Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ինչպիսի՞ն է հանրային տրամադրությունների պատկերն ընտրություններից առաջ. Արթուր Միքայելյանը սոցհարցման տվյալներ է ներկայացրել Պահեստազորի փոխգնդապետի կարճ հիշեցումը Անդրանիկ ՔոչարյանինՄասնակցելու ենք առաջիկա խորհրդարանական ընտրություններին, և մեզ համար կարևոր է ուժերի կոնսոլիդացիան․ Նաիրի Սարգսյան Մենք խեղճությանը հաղթելու ենք, մեր երկիրը դուրս ենք բերելու այս վիճակից․ Գագիկ Ծառուկյան Նախընտրակա՞ն, թե՞ երաշխավորված խաղաղություն. Վահե Հովհաննիսյան Կանազի մշակույթի տան հրդեհը լուրջ կասկածներ է առաջացնում Ո՞վ է հրահանգել բողոքարկել Սանասարյանի արդարացման վճիռը Եվրոպական Միությունը չունի Զապորոժիեի Ատոմակայանին (ԶԱԷԿ) համարժեք ատոմակայան. Չինաստանը գործարկում է Զապորոժիեի Ատոմակայանին (ԶԱԷԿ) համարժեք արևային էլեկտրակայան «Ես լավ գիտեմ խաղաղության գինը և գիտեմ, թե ինչպես ապահովել կայուն, երկարատև և ուժեղ խաղաղություն». մեր հերոս Արթուր Ավանեսյան60 մլն ԱՄՆ դոլար․ Ամերիաբանկը միացել է ՀՀ-ում Firebird-ի արհեստական բանականության տվյալների կենտրոնի կառուցման ֆինանսավորմանը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությունը Անվտանգության մոլորություն․ երբ սխալ հաշվարկները խորացնում են երկրի խոցելիությունը Ջուրը կա, բայց չկա․ համակարգային ճգնաժամ՝ կառավարման անգործության պայմաններում Երկարատև խաղաղաղությունը սկսվում է այս քայլերից այսօր. Գոհար Ղումաշյան Ինչի՞ է հանգեցնելու գիտության ոլորտի անտեսված վիճակը. «Փաստ» Սահմանադրական փոփոխությունների ճակատագրական հանգրվանը. «Փաստ» «Գործողներին ընտրելու պարագայում Հայաստան չի լինելու». «Փաստ» Խելացի տան արժեքը Հայաստանում Պարզապես օրակարգ թելադրել ու ասելիքը հասցնել հանրությանը. «Փաստ» Նախընտրական ևս մեկ «տեսլական», որի անհրաժեշտությունը մեկ տարի առաջ «բացակայում» էր. «Փաստ»
Քաղաքականություն

Կանազի մշակույթի տան հրդեհը լուրջ կասկածներ է առաջացնում

 Երևանում երեկ խոշոր հրդեհ է բռնկվել, այրվել է Կանազի մշակույթի տունը։ Ներքին գործերի նախարարության փոխանցմամբ, Ազատության պողոտայում գտնվող Կանազ մշակույթի տան հարակից 2 շենքերի բնակիչները տարհանվել են։ Հրդեհի սկզբում դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ, հետո` ևս 8-ը։

Հրշեջները կանխել են կրակի տարածումը դեպի բնակելի շենքեր, ապա կեսգիշերից քիչ առաջ մարել կրակը։ Շենքը գրեթե ամբողջությամբ այրվել է։ Հրդեհի պատճառների մասին դեռ վաղ է խոսել։ Ըստ ՆԳՆ-ի, բարդություն է առաջացել, քանի որ շենքն ունի բաղդադային հատված, որը շատ ավելի հեշտ է այրվում։ Այդ հատվածում այժմ նաև քանդման աշխատանքներ են իրականացվում։

Կանազի մշակույթի տունը հենց մշակութային հուշարձան էր և երկար տարիներ լքված մնալուց հետո, որոշ ժամանակ առաջ Երևանի քաղաքապետը հայտարարել էր, թե այն վերանորոգելու են և Գեղարվեստի ակադեմիայի ստեղծելու։ Այդուհանդերձ, հրդեհը լուրջ կասկածներ է առաջացնում։ Այժմ, երբ շենքն ամբողջությամբ այրվել է և դարձել վերանորոգման ու շահագործման համար անպիտան, բնականաբար, այն քանդելու է, իսկ տեղում որևէ նոր նորակառույց կկառուցեն, հատկապես, որ այն Արաբկիրի լավագույն տեղերից մեկն է համարվում։

Ընդհանրապես ձևավորված պրակտիկա է, երբ մշակութային որևէ շինություն վերացնելու, փոխարենը նորակառույց կառուցելու համար ինչ-որ նման կասկածելի դեպքեր են տեղի ունենում, երբ հանկարծակի պարզվում է, որ լքված շինությունը փլուզվել է, հրդեհվել կամ էլ դարձյալ շահագործման համար անպիտան։ Տարածքի բնակիչները կասկած չունեն, որ իշխանությունը միտումնավոր է ձգձգել Կանազի մշակույթի տան վերանորոգումը։

Թեպետ բյուջետային միջոցներ միշտ էլ եղել են այն վերակառուցնելու համար։ Եվ վստահ են, որ այժմ նոր շինարարության ականատես են դառնալու։

Սոնա Գալստյան