Պետք է արժանին մատուցել հայ արտադրողի կողքին միշտ կանգնած մարդկանց
Աբել Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Գյուղատնտեսական տարին, կարելի է ասել, արդեն բացվել է: Գաղտնիք չէ, որ այն իր հետ բերում է նաև բազմաթիվ չլուծված խնդիրներ, սակայն գրառումս այսօր այդ մասին չէ:
Հայաստանի արտաքին դեմքը հանդիսացող, արտաքին իմիջի մի կարևոր մաս հադիսացող գինեգործությունը, որը մեզանում խորը արմատներ ունի, պետական մակարդակով հռչակվել է գյուղատնտեսության գերակա ճյուղ:
Այսօր առավոտից կոնկրետ լուրեր են շրջանառվում, թե, ով հրաշք, Երևանի «Արարատ» գործարանը խաղողն այս տարի 150 դրամով կմթերի: Շատ լավ, լավ նորություն է, հիմա ցանկանում եմ հասկանալ, թե ինչու՞մն է հրամցվող լուրի աննախադեպությունը: Մի բան էլ եղելութունը ուռճացնելու համար նշվում է, որ 29,000 տոննա խաղող կմթերեն՝ նախորդ տարվա համեմատ 2000 տոննա ավել:
Մի փոքր էքսկուրս եթե կատարենք, ապա կտեսնենք, որ Երևանի` Գագիկ Ծառուկյանին պատկանող «Նոյ կոնյակի-գինու օղու-կոմբինատը», դեռևս անցած տարի է 150 դրամով մթերել գյուղացիների խաղողը: Ի դեպ, այս գործարանը գյուղացիների շրջանում ամենավստահելի գործընկերն է, որովհետև բոլորի հետ կան կնքված հստակ պայմանագրեր, և մթերվող խաղողի քանակի վրա սահմանափակում չի դրվում: Գյուղացու ամբողջ բերքն է մթերվում:
Ուզում եմ անպայման հիշեցնել նաև Հայաստանի համար անչափ դժվար այն տարին, երբ ռուբլու արժեզրկման հետևանքով Հայաստանի ոչ մի գործարան խաղող չէր մթերում, որովհետև պահանջարկ չկար, Նոյ գործարանը այդ տարի մոտ 45.000 տոննա խաղող մթերեց՝ գյուղացու վիզը ծուռ չթողելով:
Էս ֆոնին հրամցվող լուրը կորցնում է իր իմաստը, որովհետև, ինչպես արդեն նշեցի, դեռևս անցած տարի «Նոյ» գործարանը արդեն 150-ով է մթերել խաղողը, և 2-րդ՝ Երևանի «Արարատ» գործարանն ուղղակի փորձել է փրկել ինքն իրեն, քանզի այդ ո՞ր գյուղացին նրան 120 կամ 130 դրամով խաղող կվաճառեր, եթե Գագիկ Ծառուկյանը 150-ով է մթերում գյուղացու արդար աշխատանքի արդյունքը:
Իրերը կոչենք իրենց անուններով, և չմոռանանք շնորհակալ լինել հայ արտադրողի կողքին միշտ կանգնած մարդկանց:





















ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Այս ընտրություններում հաղթելու է հայ ժողովուրդը և նրա շահերը ներկայացնող ուժերը․ Արսեն Գրիգորյան