Մեր երկրում այն քաղաքական գործիչները, որոնք անհանգստացնում են վարչապետին, հայտնվում են բանտում. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
Մեր երկրում սովորաբար այն քաղաքական գործիչները, որոնք անհանգստացնում են վարչապետին, հայտնվում են բանտում։ Այս մասին բլոգեր և ինֆլուենսեր Մարիո Նավֆալի հետ հարցազրույցի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։Մարիո Նավֆալը, զուգահեռներ անցկացնելով համաշխարհային քաղաքական գործընթացների հետ, մտահոգություն հայտնեց, որ Հայաստանում կիրառվում է նույն սցենարը, ինչ Բրազիլիայում կամ Պակիստանում, որտեղ ընդդիմադիր առաջնորդները հայտնվում են բանտերում։
«Մեր երկրում սովորաբար այն քաղաքական գործիչները, որոնք անհանգստացնում են վարչապետին, հայտնվում են բանտում։ Մեղադրանքն էական չէ, որովհետև նրանք կարող են քեզ 4-5 ամիս պահել բանտում, հեռացնել ընտանիքից ու գործից, իսկ հետո ասել, որ մեղադրանք չկա։ Սա ռազմավարություն է՝ թույլ չտալու մեզ մասնակցել ընտրություններին»,- ընդգծել է Նարեկ Կարապետյանը։
Փաստաբանների և ներքին տեղեկությունների համաձայն՝ կուսակցության ղեկավար կազմի անդամներին, այդ թվում՝ Նարեկին, սպառնում է կալանավորում առաջիկա մեկ ամսվա ընթացքում։
Չնայած ճնշումներին, Նարեկ Կարապետյանը նշել է, որ իրենք չեն պատրաստվում վրեժխնդիր լինել, երբ գան իշխանության։ Նրա խոսքով՝ իրական քաղաքական գործչի ուժը նման գործելաոճից հրաժարվելն է։ Կուսակցությունը նախատեսում է սահմանադրական փոփոխություններ, որոնք թույլ չեն տա մեկ անձին երկու ժամկետից ավել պաշտոնավարել։
«Մեզ պետք է համակարգ, որը վեր է անձից։ Մենք չենք ուզում, որ ամեն հաջորդ առաջնորդ բանտարկի նախորդին։ Մենք ուզում ենք ստեղծել կայուն ժողովրդավարություն, որտեղ գործում են զսպումների և հակակշիռների մեխանիզմներ»,- եզրափակել է նա։




















Իսրայելի պաշտպանության բանակը hարվածներ է hասցրել Իրանի և Լիբանանի ավելի քան 200 օբյեկտի
Մերձավոր Արևելքում պшտերազմը կարող է Ուկրաինային թողնել առանց հակաoդային պաշտպանnւթյան hրթիռների հայ...
2–րդ դասարանցի երեխան «որովայնի սալջարդ» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿ
Այսօր մետրոյում Փաշինյանին պատասխանող Արցախցի կինը պարզապես հիացմունքի է արժանի. Ավետիք Չալաբյան
Իրանը Բրիտանիայից պահանջել է զերծ մնալ ԱՄՆ-ին և Իսրայելին աջակցելուց
Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է, որ Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբը uպանվել է
Իրանը hարվածներ չի hասցնում քաղաքացիական օբյեկտներին. Արաղչի
Սթափության զննություն չանցնելու համար 50-ամյա վարորդը փորձել էր կաշառել պարեկներին. տղամարդը ձերբակա...
Դու ո՞վ ես, քեզ դիմեցի 2018 թվականից, բան չարեցիր, քաղցկեղս դարձրիր 4-րդ ստադիա. քաղաքացին՝ Փաշինյան...
Ռուսաստանն Իրանի կողքին է. Պուտինը շնորհավորել է Իրանի առաջնորդներին