Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պետք է պայքարենք կիբերհանցագործությունների դեմ․ Հրայր Կամենդատյան.Մեկ անձի կողմից ջեռուցման վրա ծախսվող գումարը Հայաստանում կախված է մի քանի առանցքային գործոններից. Հրայր Կամենդատյան«Ոչ Արևմտյան Ադրբեջանին» շարժումը ռեզոլյուցիա է ստորագրել. քաղաքական ուժերին բանաձեւ են առաջարկում Վարդան Ջհանյանը ղազախ գործընկերներին հրավիրել է մասնակցելու ամենամյա Armenian Mining Forum-ինԻշխանությունը ստում է. Հրայր ԿամենդատյանՊետք է ունենանք ազգային պետական շահը պաշտպանող թեկնածու․ Աննա ԿոստանյանԻշխանությունը երբ հրաժարական տա, բանտ են ընկնելու, ամենադաժան պատիժն են ստանալու. Արշակ Կարապետյան Չեխիայի Հանրապետությունում հարևանները արդեն կիսում են էլեկտրաէներգիան և խնայում «Քաղպայմանագիրը» շարունակելու է զտումները ընտրական ցուցակում Սադրանք «մոլոտովի կոկտեյլով» Մտահոգիչ միտումներ. Ամերիկյան հարցումների «մութ կողմը» Ինչ-որ մի շատ լավ տեղեկացված աղբյուր ինձ հուշում է, որ այս պահին իրական թվերը հետևյալն են. Արման ԱբովյանTRIPP. վստահության ճգնաժամ և անորոշ հեռանկարներ. Սուրեն Սուրենյանց Ծնողները ստիպված են լինելու ամեն օր երեխաներին այլ համայնքի դպրոց տանել․ Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանը Հայաստանին ներքաշո՞ւմ է Իրանի դեմ պատերազմ Այն մասին, թե ինչ բարիկադ է առաջացել այս ընտրությունների ընթացքում, և նրա որ կողմում ենք գտնվում մենք. Ավետիք ՉալաբյանԴպրոց փակելը հարված է գյուղի ապագային․ Լիլիթ ԱրզումանյանՊահանջում ենք բարձրացնել թոշակները 50 տոկոսով. Հրայր ԿամենդատյանԿթույլատրե՞ն իրական մրցակցություն․ Նարեկ Կարապետյանը վստահ է՝ հիմնական ընդդիմությանը չեն կարող արգելել մասնակցել ընտրություններին Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Քաղաքականություն

«Ոչ Արևմտյան Ադրբեջանին» շարժումը ռեզոլյուցիա է ստորագրել. քաղաքական ուժերին բանաձեւ են առաջարկում

«Ո՜չ Արևմտյան Ադրբեջանին»» հայկական ժողովրդական շարժման հայտարարություն

«Ո՜չ Արևմտյան Ադրբեջանին!»» հայկական ժողովրդական շարժումը, փորձագիտական մի շարք քննարկումների արդյունքում, արձանագրում է՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը գտնվում են աննախադեպ սպառնալիքի ներքո: 

Պաշտոնական Բաքուն, հենվելով Թուրքիայի աջակցության վրա և օգտագործելով միջազգային ամբիոնները, իրականացնում է հայկական պետականության լուծարման փուլային ծրագիր՝ «Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգի քողի տակ:
«Արևմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպությունը (Western Azerbaijan Community, WAC) ինտենսիվորեն աշխատում է ՄԱԿ-ի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ՝ տարածելով «վերադարձի իրավունքը» և «պատմական արդարությունը վերականգնելու» թեզերը: 
Միջազգային կառույցներին հասցեագրված այդ կազմակերպության նամակները Հայաստանին մեղադրում են «ադրբեջանական ժառանգության» ոչնչացման մեջ, պահանջում են մոնիթորինգի առաքելություններ, ինչպես նաև խնդրում են միջգերատեսչական առաքելություն Հայաստանի տարածքում՝ «Արևմտյան Ադրբեջանը» վերածնելու համար:

Իրավիճակի վերլուծությունը, որը ներկայացրել են անվտանգության, տնտեսության, միգրացիայի, ինքնության և եկեղեցու ոլորտների փորձագետները, ցույց է տալիս, որ Հայաստանի Հանրապետությունը բախվել է իր կործանմանը տանող հինգ փոխկապակցված սպառնալիքների՝ տարածքների նկատմամբ ինքնիշխանության կորուստ, տնտեսական անկախության կորուստ, ժողովրդագրական աղետ, ազգային ինքնության, մշակույթի և եկեղեցու ոչնչացում:

Այս կրիտիկական իրավիճակում՝ մեր երկրի դեմ իրականացվող հիբրիդային պատերազմի պայմաններում, Հայաստանի քաղաքացիները պարտավոր են իրականացնել պետականության պաշտպանության համակարգային և պրոֆեսիոնալ աշխատանք: 

Ադրբեջանի օկուպացիոն քաղաքականությանը հակազդելու պատասխանը պետք է լինի ինտելեկտուալ, հասարակական և հայրենասիրական ուժերի համախմբումը:

Վերոհիշյալի հիման վրա «Ո՜չ «Արևմտյան Ադրբեջանին!»» ժողովրդական շարժումը  որոշում է՝

1. Հայտարարել «Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգը միջազգային անվտանգության սպառնալիք, հայ ժողովրդի մշակութային և քաղաքական ցեղասպանության ակտ և կոչ անել միջազգային հանրությանը` Բաքվի այս նկրտումներին տալ սկզբունքային իրավական գնահատական:

2. Կազմավորել երեք պրոֆիլային աշխատանքային խմբեր՝ հակառակորդի ծրագրերին համակարգային հակազդելու, սպառնալիքների փորձագիտական վերլուծության և պաշտպանության կոնկրետ միջոցառումների մշակման համար: 

Խմբերի գործունեությունը ուղղված է փորձագետների, հանրային կարծիքի առաջնորդների և սփյուռքի ներկայացուցիչների ջանքերի համակարգմանը:

I. Անվտանգության աշխատանքային խումբ
Ազգային անվտանգությանը սպառնացող սպառնալիքների վերլուծություն, էսկալացիայի սցենարների գնահատում և ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պաշտպանության ռազմավարությունների մշակում՝ «Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգին հակազդելու շրջանակներում:

II. Տնտեսության աշխատանքային խումբ
TRIPP նախագծի իրականացման հետևանքների, Թուրքիայի հետ սահմանի բացման ռիսկերի վերլուծություն, տնտեսական ինքնիշխանության կորստի կանխման ծրագրերի մշակում:

III. Միգրացիայի և ժողովրդագրության աշխատանքային խումբ
Հակազդում 300 հազար ադրբեջանցիների «վերադարձի» ծրագրերին, սահմանամերձ գյուղերի և քաղաքների հայկական բնակչության էմիգրացիայի մոնիթորինգ:
Նպատակ՝ ադրբեջանական «Վերադարձի հայեցակարգի» իրավաբանական վերլուծություն՝ որպես ժողովրդագրական էքսպանսիայի գործիք, սահմանամերձ շրջաններում բնակչության՝ իրենց հայրենի հողում մնալուն ուղղված սոցիալ- տնտեսական, կրթական ծրագրերի մշակում: