Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պատերազմ Իրանում․ հետևանքներն ու սպառնալիքները Հայաստանի համար. Էդմոն Մարուքյան Հորոսկոպ. Ի՞նչ կբերի մարտի 3-ի խավարումը կենդանակերպի բոլոր նշաններին Հրդեհ է բռնկվել «BMW X5»-ումՀամբերություն և խաղաղություն եմ մաղթում բոլորին, երկնքում և երկրի վրա․ Ավետիք Չալաբյան Սպերցյանի գոլն օգնեց «Կրասնոդար»-ին հաղթել «Ռոստով»-ին և վերադառնալ առաջին հորիզոնականԽորին ցավակցություն ենք հայտնում բարեկամ Իրանի ժողովրդին․ ՀայաՔվեՊատրաստվում ենք ստանձնել երկրի պատասխանատվությունը՝ նոր և ուժեղ առաջնորդությամբ. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն (տեսանյութ) Իրավիճակը մեր երկրի շուրջ և տարածաշրջանում բավականին բարդ է ու հղի բազմասցենար զարգացումներով. Արտակ ԶաքարյանԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման հետևանքով սպանվել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին«Իմ երկիր, իմ Հայաստան» շարժման հուզիչ ակցիան. ծաղկեպսակ Իրանի դեսպանատան դիմացՉեք կարող պարտությունը բարդել մարտադաշտի վրա. Արշակ ԿարապետյանԱրևային վահանակները պարտադիր չէ, որ հարթ լինենՄատչելի բնակարանների հարցը օրհասական է. Լուծու՞մը՝ունենալ Ուժեղ Վարչապետ․․․ Ռուբեն Մխիթարյան Իրանում տեղի ունեցող զարգացումները լուրջ մտահոգություն են առաջացնում․ Եվրահանձնաժողովի նախագահԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիшն խաթարել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ խաղաղության բանակցությունները․ Արաղչին՝ ԼավրովինԱՄՆ-ը կարող է պահանջել Ուկրաինայից հրաժարվել ամբողջ Դոնբասից. Bloomberg Իշխանության և Բաքվի շահերը համընկնում են․ Էդմոն ՄարուքյանՀայաստանը Արևմուտքի հետ գեոպոլիտիկ և առհասարակ որևէ համընկնող շահ չունի․ Հայաստանի շահերը համընկնում են բացառապես ու միմիայն Ռուսաստանի հետ․ Մհեր ԱվետիսյանՔիմ Քարդաշյանը՝ համարձակ բոդիով և փետուրներով. նոր կադրեր Լոս Անջելեսում կատակերգության նկարահանումներիցԱրբանյակից նկարահանել են Թեհրանում այաթոլլա Խամենեիի ոչնչացված նստավայրը
Քաղաքականություն

Իրավիճակը մեր երկրի շուրջ և տարածաշրջանում բավականին բարդ է ու հղի բազմասցենար զարգացումներով. Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
 
Անհավանական եմ համարում, բայց այնուամենայնիվ ուզում եմ փոքր ինչ հուսալ, որ այսօր հրավիրած անվտանգության խորհրդի (որտեղ մեծ մասը տեղով մեկ վտանգ են երկրին) նիստում, գոնե նվազագույն պատկերացում ունեցել են, թե ինչ նոր մարտահրավերներ ու սպառնալիքներ են ի հայտ գալիս ՀՀ համար:
Իրավիճակը մեր երկրի շուրջ և տարածաշրջանում, բավականին բարդ է ու հղի բազմասցենար զարգացումներով:
Պատերազմը կարող է նաև երկար չտևել, բայց արդեն հասցրել է մասշտաբներ ձեռք բերել և տարածաշրջանի համար նոր իրավիճակ ստեղծել: Կարծում եմ, որ ռեգիոնալ պետությունների միջև փոխհարաբերությունների վերանայման խնդիրներ են առաջանալու՝ այդ թվում նաև անվտանգային, կոմունիկացիոն, էներգետիկ և քաղաքակրթական առումներով:
Մինչ այդ՝ կարևոր հարցեր կան, որոնք Հայաստանը պետք է կարողանա լուծել:
ա) չեզոքության պահպանում
բ) թուրք-ադրբեջանական և այլ շահագրգիռ կողմերից հնարավոր պրովոկացիաները կանխարգելելու պատրաստվածություն
գ) հակամարտող կողմերի տարբեր ծառայությունների և այլ շահերի միջև «հաշիվներ մաքրելու» պլացդարմի չվերածում
դ) հնարավոր փախստականների հոսքերի կառավարում, իսկ քաոտիկ ընթացքի և ծավալի դեպքում՝ կանխարգելում,
ե) պարենային և վառելիքային պաշարների ապահովման հնարավոր հարցերում՝ կանխավ լուծումների նախանշում: