Գլխավոր դատախազը խոստացել է իր անմիջական վերահսկողության տակ պահել Հրաչ Մուրադյանի գործը
ՀՀ գլխավոր դատախազության առջև այսօր՝ ապրիլի 2–ին, ՀՅԴ-ականները բողոքի ակցիա են արել՝ պահանջելով բացահայտել Պռոշյանի նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությունը։
Ցուցարաները նաեւ պահանջում էին հանդիպում գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ։
«Սկսած 2008թ.-ից եղել է գույքի հրկիզում, արհեստական վեճի հրահրում, առեւանգման փորձ է կատարվել։ Հրաչ Մուրադյանի եւ նրա ընկերների ողջախոհության շնորհիվ հնարավոր եղավ որոշակի ձեւով խուսափել այդ ամենից։ Այս ամենի նկատմամբ իրավապահ համակարգը ոչ միայն անտարբեր էր, այլ հաճախ փորձ էր արվում քողարկել, իսկ առանձին դեպքում փորձ էր արվում ստեղծել կեղծ պատրանքներ, թե իբր այս ամենում Հրաչ Մուրադյանն է մեղավոր»,– ասաց Արծվիկ Մինասյանը։
Մինասյանը հայտարարեց, որ նախկինում էլ հետեւողական են եղել, որ բացահայտվի այս գործը․ «Վեց տարի է՝ չի դադարել հանրային պահանջը, բացահայտելու այս ստոր արարքի պատվիրատուներին, կազմակերպիչներին, կատարողներին, օժանդակողներին, դրդիչներին։ Վեց տարի է՝ անընդհատ, թե՛ Պռոշյան համայնքի, թե՛ ՀՀ բոլոր բնակավայրերում Հրաչ Մուրադյանին ճանաչող, նրա մարտական ընկերներից սկսած, մինչեւ ամենապարզ քաղաքացին, ով գոնե մեկ անգամ Հրաչի հետ հանդիպել է, պահանջում է եւ հետեւողական է այս հարցում»,– նշեց նա։
Ակցիայի մասնակիցներից մի քանիսը հանդիպեցին դատախազի հետ։ ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ Արթուր Դավթյանին ներկայացրել են մի քանի նոր հանգամանքներ։
«Դատախազը խոստացավ իր անմիջական հսկողության տակ պահել գործի ընթացքը եւ առաջիկա 10 օրվա ընթացքում՝ կոնկրետ գործողություններ իրականացնելուց հետո, մենք հանդիպենք, քննարկենք։ Մեր հիմնական պահանջի շուրջ կա համաձայնություն, ընդամենը խնդրեց 1 շաբաթ 10 օր ժամանակ, որ վերջնական պատասխանի: Մեր այն պահանջը, որ չենք վստահում քննչական խմբին ու ուզում ենք նոր քննչական խումբ ստեղծվի, ուժի մեջ է: Իսկ մեր հիմնական պահանջն այն է, որ գործը չվստահվի նախկին քննչական խմբին, որն անցած 5 տարիների ընթացքում որևէ ձեռքբերում չի ունեցել: Ավելին` գործը նախորդ տարվա հոկտեմբերին վերաբացվելուց հետո կրկին նույն քննչական խմբի ենթակայության տակ էր: Տրամաբանական է, որ 5 տարվա ընթացքում որևէ արդյունք չգրանցած խումբը մի քանի ամսվա ընթացքում հաջողություն ունենալ չէր կարող»,–ասաց Սաղաթելյանը։
Նրա խոսքով, եթե առաջիկայում արդյունքներ չլինեն, կանցնեն կոնկրետ գործողությունների, պատրաստ են վրաններ խփել դատախազության առաջ եւ ամիսներով գիշերել։
Նշենք, որ այսօր ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը նաև հայտարարությամբ է հանդես եկել։
«Շարունակվող անտարբերության գլխավոր պատճառը թերևս այն է, որ Հրաչ Մուրադյանը չէր հանդիսանում իշխող ուժի ներկայացուցիչ: Փոխվել են ժամանակները, փոխվել են իշխանությունները, սակայն չեն փոխվել մոտեցումները: Արդարադատության հարցում իշխանությունները դեռ սահմանափակվում են միայն իրենց քաղաքական հետաքրքրություններով: Սա հեղինակազրկում է պետության իրավապահ համակարգը: Հանցագործության բացահայտման առումով չկա որևէ տեղաշարժ: Նախընթաց ժամանակահատվածը առայժմ հաստատում է այս հարցում երկրի իրավապահ համակարգի անկարողությունը»:
Հիշեցնենք, որ Արցախյան պատերազմի մասնակից, Պռոշյանի նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանը սպանվել է 2013թ.-ի ապրիլի 2-ին համայնքապետարանի շենքի դիմաց:
Հիշեցնենք, որ 2013թ. ապրիլի 2-ի առավոտյան ժամը 09:00-ի սահմաններում Պռոշյանի գյուղապետարանի դիմաց հայտնաբերվել էր գյուղապետ Հրաչ Մուրադյանի դին` աջ քունքի շրջանում հրազենային վնասվածքով: Ձերբակալվել, ապա կալանավորվել էր Պռոշյանի բնակիչ Արայիկ Պետրոսյանը, որը, սակայն, 10 ամիս կալանավայրում անցկացնելուց հետո ազատ արձակվեց, քանի որ նրա առնչությունը այս գործին չի հաստատվել: Գործի վարույթը կասեցվել է։




















ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Այս ընտրություններում հաղթելու է հայ ժողովուրդը և նրա շահերը ներկայացնող ուժերը․ Արսեն Գրիգորյան