Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ըստ բոլոր հարցումների՝ Սամվել Կարապետյանն է հաջորդ վարչապետը. Նարեկ ԿարապետյանԱյլևս թույլ չենք լինի․ կունենանք ուժեղ և տևական խաղաղություն. Նարեկ ԿարապետյանՄիլիոնի «վերադարձից» մինչև ռեպարացիաներ․ Բաքվի պահանջները կոշտանում են, Երևանը՝ լռում. Նահապետյան (տեսանյութ) Ֆինանսական գրագիտության դասընթաց ԵՊՀ-ում․ Իդրամ և IDBankԱրցախի վերահայացում․ ինչպե՞ս. ՀայաՔվե Հիմնասյուներ«Ոչ Արեւմտյան Ադրբեջանին» շարժումը բացահայտում է Ադրբեջանի զավթողական ծրագիրը (տեսանյութ)Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը «Խելացի սահմաններից» մինչև ուժեղ դիվանագիտություն. Հայաստանում ներկայացրել են ուժեղ խաղաղության ծրագիրըԱնվտանգային ծրագրերով և մեր ազգի ամբողջ պոտենցիալը համախմբելով՝ Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ ունենալու ենք տեղ արևի տակ. Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանը ներկայացրեց, թե ինչպիսին կլինի բանակը իրենց հաղթանակի դեպքումԱրթուր Ավանեսյանը ջանք չխնայեց Հայաստանի համար, հիմա նա պատրաստ է հաջորդ պայքարին՝ անվտանգություն ապահովելու համար. Նարեկ Կարապետյան«Ուժեղ խաղաղության» միջազգային համաժողով՝ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբԻսրայելը hարվածել է Իրանի սnւզանավերի նախագծման միակ կենտրոնին. ՑԱԽԱԼ Եկեղեցին ինչ-որ պատահական մարդկանց քայլերի հետևանքով չի կարող nչնչացվել, կազմալուծվել․ Արշակ Սրբազան «Հրապարակ». Փաշինյանն ու նրա կառավարությունը ընդդիմությունից գաղափարներ են գողանումՀայաստանը նոր քաղաքական մշակույթի կարիք ունի․ Արմեն ՄանվելյանՈվ ընտրում է այս իշխանությանը, շնորհակալություն է հայտնում Ալիևին. Գեներալ Կարապետյան Ստորագրեցինք հուշագիր հոլանդական Dyami անվտանգության հետախուզական ընկերության և հունական DRCS-ի հետ. մենք փոփոխություններ ենք բերելու. «Ուժեղ Հայաստան»«Ուժեղ խաղաղության» միջազգային համաժողով՝ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ. ՈւղիղՓաշինյանը նոր շոուներ է պատրաստում ընտրություններից առաջ
Վիդեո

Միլիոնի «վերադարձից» մինչև ռեպարացիաներ․ Բաքվի պահանջները կոշտանում են, Երևանը՝ լռում. Նահապետյան (տեսանյութ)

 

Ադրբեջանի նախագահը միջազգային հարթակներից հայտարարում է, որ, իրենց պնդմամբ, շուրջ մեկ միլիոն ադրբեջանցի հեռացել է Հայաստանից և պետք է վերադառնա «իրենց բնօրրան»։ Զուգահեռաբար առաջ են քաշվում նաև այլ պահանջներ՝ փոխհատուցումներ, ռեպարացիաներ, ինչպես նաև 1988–1991 թվականների իրադարձությունների համար պատասխանատվության հարցեր, ներառյալ անհետ կորածների թեման։ Այս մոտեցումը կարող է հանգեցնել լայնածավալ իրավական գործընթացների նախաձեռնման՝ ուղղված տասնյակ հազարավոր հայերի դեմ։

 

Euromedia24-ի հետ զրույցում հայտարարել է ռազմաքաղաքական վերլուծաբան Հայկ Նահապետյանը՝ հավելելով, որ գործ ունենք ոչ թե Ադրբեջանի ցանկությունների, այլ հստակ ձևակերպված պահանջների հետ։ Ըստ Նահապետյանի՝ այս պահանջների առաջմղման հետևում կանգնած է նաև Ադրբեջանի ռազմաքաղաքական հիմնական դաշնակիցը՝ Թուրքիան, որի ներկայացուցիչները դրական են գնահատում Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը, իսկ մյուս կողմից նշում են, որ կան հարցեր, որոնք դեռ պետք է լուծում ստանան՝ կապված Ադրբեջանի պահանջների հետ։
Ինչ վերաբերվում է ՀՀ իշխանությունների վարած «աչքփակելու» քաղաքականությանը, որ որևէ կերպ չեն արձագանքում Բաքվից եկող սպառնալիքներին, Նահապետյանը՝ նկատում է՝ ժամանակագրությունը ցույց է տալիս, որ մի շարք առանցքային թեզեր առաջին անգամ հնչեցվել են հենց Ադրբեջանի նախագահի կողմից, և միայն դրանից հետո են հայտնվել հայկական քաղաքական օրակարգում։ Օրինակ՝ Հայաստանի անկախության հռչակագրի վերանայման թեման լայն քննարկման առարկա դարձավ այն բանից հետո, երբ դրա մասին բարձրաձայնեց Ադրբեջանի ղեկավարը։

«Նույնը վերաբերում է նաև «փախստականների վերադարձի» թեզին, որը շրջանառության մեջ է դրվել դեռևս մինչև 2023 թվականի սեպտեմբերի իրադարձությունները, երբ արցախցիները դեռ բնակվում էին Արցախում։ Սա վկայում է, որ այն անկախ քաղաքական գիծ է, այլ ոչ թե իրավիճակային պատասխան։ Հատկանշական է նաև «օդային միջանցքի» թեման։ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ նման միջանցք արդեն գոյություն ունի և օգտագործվում է՝ կապելով Նախիջևանը Ադրբեջանի մյուս հատվածին։ Սակայն այս հայտարարությունների վերաբերյալ Հայաստանի կողմից հստակ արձագանքի բացակայությունը մտահոգիչ է։

Ընդհանուր առմամբ, նման հարցերում լռությունը հաճախ ընկալվում է որպես դիրքորոշման բացակայություն կամ նույնիսկ՝ լռելյայն համաձայնություն, ինչը կարող է խթանել նոր պահանջների առաջմղումը»,-ասում է նա։

Մանրամասները՝ տեսանյութում