Մենք խեղճությանը հաղթելու ենք, մեր երկիրը դուրս ենք բերելու այս վիճակից․ Գագիկ Ծառուկյան
Երեկ ամբողջ օրը շրջում էի մեր գյուղերով։ Եղել եմ Արմավիրի մարզի Նալբանդյան, Նոր Արմավիր, Ամասիա, Նոր Կեսարիա, Շենավան գյուղերում։
Շփվել եմ հարյուրավոր մարդկանց հետ, խոսել ենք, տուն են հրավիրել՝ գնացել եմ, հաճելի ու դժվար խոսքեր եմ լսել։ Մեծագույն երջանկություն է, երբ մարդ կարող է ազատ շրջել իր երկրի գյուղերով, բարևել, գրկախառնվել հարյուրավոր անծանոթ իր հայրենակիցների հետ, լսել նրանց հոգսերը, փորձել լուծումներ գտնել։ Ես միշտ էլ գնում եմ գյուղեր, ծանոթ եմ խնդիրներին։ Ում ինչով կարողացել եմ՝ օգնել եմ, ում ինչ խոստացել եմ՝ արել եմ, օդի մեջ բան չեմ խոսել։ Ես պարզճակատ մտել եմ մեր գյուղերը և իմ հայրենակիցներն ինձ հարազատի պես ընդունել են։ Սա իսկապես երջանկություն է, բայց նաև մեծ պատասխանատվություն։
Ամասիա գյուղում Ռադիկը հրավիրեց իրենց տուն, ազնիվ արդար հայի տուն։ Խոսեցինք, լսեցինք իրար։ Ռադիկն ասում է. «Ծառուկյան ջան, դու որ կանգնես մեր գյուղացիների կողքին, մենք գերան կկոտրենք»։ Ես ասացի.՝ գյուղը պետք է Ծառուկյանի կողքին լինի, որ կարողանանք գերանը կոտրել։
Գերանն էն խեղճությունն է, որ մեզ պատել է, որը մեզ իսկապես սազական չէ, էն հուսահատությունն է, որի մեջ մեր երկիրը հայտնվել է, էն բազմաթիվ խնդիրներն են, որոնք լուծում ունեն, որոնք վաղուց պիտի լուծված լինեին, բայց չեն լուծվել, էն անարդարությունն է, որի մեջ ապրում են մարդիկ, էն հազար ու մի խնդիրն է, որ մարդկանց կյանքը դժվարացնում է...
Մենք էդ գերանը կոտրելու ենք, մենք խեղճությանը հաղթելու ենք։ Մենք հատ-հատ քննարկել ենք մարդկանց հուզող բոլոր խնդիրները՝ խոշոր հարցերից մինչև առօրյա փոքր հարցեր։ Ես հիացած եմ մեր ժողովրդի իմաստությամբ։ Առաջիկայում շրջելու եմ հանրապետության բոլոր մարզերի գյուղերով, լսելու եմ մարդկանց հարցերը, ներկայացնելու եմ մեր թիմի մոտեցումները։
Մենք մեր երկիրը դուրս ենք բերելու այս վիճակից։ Վստահ եղե՛ք։




















Իսրայելի պաշտպանության բանակը hարվածներ է hասցրել Իրանի և Լիբանանի ավելի քան 200 օբյեկտի
2–րդ դասարանցի երեխան «որովայնի սալջարդ» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿ
Այսօր մետրոյում Փաշինյանին պատասխանող Արցախցի կինը պարզապես հիացմունքի է արժանի. Ավետիք Չալաբյան
Երևան-Սևան ճանապարհին բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Astra»-ն
Իրանը Բրիտանիայից պահանջել է զերծ մնալ ԱՄՆ-ին և Իսրայելին աջակցելուց
Սևանի բժշկական կենտրոնի տնօրենը մեղադրվում է խոշոր չափերի գույքի հափշտակության և խմբի կազմում կեղծիք...
Դու ո՞վ ես, քեզ դիմեցի 2018 թվականից, բան չարեցիր, քաղցկեղս դարձրիր 4-րդ ստադիա. քաղաքացին՝ Փաշինյան...
Նիկո՛լ խեղկատակ, Ապրիլի 24-ին քո վերջն է լինելու, դու պիտի հեռանաս մինչև ընտրութուններ․ Գրիգորյան
«Հրազդանի թիվ 2 մսուր-մանկապարտեզ»-ի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է
Հայաստանը միջազգային հարթակում ներկայացնելը միշտ եղել է իմ հպարտությունը. Լևոն Արոնյան