Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամը և «ՖԼԵՇ» ընկերությունը ստորագրեցին հուշագիրՊակիստանը հերքել է Աֆղանստանի հայտարարությունները վերականգնողական կենտրոնին hարվածելու վերաբերյալԵթե այս անսկզբունք կառավարումը շարունակվի, անվտանգային ճգնաժամը կխորանա․ Ավետիք ՉալաբյանԱնապահով ընտանիքների երեխաները պետք է ապահովված լինեն մսուրներով․ Հրայր ԿամենդատյանԻշխանությունը շարունակում է պնդել, թե իբր թոշակի ավելացումն ընտրակաշառք չէ․ Արեգ ՍավգուլյանՏիրադավների շարքերը ճաքեր են տալիս IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2026 թվականի 2-րդ և 3-րդ տրանշերըԵվրամիությունն անթաքույց անցել է Փաշինյանի պաշտպանությանը Էժան վրեժխնդրություն առաջին նախագահի նկատմամբ «Հայաստան» դաշինքի համար մեր ինքնությունը, պատմությունը և հայրենասիրությունը շարժիչ ուժ են. Քոչարյան Մենք տրամադրված ենք վճռական, մեր նպատակը հաղթանակն է. Ռոբերտ Քոչարյան Թույլ չե՛նք տալու նախընտրական աճուրդի հանել մեր ինքնությունը. Աննա Գրիգորյան Չնայած Վաշինգտոնի գերազանցությանը՝ Թեհրանին կարծես հաջողվում է նրան ուղղորդել դեպի երկարատև ռեսուրսատար հակամարտության. Արտակ ԶաքարյանUcom-ը զգուշացնում է հեռախոսային խարդախությունների նոր ալիքի մասին Մեր ինքնությունը ջնջել չի լինի. Անաիս Սարդարյան Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում DDF26-ը չորրորդ անգամ Հայաստանում կհյուրընկալի թվային աշխարհի առաջատար փորձագետներին. Արդյունաբերական փոխակերպման գործընկերը ԶՊՄԿ-ն է IDBank-ը մեկնարկում է SWIFT փոխանցումների հատուկ արշավԿոնվերս Բանկը IV Conference Capital Markets Armenia-ում ներկայացրել է իր փորձըՄիանում եմ «Առաջարկ Հայաստանին» նախագծին. Ատոմ Մարգարյան
Հասարակություն

Ապրիլի 7-ի ամենահիշարժան և մեծամասշտաբ իրադարձությունը դա Գ. Ծառուկյանի՝ Գյումրու երեխա սպասող կանանց բնակարաններ նվիրելն էր

Կարեն Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է

Առջևում մայրության և գեղեցկության տոնն է և ակամայից վերհիշեցի տոնի կապակցությամբ իմ մեջ տպավորված ամենավառ իրադարձությունը: Խոսքը 2017 թվականի ապրիլի 7-ի Գագիկ Ծառուկյանի կողմից Գյումրիի տնակներում բնակվող բոլոր հղի կանանց բնակարաններ նվիրելու մասին է: Դա իրոք անակնկալ է եղել, քանի որ նախքան բուն իրադարձությունը ոչ ոք տնակներում բնակվողներից չի իմացել, թե ինչի համար են անցկացվում հարցումներ, թե տնակային ավաններում բնակվողներից ովքեր են երեխայի սպասում: Առաջնորդվելով «նոր երեխա նոր բնակարանում» կարգախոսով, անձամբ Ծառուկյանը հրահանգել է, որպես շահառու ընդգրկել երեխա սպասող կանանց: Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ նման մեծամասշտաբ սոցիալական աջակցություն աղետի գոտու բնակիչներին՝ տոնի կապակցությամբ, երբեք չի գրանցվել և երբ հիշում եմ այդ ընտանիքների անդամների հայացքներն ու երախտիքի խոսքերն իրոք փշաքաղվում եմ: Շուրջ 20 տարի բնակվես տնակում /գյումրեցիները դոմիգ կսեն/ և մայրության ու գեղեցկության տոնի կապակցությամբ նման նվեր ստանալ. խոսքերն ավելորդ են թե ինչ զգացողություններ կունենան մարդիկ: Կարծում եմ դա ոչ միայն նյութական աջակցություն էր այդ ընտանիքներին, այլև բարոյահոգեբանական, երբ մարդկանց ապրելակերպը մինիմալ պայմաններից տեղափոխվում է հարմարավետի: Պատկերացնում եք, այդ նոր բնակարաններում ծնված երեխաները ի շնորհիվ այդ իրադարձության, չեն զգացել տնակներում ապրելու դառնությունները և հուսանք, որ ապագայում Գյումրու տնակայաին ավանների մասին միայն անցյալով կխոսենք: