Փաշինյանն ավելացնում է հանրությանն ահաբեկելու դոզան
Նիկոլ Փաշինյանը շարունակում է ամենօրյա պարբերականությամբ պատերազմով սպառնալ ՀՀ քաղաքացիներին։ Երեկ խորհրդարանում նա հայտարարել է՝ հունիսի 7-ին կայանալիք ընտրություններում հայ ժողովուրդը պետք է ընտրություն կատարի՝ շարունակել ղարաբաղյան շարժումը, թե ոչ։ Հենց դա էլ, ըստ Փաշինյանի, կկանխորոշի՝ պատերազմ կլինի, թե ոչ։
«Մյուս բոլոր ուժերը ասում են, որ իրենք շարունակելու են ղարաբաղյան շարժումը, և ժողովուրդը դա պետք է որոշի։ Եթե որոշում է, որ ղարաբաղյան շարժումը շարունակվում է, դա նշանակում է պատերազմ, որովհետև ղարաբաղյան շարժումը պատերազմ է։ Եթե որոշում է, որ խաղաղություն է, ուրեմն ղարաբաղյան շարժումը չենք շարունակում, շատ պարզ ընտրություն է»,- ասել է նա։
Փաշինյանը նաև հեռակա մեղադրել է նախկիններին, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանին՝ Արցախի ժողովրդին տասնյակ տարիներով պատանդի կարգավիճակով պահելու համար։ «Նույն Ղարաբաղի շարժման հետ կապված, մենք ի վերջո չպե՞տք է ասենք, որ Հայաստանի և Ղարաբաղի էլիտան Ղարաբաղի ժողովրդին պահել է պատանդի կարգավիճակում։ Այդ նույն մարդիկ, ում հավաքական անունը ասում եմ՝ «փախածներ»։ Մի անգամ ամբիոնից ասացի՝ վախկոտ դավաճանները, այո, վախկոտ դավաճանները և փախած էլիտաները էս պատմության մեջ պետք է իրենց գնահատականին արժանանան՝ որպես Հայաստանի պետականությունը, Հայաստանի և Ղարաբաղի ժողովրդին պատանդ պահածներ»,- նշել է Փաշինյանը, հավելել, թե ընտրություններում իր հիմնական մրցակիցները հանդես են գալիս խաղաղությունը վերաբանակցելու դիրքերից, ինչը նշանակում է բացել պատերազմի դուռը։
Չի մոռացել նաև ՀԱՊԿ-ին, հայտարարել, թե ՀՀ անվտանգության երաշխավորը 2020 թ. մեզ առաջնորդել է դեպի սպանդանոց։ Մի ելույթում, ըստ էության, Փաշինյանը բացահայտել է իր բոլոր քարոզչական նարատիվները։ Փաստացի, գործող իշխանության ղեկավարը խաղում է բաց խաղաքարտերով, գնում վա-բանկ՝ հստակ հասկանալով, որ դրանից է կախված թե՛ իր, թե՛ իր թիմի հետագա ճակատագիրը։ Գնդակը վաղուց ընդդիմության ու հանրության մոտ է, և նրանց արձագանքից է կախված՝ կհաջողվի՞ Փաշինյանին երկիրը նորից քարշ տալ դեպի ձախողում, թե՞ փոխել արատավոր ընթացքը։
Մանե Կիրակոսյան




















Իսրայելի պաշտպանության բանակը hարվածներ է hասցրել Իրանի և Լիբանանի ավելի քան 200 օբյեկտի
2–րդ դասարանցի երեխան «որովայնի սալջարդ» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿ
Այսօր մետրոյում Փաշինյանին պատասխանող Արցախցի կինը պարզապես հիացմունքի է արժանի. Ավետիք Չալաբյան
Իրանը Բրիտանիայից պահանջել է զերծ մնալ ԱՄՆ-ին և Իսրայելին աջակցելուց
Երևան-Սևան ճանապարհին բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Astra»-ն
Ալիևը վախենում է սա ասել․ նա պատվիրակում է իր գործակալ Նիկոլ Փաշինյանին, որ խոսի սրա մասին
Դու ո՞վ ես, քեզ դիմեցի 2018 թվականից, բան չարեցիր, քաղցկեղս դարձրիր 4-րդ ստադիա. քաղաքացին՝ Փաշինյան...
Սևանի բժշկական կենտրոնի տնօրենը մեղադրվում է խոշոր չափերի գույքի հափշտակության և խմբի կազմում կեղծիք...
Նիկո՛լ խեղկատակ, Ապրիլի 24-ին քո վերջն է լինելու, դու պիտի հեռանաս մինչև ընտրութուններ․ Գրիգորյան
«Հրազդանի թիվ 2 մսուր-մանկապարտեզ»-ի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է