ամրացնելու սահմանները Ադրբեջանի հնարավոր հարձակման դեմ, փաշինյանական իշխանությունը զբաղված է բոլորովին այլ խնդիրներ լուծելով, և սա է իրավիճակի ողջ ողբերգությունը։

Սուրեն Կիրակոսյան