4 հարց, որ ոչ մի դեպքում չի կարելի տալ սիրելի տղամարդուն
Անիմաստ է ունենալ երկրորդ կես, ամուսին, զուգընկեր, եթե չես կարող անդադար հարցեր տալ նրան) ) )… Բայց երբեմն հարկ է հիշել, որ պարտադիր չէ բարձրաձայնել մեր բոլոր մտքերը: Իսկ այ հարցերը… դե դրանք չի սիրում ոչ մի տղամարդ: Պատրաստել ենք քեզ համար այն հարցերի ցանկը, որոնք երբեք չի կարելի ուղղել սիրելիիդ:
Ես գեղեցի՞կ եմ: Սարսափելի հարց է` զգացմունքներն անսպասելի ստուգելու տեսակետից: Դու հազար անգամ նրանից դրական պատասխան ես ստացել` խոսքերի ու արարքների տեսքով: Պատասխանը չի կարող լինել բացասական, բայց կարող է նյարդայնացնել:
Դու երբևէ ինձ կդավաճանե՞ս: Հետաքրքիր է, ի՞նչ ես սպասում` ի պատասխան. «այո, հնարավոր է» թե՞ «չէ, այս տարի դժվար»… Այս հարցը մեծ խնդիրներ առաջացնող է մեկ պարզ պատճառով` դավաճանությունը նախօրոք չեն պլանավորում, դե գոնե, շատերը…
Դու ինձ սիրո՞ւմ ես: Նա քիչ առաջ էր ասում, որ սիրում է քեզ: Անիմաստ հարցերի շարանը հաճախ ենթադրում է պարզ` «այո» կամ «ոչ» պատասխան: Ավելի լավ է հստակ ասել, որ ուզում ես լսել «ես քեզ սիրում եմ»: Իսկ եթե լուրջ կասկածների առիթ ունես, ապա դա արդեն բոլորովին այլ թեմա է:
Դու կամուսնանա՞յիր ուրիշի հետ, եթե ես մահանայի: Իսկ եթե նա պատասխանի` «Բայց ես չեմ էլ պատրաստվում քեզ հետ ամուսնանալ»…Դե լավ, սա կատակ էր: Դա նույնն է, երբ հեքիաթային լողափին հանգստանալիս հանկարծ պտտվես ու ասես նրան. «Մի մոռացիր, մենք երկուսս էլ մի օր մահանալու ենք»: Ավելի լավ է զբաղվես յոգայով կամ ընթրիք պատրաստես:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT