Մենք չենք կարող «բեսպրեդելով» առաջնորդվել. Փաշինյանը՝ արշալույսցիներին
Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչների հետ այսօր՝ ապրիլի 3-ին, հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նշենք, որ վարչապետը ուղեւորվում էր «Բաղրամյան» զորավարժան, իսկ արշալույսցիներն այդ ընթացքում գյուղ տանող ճանապարհի մոտ հավաքվել եւ սպասել են Նիկոլ Փաշինյանին։
Արշալույսցիները բողոքել են, որ գյուղապետ Զարզանդ Գրիգորյանի լիազորությունների կասեցումից հետո նրա տեղակալ Կարեն Սիմոնյանն է նշանակվել գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար։ «Տեղակալն էլ իր մարդն է, մենք ուզում ենք թեկուզ մարզպետարանից մեկին բերեն, թող ժամանակավոր կառավարի, բայց ոչ Զարզանդ Գրիգորյանը կամ տեղակալը»,–բողոքեցին գյուղացիները։
Բնակիչներչը պնդեցին, որ տեղակալ Կարեն Սիմոնյանին դեմ են, գյուղապետրանը չեն բացի, մինչեւ գյուղապետի նոր ժ/պ չնշանակվի։
Փաշինյանն առանձնացավ եւ հեռախոսազրույցից հետո բնակիչներին բացատրեց, որ օրենքը թույլ չի տալիս մեկ ուրիշին նշանակել ժ/պ. «Եթե գյուղապետը հրաժարական տված լիներ, դա հնարավոր կլիներ, բայց քանի որ լիազորությունները կասեցված են, մարզպետը չի կարող»։
Վարչապետը նշեց, որ կառավարությունը «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ է նախաձեռնել, որը թույլ կտա համայնքի բնակիչներին իրենց ձայնը լսելի դարձնել։ «Մենք չենք կարող «բեսպրեդելով» առաջնորդվել, պետք է առաջնորդվենք օրենքով, բայց առաջիկայում «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ ենք նախաձեռնել, որը հնարավորություն կտա ձեր ձայնը լսելի դարձնել»,–ասաց վարչապետը։
Նշենք, որ նախորդ տարվա ամռանից Արշալույս գյուղի բնակիչները պահանջում են գյուղապետ Զարզանդ Գրիգորյանի հրաժարականը, որը գեներալ Մանվել Գրիգորյանի եղբորորդին է: Զարզանդ Գրիգորյանի դեմ քրեական գործ հարոցելուց եւ նրա լիազորությունների կասեցումից հետո գյուղացիները դուրս են եկել գյուղապետի տեղակալի դեմ բողոքի։ Գյուղապետարանը արդեն 2 ամիս է փակված է մնում գյուղացիների կողմից։




















ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Այս ընտրություններում հաղթելու է հայ ժողովուրդը և նրա շահերը ներկայացնող ուժերը․ Արսեն Գրիգորյան