«Նոյ» գործարանի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ ցանկացած իրավիճակում ի շահ խաղողագործի են գործել...
Գևորգ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Խաղողի մթերման հարցը հայ գյուղացու համար միշտ էլ մտածելու առիթ է եղել, մինչև այն պահը, երբ հայտնվեց հավատարիմ գործընկեր, ի դեմս Նոյ կոնյակի-գինու-օղու կոմբինատի, ով իր վրա վերցրեց այս խնդրահարույց պրոցեսի բոլոր բարդությունները, շատ հաճախ ընդառաջելով խաղողագործներին, նրանցից գնելով նույնիսկ պայմանագրով սահմանված քանակից ավել մթերք, ու ինչն էլ ավելի կարևոր է խաղողը մթերման տարած գյուղացում համար՝ բարձր գնով։ Օրինակ անցած տարի՝ 2018 թվականին, Նոյ կոնյակի-գինու-օղու կոմբինատը խաղողը մթերեց բավականին բարձր գնով, 1 կիլոգրամ խաղողի դիմաց 150 դրամ վճարելով, իսկ այդ նույն ժամանակ մթերման մյուս կայաններում խաղողը մթերվում էր 120-130 դրամով։
Այս թեման քննարկելու կարիք չէր առաջանա, եթե այս տարի Արարատ կոնյակի գործարանը զավեշտալի ու ըստ էության անտեղի գովազդով հանդես չգար, ներկայացնելով իրենց մթերման կայանի «աննախադեպ բարձր» գինը՝ 150 դրամ 1 կիլոգրամի դիմաց։ Գործարանը նաև սահմանել է մթերման առավելագույն չափը՝ 29000 տոննա, այն դեպքում, երբ «Նոյ»-ը սահմանափակում քանակության վրա երբեք չի դրել, նույնիսկ եթե տվյալ տարվա ընթացքում նման ծավալի խաղողի կարիքը չկա։
Իմանալով այս ամենը կարելի է եզրակացնել, որ Արարատ կոնյակի գործարանը մթերման խնդիր ունի, ու այսպիսով փորձում է այն լուծել, անտեղի գովազդի միջոցով։
ՀԳ․ Սա նույնն է, թե հայտնվի մեկը ու «գլուխ գովի», թե հեծանիվ է հայտնագործել։




















ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Այս ընտրություններում հաղթելու է հայ ժողովուրդը և նրա շահերը ներկայացնող ուժերը․ Արսեն Գրիգորյան