Ղարաբաղը ոչ մի ցնցման մեջ չպետք է ընկնի. Սասուն Միքայելյանը՝ Արցախի ՊԲ-ում փոփոխությունների մասին
Իմ կարծիքով Ղարաբաղը պետք է ոչ մի ցնցման մեջ չընկնի. չեն կարող այնտեղ նման կարգի հեռացումներ կամ ճնշումներ լինել։ Այս մասին այսօր՝ ապրիլին 2–ին ԵԿՄ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Սասուն» կամավորական ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանն՝ անդրադառնալով Արցախի ՊԲ–ում սպասվող նոր՝ լայնամասշտաբ փոփոխություններին։
«Իմ կարծիքով Ղարաբաղը պետք է ոչ մի ցնցման մեջ չընկնի։ Ղարաբաղն անմիջական կապ ունի սահմանների հետ, և այնտեղ չեն կարող նման ցնցումներ, նման կարգի ընդհանուր հեռացումներ կամ ճնշումներ լինել։ Դա որոշ մարդկանց կարծիքն է, որը փորձում են փաթաթել ուրիշի վրա»,– հայտարարեց նա։
«Մենք պետք է միշտ ուժեղ լննենք, միշտ պետք է լինենք բանակի կողքին, ուժեղ կառույց դառնանք, որպեսզի պատերազմական ժամանակաշրջանում՝ կարողանանք դիմակայել։ Ես միշտ ասել եմ՝ մենք ամեն ժամ, ամեն րոպե պատրաստ ենք պատերազմի և պիտի պատրաստվենք պատերազմի»։
Հիշեցնենք, որ մամուլը գրել էր, որ Արցախի ՊԲ-ում մոտ օրերս նոր լայնամասշտաբ փոփոխություններ են սպասվում բարձրաստիճան զինվորականների շրջանում։ Հավելենք, որ այսօր Արցախի պաշտպանության փոխնախարարի պաշտոնը թողնելու մասին է հայտարարել Արցախի պաշտպանության նախարարի տեղակալ, Արցախի ազատամարտիկների միության նախագահ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը:




















ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Այս ընտրություններում հաղթելու է հայ ժողովուրդը և նրա շահերը ներկայացնող ուժերը․ Արսեն Գրիգորյան