Պաշտպանության նախկին նախարարի անեկդոտը «Նիկոլի զենքի» մասին. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Օրերս Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե զենքի ցուցադրություն է ուզում կազմակերպել: «Շատ է խոսվում զենքերի հետ կապված: Եկանք եզրակացության, որ սպառազինությունը բոլորին պետք է ցույց տանք, հրապարակային ցույց տանք, որ մեր քաղաքացիները տեսնեն, թե ինչի մասին է խոսքը»,- ասել է նա: Միևնույն ժամանակ, շտապել է հայտարարել, թե «հույս ունենք, որ մեր հարևանները դա չեն ընկալի որպես ագրեսիվության ցուցադրություն, ժողովրդին հաշվետվություն ենք ներկայացնում»: Նախընտրական, էլի:
«Փաստը» դիմեց պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին՝ խնդրելով մեկնաբանել այս ու նմանատիպ հայտարարությունները՝ զենք ձեռք բերելու հետ կապված: «Եթե որոշում չես կայացնելու, եթե դա զուտ ցուցադրելու համար է, ինչո՞ւ ես առել, եթե, իհարկե, առել ես, ինչո՞ւ ես պետության փողերը ծախսել: Տար, դիր թանգարանում»,-ասում է Կարապետյանն ու հավելում, որ, օրինակ՝ Պաղեստինը չունի, ենթադրենք, ֆրանսիական «լոկատոր», բայց իր թշնամիներից որևէ մեկը չի կարող գալ Պաղեստինի տարածքում հանգիստ ֆռֆռալ, Նեթանյահուն էլ չի կարող ասել՝ ոնց ուզենք, կանենք, քանի որ Պաղեստինը դիմադրում է, ոչ թե ձեռքերը վեր պարզում:
«Հիմա ասում է՝ այսքան զենք եմ առել, ՀՕՊ համակարգ եմ առել, այս եմ արել, այն եմ արել: Բա ինչո՞ւ ես առել: Դե, բեր տանենք հրապարակում մի հատ հրթիռային համակարգ կամ անօդաչու դնենք, կողքն էլ ամեն օր ծաղիկ դնենք և ուրախանանք, որ ունենք,- ասաց պաշտպանության նախկին նախարարն ու նշեց, թե դա հիշեցնում է հայտնի անեկդոտը ֆրանսիացու, հրեայի ու հայի մասին:- Ֆրանսիացին ունի կին և սիրուհի, սիրում է սիրուհուն, հրեան ունի կին և սիրուհի, սիրում է մորը, հայն ունի կին և սիրուհի, սիրում է... պարզապես ունենալ»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















2–րդ դասարանցի երեխան «որովայնի սալջարդ» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿ
Իսրայելի պաշտպանության բանակը hարվածներ է hասցրել Իրանի և Լիբանանի ավելի քան 200 օբյեկտի
Այսօր մետրոյում Փաշինյանին պատասխանող Արցախցի կինը պարզապես հիացմունքի է արժանի. Ավետիք Չալաբյան
Երևան-Սևան ճանապարհին բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Astra»-ն
Իրանը Բրիտանիայից պահանջել է զերծ մնալ ԱՄՆ-ին և Իսրայելին աջակցելուց
Նիկո՛լ խեղկատակ, Ապրիլի 24-ին քո վերջն է լինելու, դու պիտի հեռանաս մինչև ընտրութուններ․ Գրիգորյան
Սևանի բժշկական կենտրոնի տնօրենը մեղադրվում է խոշոր չափերի գույքի հափշտակության և խմբի կազմում կեղծիք...
Դու ո՞վ ես, քեզ դիմեցի 2018 թվականից, բան չարեցիր, քաղցկեղս դարձրիր 4-րդ ստադիա. քաղաքացին՝ Փաշինյան...
Հայաստանը միջազգային հարթակում ներկայացնելը միշտ եղել է իմ հպարտությունը. Լևոն Արոնյան
«Հրազդանի թիվ 2 մսուր-մանկապարտեզ»-ի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է