«Երբ Սամվել Կարապետյանն ասաց, որ դա անընդունելի է, նրան ձերբակալեցին». Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի հակաեկեղեցական արշավի մասին (Տեսանյութ)
«Հայաստանի գործող վարչապետը նպատակ ունի վերահսկողություն հաստատել եկեղեցու նկատմամբ»,- Նիկոլ Փաշինյանի ձեռնարկած հակաեկեղեցական արշավին անդրադառնալով՝ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ աշխարհահռչակ բլոգեր և բիզնես ինֆլուենսեր Մարիո Նավֆալին տված հարցազրույցում։
Նարեկ Կարապետյանը դատապարտել է այն խոսույթը և վարքագիծը, որը Փաշինյանն է գործածում՝ Եկեղեցու և բարձրաստիճան հոգևորականների դեմ իր արշավում։
«Նա սկսել է հրապարակայնորեն վիրավորել Հայ եկեղեցու առաջնորդին՝ մի եկեղեցու, որն ունի երկրի բնակչության 93%-ի աջակցությունը, ինչպես նաև բազմաթիվ արքեպիսկոպոսների և քահանաների»,- ասել է Կարապետյանը։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամը աշխարհահռչակ բլոգերի խնդրանքով ներկայացրել է նաև, թե ինչպես են քաղաքական հետապնդում սկսել ազգային բարերար Սամվել Կարապետյանի դեմ՝ այն բանի համար, որ նա իր սատարումն է հայտնել Հայ Առաքելական Եկեղեցուն։
«Սամվել Կարապետյանը՝ իմ հորեղբայրը, ասաց, որ դա անընդունելի է, ասաց, որ վարչապետը պետք է դադարեցնի դա (հակաեկեղեցական արշավը-խմբ.), և նա (Նիկոլ Փաշինյանը-խմբ.) հատուկ ջոկատայիններ ուղարկեց իմ հորեղբոր տուն, բայց քանի որ Սամվել Կարապետյանը ամենամեծ հայ բարերարն էր, հազարավոր ցուցարարներ եկան նրա տուն: Երբ նրանք հատուկջոկատայիններից հարցրին՝ արդյոք Սամվել Կարապետյանին ձերբակալելու հրաման ունե՞ն, հատուկջոկատայինները պատասխանեցին. «Օ՜, ոչ, կներեք, մենք նրան ձերբակալելու հրաման չունենք»: Եվ հետո, 10 ժամ անց, նրանք ձերբակալեցին Սամվել Կարապետյանին»,- պատմել է Նարեկ Կարապետյանը։




















Իսրայելի պաշտպանության բանակը hարվածներ է hասցրել Իրանի և Լիբանանի ավելի քան 200 օբյեկտի
Մերձավոր Արևելքում պшտերազմը կարող է Ուկրաինային թողնել առանց հակաoդային պաշտպանnւթյան hրթիռների հայ...
2–րդ դասարանցի երեխան «որովայնի սալջարդ» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿ
Այսօր մետրոյում Փաշինյանին պատասխանող Արցախցի կինը պարզապես հիացմունքի է արժանի. Ավետիք Չալաբյան
Իրանը Բրիտանիայից պահանջել է զերծ մնալ ԱՄՆ-ին և Իսրայելին աջակցելուց
Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է, որ Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբը uպանվել է
Իրանը hարվածներ չի hասցնում քաղաքացիական օբյեկտներին. Արաղչի
Սթափության զննություն չանցնելու համար 50-ամյա վարորդը փորձել էր կաշառել պարեկներին. տղամարդը ձերբակա...
Դու ո՞վ ես, քեզ դիմեցի 2018 թվականից, բան չարեցիր, քաղցկեղս դարձրիր 4-րդ ստադիա. քաղաքացին՝ Փաշինյան...
Ռուսաստանն Իրանի կողքին է. Պուտինը շնորհավորել է Իրանի առաջնորդներին