Փաշինյանի ամուսնալուծության նոր վարկած
Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի ամուսնալուծությունը կարելի կլիներ համարել միայն նրանց անձնական գործը, եթե այդ զույգը վաղուց արդեն իրենց անձնական կյանքը չդարձնեին հանրային քննարկումների առարկա, առավել ևս, որ այս ամուսնալուծությունը որոշակիորեն ազդելու է նաև երկրում ընթացող քաղաքական գործընթացների վրա։ Հիշեցնենք՝ Աննա Հակոբյանը երկու օր առաջ երկու ճամպրուկով և շուրջ մեկ տասնյակ արկերով հեռացավ վարչապետական առանձնատնից դեպի վարձով տուն՝ հայտարարելով Նիկոլ Փաշինյանից ամուսնալուծվելու մասին։
Բնականաբար, հանրության մեջ խոսակցություններն ու շշուկները ահռելի չափերի են հասել։ Տարբեր վարկածներ են քննարկվում, ընդհուպ մինչև այն, որ կապում են Աննա Հակոբյանի գլխավորած «Իմ քայլը» հիմնադրամում կատարված ֆինանսական չարաշահումների հետ։ Ինքը Հակոբյանն էլ իր տեսաուղերձում իբր կատակել էր, թե կարող են քրեական գործ հարուցել իր դեմ հիմնադրամի հետ կապված։ Այդուհանդերձ, հարկավոր է հասկանալ, թե ինչու է հենց ընտրություններից ամիսներ առաջ Փաշինյանն ու իր կինը ամուսնալուծվում, հատկապես որ այս ամուսնալուծությունը ռեյտինգային որևէ դրական օգուտ իրենց չի տալու։
Փաշինյանը, ով պայքարում է Հայ առաքելական եկեղեցու դեմ, անընդհատ խոսում է ազգային ու ընտանեկան արժեքներից, այս ամուսնալուծությունից ոչինչ չի շահում, ընդհակառակը։ Ըստ երևույթին, շատ ավելի համոզիչ է թվում այն տեսակետը, որ խորհրդարանական ընտրություններից առաջ Փաշինյանը փորձում է ապահովագրել իր կնոջն ու երեխաներին։ Ամուսնալուծվելով՝ վերջիններիս փորձում է տարանջատել իրենից, նույնիսկ ընտրություններից առաջ տարհանելով Հայաստանից՝ այդկերպ ապահովելով նրանց անվտանգությունը։
Պարզ է, որ խորհրդարանական ընտրություններում պարտություն կրելուց հետո Փաշինյանը ենթարկվելու է քրեական պատասխանատվության իր կատարած հանցագործությունների համար և փորձում է ընդամենը ապահովել ընտանիքի անվտանգությունը։ Հատկապես ութ տարվա պաշտոնավարման ընթացքում բավարար միջոցներ կուտակած կլինեն Աննա Հակոբյանի և երեխաների արտերկրում հարմարավետ ապրուստն ապահովելու համար, թեպետ սա էլ վարկած է, որը շատ ավելի մոտ կարող է լինել իրականությանը։
Սերինե Բադալյան




















Լեհ չմշկասահորդուհին լուրջ վնասվածք է ստացել 2026 թվականի Օլիմպիական խաղերում
Սուրեն Պապիկյանի գյուղում բարեգործության անվան տակ ընտրակաշա՞ռք են բաժանում, «Փաստինֆո»-ի հարցադրում...
Էդ փողն ի՞նչ եք արել. բա փրփուրը բերաններիդ ասում էիք՝ թոշակ բարձրացնելը անհնար է. Ավետիք Չալաբյան
Կենսաթոշակների բարձրացման թեմայով «ՀայաՔվեի» հրատապ մամուլի ասուլիսը կառավարության շենքի առջև` լուսա...
Կրոնական ազատությունը վտանգի տակ․ Հայաստան, Արցախ և միջազգային պատասխանատվություն․ Սամվել Կարապետյան
Տեխնիկապես նրանք տարբեր են, սակայն հոգեբանական առումով շատ նման են. Դիբալան՝ Մեսսիի և Ռոնալդուի մասի...
20 000 մատչելի բնակարան. Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերից մեկը
«Շրթունքների արքային» մահացած են գտնել. պլաստիկ վիրաբուժության աստղի խորհրդավոր մահը
Համակարգված զարգացում և միջազգային ներգրավվածություն․ ՀՀՄԱ-ի հերթական նիստի օրակարգը
Հորոսկոպ. Ի՞նչ է պակասում յուրաքանչյուր կենդանակերպի նշանին