Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամը և «ՖԼԵՇ» ընկերությունը ստորագրեցին հուշագիրՊակիստանը հերքել է Աֆղանստանի հայտարարությունները վերականգնողական կենտրոնին hարվածելու վերաբերյալԵթե այս անսկզբունք կառավարումը շարունակվի, անվտանգային ճգնաժամը կխորանա․ Ավետիք ՉալաբյանԱնապահով ընտանիքների երեխաները պետք է ապահովված լինեն մսուրներով․ Հրայր ԿամենդատյանԻշխանությունը շարունակում է պնդել, թե իբր թոշակի ավելացումն ընտրակաշառք չէ․ Արեգ ՍավգուլյանՏիրադավների շարքերը ճաքեր են տալիս IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2026 թվականի 2-րդ և 3-րդ տրանշերըԵվրամիությունն անթաքույց անցել է Փաշինյանի պաշտպանությանը Էժան վրեժխնդրություն առաջին նախագահի նկատմամբ «Հայաստան» դաշինքի համար մեր ինքնությունը, պատմությունը և հայրենասիրությունը շարժիչ ուժ են. Քոչարյան Մենք տրամադրված ենք վճռական, մեր նպատակը հաղթանակն է. Ռոբերտ Քոչարյան Թույլ չե՛նք տալու նախընտրական աճուրդի հանել մեր ինքնությունը. Աննա Գրիգորյան Չնայած Վաշինգտոնի գերազանցությանը՝ Թեհրանին կարծես հաջողվում է նրան ուղղորդել դեպի երկարատև ռեսուրսատար հակամարտության. Արտակ ԶաքարյանUcom-ը զգուշացնում է հեռախոսային խարդախությունների նոր ալիքի մասին Մեր ինքնությունը ջնջել չի լինի. Անաիս Սարդարյան Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում DDF26-ը չորրորդ անգամ Հայաստանում կհյուրընկալի թվային աշխարհի առաջատար փորձագետներին. Արդյունաբերական փոխակերպման գործընկերը ԶՊՄԿ-ն է IDBank-ը մեկնարկում է SWIFT փոխանցումների հատուկ արշավԿոնվերս Բանկը IV Conference Capital Markets Armenia-ում ներկայացրել է իր փորձըՄիանում եմ «Առաջարկ Հայաստանին» նախագծին. Ատոմ Մարգարյան
Հասարակություն

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության Երևան քաղաքի բաժնի պետ Արթուր Սահակյանի հսկայական ունեցվածքի «առեղծվածը»

Պարզվում է՝ կրթական համեստ որակավորումներ ունեցող, շուրջ 12 տարվա ջանքերի արդյունքում «Լորիս Քալաշյանի անվան հայկական բաց համալսարան» մասնավոր հաստատությունից իրավագետի որակավորում ստացած, սակայն հարկային մարմնում դեռևս «պահանջված» ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության Երևան քաղաքի բաժնի ներկայիս պետ Արթուր Սահակյանը նույնքան համեստ կարողությամբ աչքի չի ընկնում: 1990 թվականից մինչ օրս բացառապես հարկային մարմնում աշխատած և 2001 թվականից ի վեր նույն մարմնում ղեկավար պաշտոններ զբաղեցրած այս պաշտոնյան, բազմաթիվ այլ՝ երկարամյա պետական փորձ ունեցող ազնիվ ծառայողների համեմատությամբ, վարկային պարտավորություններով ծանրաբեռնված չէ: Ավելին, հասցրել է ապահովել իր բազմանդամ ընտանիքի երկարաժամկետ բարեկեցությունը:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած 2017թ. պաշտոնատար անձի պաշտոնը ստանձնելու հայտարարագրում Արթուր Սահակյանը հայտարարագրել է երկու բնակարան և մեկ անհատական բնակելի տուն: Իհարկե, անշարժ գույքերի թիվն ինքնին հանրային հետաքրքրության առարկա չէր դառնա, եթե լրագրողական հետաքննությունը չբացահայտեր դրանց գտնվելու վայրը, ինչպես նաև պաշտոնավարման տարիներին ձեռք բերելու հանգամանքը: Նշված բնակարանները գտնվում են ոչ թե Երևան քաղաքի արվարձաններում, այլ քաղաքի լավագույն հատվածներից մեկում, ինչպիսին Բաղրամյան պողոտան է: Իսկ առանձնատունը գտնվում է էլիտար առանձնատների թաղամաս համարվող Սունդուկյան փողոցում, որտեղ տեղակայված անշարժ գույքի միջին շուկայական արժեքը գնահատվում է 500.000 ԱՄՆ դոլար: Ինչպես և կարելի էր կանխատեսել, հասարակ ապրելաձևով ընտանիքից սերված զավակը նշված գույքերը ժառանգության կամ նվիրատվության կարգով չի ստացել:

Խորհրդային բանակում ծառայությունը տնտեսագետի կրթության հետ համատեղած Արթուր Սահակյանը, մինչև 1990 թվականը շուրջ 7 տարի աշխատելով ապարատավար, այնուհետև՝ գործարանի տնտեսագետ, տվյալ ժամանակահատվածում չի դարձել այս գույքերի սեփականատերը: Պարզվում է, որ մի քանի հարյուր միլիոն դրամ արժողության նշված անշարժ գույքերը ձեռք են բերվել 2000, 2002 և 2005 թվականներին՝ առքուվաճառքի պայմանագրերի հիման վրա: Ստացվում է, որ հարկային մարմնում շուրջ 10-15 տարվա գործունեության արդյունքում պաշտոնյան, պետական չնչին աշխատավարձի հաշվին բազմանդամ ընտանիքի ծախսերը հոգալով հանդերձ, կարողացել է ինչ-որ կախարդական փայտի օգնությամբ «խնայել»  հսկայական դրամական միջոցներ, որոնց հաշվին էլ գնել է այս անշարժ գույքերը: Մնում է երևակել, թե ինչ արժողության չբացահայտված կարողություն է կուտակել Արթուր Սահակյանը հետագա տարիների և մինչ օրս իրականացվող «բեղմնավոր»  աշխատանքային գործունեության արդյունքում՝ նույն կախարդական փայտիկի օգնությամբ:

Եվ սա ամենը չէ. հարկային մարմնում աշխատանքը «նպաստել»  է պաշտոնյայի գեղարվեստական ճաշակի ձևավորմանը: Ամսեկան միայն 400.000 ՀՀ դրամ աշխատավարձի չափով եկամուտ ունեցող պաշտոնյան անգամ հասցրել է ձեռքբերել թանկարժեք նկարներ և ոսկյա զարդեր: Ըստ հայտարարագրի՝ դրանցից յուրաքանչյուրի արժեքը գերազանցում է ութ միլիոն դրամը: Նույն կերպ, անբացատրելի են Արթուր Սահակյանի կնոջ խնայողությունները: Ըստ Լարիսա Սահակյանի՝ 2017 թվականի տարեկան հայտարարագրի՝ վերջինիս միակ եկամուտի աղբյուրն աշխատավարձն է՝ ամսեկան 70.000 դրամի չափով, սակայն դեկտեմբերի դրությամբ նրա խնայողությունները կազմել են 13.500.000 ՀՀ դրամ, 12.450 ԱՄՆ դոլար և 8.400 Եվրո:

Պաշտոնյայի եկամուտների և ձեռքբերումների այս պարզ համադրումից ակնառու է, որ նրա՝ պետական աշխատավարձից գոյացած գումարները բավարար չէին նշված անշարժ և թանկարժեք գույքերի անգամ մեկ տասներոդական մասը գնելու համար: Իսկ թե տնտեսվարողների նկատմամբ լուրջ ազդեցություններ ու լծակներ ունեցող հարկային մարմնի պատասխանատու պաշտոնյան ի՞նչ այլ միջոցներ կարող էր ուղղել պաշտոնավարման ընթացքում մի քանի հարյուր միլիոն դրամի արժողությամբ ունեցվածքի ձեռքբերմանը, պետք է պարզեն իրավապահ մարմինները: