Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պարոնա՛յք ընդդիմադիրներ, դուք ասելու բան չունե՞ք․ Արշակ Կարապետյան Ադրբեջանը Իրան է ուղարկել հումանիտար օգնության հերթական խմբաքանակը Ստացվում է, որ ՔՊ֊ն և Նիկոլի կազմած կառավարությունն իրենց համար են գրում սահմանադրություն․ Արշակ Կարապետյան «Կերոն» զարգացման հիմնադրամը և «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը համագործակցում են՝ հանուն երիտասարդ տաղանդների Թե ինչեր է արել Սամվել Կարապետյանը մեր բանակի համար. Նարեկ Կարապետյան Փաշինյանի պարանոյան հասավ ԶԼՄ–ներին ու հասարակ քաղաքացիներին Ուզում ենք կառուցել այնպիսի բանակ, որտեղ սպան և զինվորը չեն դառնում քաղաքական ձախողումների մեղավոր. Արթուր Միքայելյան Տարածաշրջանը թեժանալու է. Արշակ ԿարապետյանՀնարավոր չէ խաղաղություն առանց կայուն ազգային անվտանգային համակարգի ու բանակի. ԱՄՆ նախկին դիվանագետ Այս իշխանության օրոք մեր արտաքին օրակարգում որևէ օգուտ չենք ունեցել․ Արմեն Մանվելյան.ԿԳՄՍ նախարարը նյարդային է արձագանքում Գզոյանի հեռացմանը Փաշինյանը օրակարգը լցնում է եղինջով ապուրով․ Չխաղալ նրա փնթի խաղը Ուժեղ Հայաստանը պաշտպանություն չի փնտրի, այլ կկառուցի այն սեփական ուժերով. Սամվել Կարապետյանի IA ելույթը Ընտրություններից առաջ իշխանությունների խոստումներն ավելի շռայլ են դառնում․ Արեգ ՍավգուլյանԼեգենդար հետախույզ Արթուր Ավանեսյանը ներկայացրեց Սամվել Կարապետյանի «Ուժեղ խաղաղություն» անվտանգության ծրագիրը Մենք մեծ աշխատանք ունենք կատարելու, վերականգնելու այն վնասը, որը Փաշինյանը հասցրել է երկրի տնտեսությանն ու անվտանգությանը. Նարեկ Կարապետյան Մենք այլևս թույլ չենք լինի. Սամվել Կարապետյանի անվտանգային ծրագիրը Սամվել Կարապետյանը խոստանում է մեծացնել ՀՀ պաշտպանական բյուջեն, վերադարձնել բոլոր գերիներին Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ն ապահովել են արևային կայանները Վերականգնելու ենք այն վնասը, որը Փաշինյանը հասցրել է մեր երկրին․ Նարեկ Կարապետյան
Մշակույթ

«Կերոն» զարգացման հիմնադրամը և «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը համագործակցում են՝ հանուն երիտասարդ տաղանդների

«Կերոն» զարգացման հիմնադրամը և «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը միավորվել են մեկ ընդհանուր նպատակի շուրջ՝ զարգացնելու երիտասարդ երաժիշտների ներուժը և նպաստելու բարձրակարգ երաժշտական կրթության հասանելիությանը Հայաստանում։

Այս համագործակցության շրջանակում «Կերոն» զարգացման հիմնադրամի «Տաղանդների ֆոնդ» ծրագրի շրջանակում Հայաստան տեղափոխված միջազգային երաժիշտ-դասախոսների մասնակցությամբ անցկացվում են վարպետության դասերի շարք «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ Վիրտուոզներ» կրթական ծրագրի կրթաթոշակառուների համար։ Դասերն ուղղված են պատանի տաղանդների կատարողական հմտությունների զարգացմանը, մասնագիտական աշխարհայացքի ընդլայնմանը և միջազգային փորձի փոխանցմանը։

Արդեն իսկ կայացել է 6 վարպետության դաս՝ ձևավորելով կարևոր կրթական հարթակ երիտասարդ երաժիշտների համար։

Մասնակից դասախոսների թվում են՝

  • Իսպանացի կոնտրաբասահար Սերխիո Գոնսալես Կարինիանան, ով ունի շուրջ 8 տարվա մասնագիտական փորձ։ Նա բարձր ակադեմիական արդյունքներ է ցուցաբերել Կատալոնիայի Գերագույն երաժշտական դպրոցում, հանդես եկել Իսպանիայի առաջատար նվագախմբերում՝ որպես մենակատար և կամերային երաժիշտ։ Ներկայումս բնակվում է Հայաստանում և աշխատում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբում՝ շարունակելով իր կատարողական և մանկավարժական գործունեությունը։

  • Իսպանացի տիմպանահար և հարվածային գործիքների երաժիշտ Գիլյերմո Մասիա Սալոմը կրթություն է ստացել Եվրոպայի հեղինակավոր հաստատություններում՝ Մադրիդի թագավորական կոնսերվատորիայում, MUSIKENE-ում և Մաստրիխտի կոնսերվատորիայում։ Նա համագործակցել է միջազգային ճանաչում ունեցող դիրիժորների հետ և հանդես եկել տարբեր հայտնի նվագախմբերում, այդ թվում՝ Իսպանիայի ազգային նվագախումբ, Հեսենի պետական թատրոն և Աախենի սիմֆոնիկ նվագախումբ։ Ունի շուրջ 8 տարվա մասնագիտական փորձ և ակտիվ համերգային գործունեություն։

  • Ֆրանսիացի պրոֆեսիոնալ գալարափողահար Յաշա Իսրայելևիչը, ով նաև դասախոս և սերտիֆիկացված մարզիչ է, ունի ավելի քան տասնամյա մասնագիտական փորձ։ Նա հանդես է եկել մի շարք միջազգային նվագախմբերի հետ, այդ թվում՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ, Գշտաադ փառատոնի նվագախումբ և Լոզանի կամերային նվագախումբ։ Զուգահեռաբար ակտիվորեն զբաղվում է կրթական գործունեությամբ՝ փոխանցելով իր փորձն ու գիտելիքները երիտասարդ երաժիշտներին։

Վարպետության դասերը կարևոր դեր ունեն երկու հիմնադրամների կրթական առաքելության իրականացման գործում՝ նպաստելով երիտասարդ երաժիշտների մասնագիտական աճին և նրանց ինտեգրմանը միջազգային երաժշտական համայնքին։