Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամը և «ՖԼԵՇ» ընկերությունը ստորագրեցին հուշագիրՊակիստանը հերքել է Աֆղանստանի հայտարարությունները վերականգնողական կենտրոնին hարվածելու վերաբերյալԵթե այս անսկզբունք կառավարումը շարունակվի, անվտանգային ճգնաժամը կխորանա․ Ավետիք ՉալաբյանԱնապահով ընտանիքների երեխաները պետք է ապահովված լինեն մսուրներով․ Հրայր ԿամենդատյանԻշխանությունը շարունակում է պնդել, թե իբր թոշակի ավելացումն ընտրակաշառք չէ․ Արեգ ՍավգուլյանՏիրադավների շարքերը ճաքեր են տալիս IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2026 թվականի 2-րդ և 3-րդ տրանշերըԵվրամիությունն անթաքույց անցել է Փաշինյանի պաշտպանությանը Էժան վրեժխնդրություն առաջին նախագահի նկատմամբ «Հայաստան» դաշինքի համար մեր ինքնությունը, պատմությունը և հայրենասիրությունը շարժիչ ուժ են. Քոչարյան Մենք տրամադրված ենք վճռական, մեր նպատակը հաղթանակն է. Ռոբերտ Քոչարյան Թույլ չե՛նք տալու նախընտրական աճուրդի հանել մեր ինքնությունը. Աննա Գրիգորյան Չնայած Վաշինգտոնի գերազանցությանը՝ Թեհրանին կարծես հաջողվում է նրան ուղղորդել դեպի երկարատև ռեսուրսատար հակամարտության. Արտակ ԶաքարյանUcom-ը զգուշացնում է հեռախոսային խարդախությունների նոր ալիքի մասին Մեր ինքնությունը ջնջել չի լինի. Անաիս Սարդարյան Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում DDF26-ը չորրորդ անգամ Հայաստանում կհյուրընկալի թվային աշխարհի առաջատար փորձագետներին. Արդյունաբերական փոխակերպման գործընկերը ԶՊՄԿ-ն է IDBank-ը մեկնարկում է SWIFT փոխանցումների հատուկ արշավԿոնվերս Բանկը IV Conference Capital Markets Armenia-ում ներկայացրել է իր փորձըՄիանում եմ «Առաջարկ Հայաստանին» նախագծին. Ատոմ Մարգարյան
Հասարակություն

«Մամ ջան, ամեն ինչ լավ կլինի, չմտածես». զրույց նորակոչիկների հետ Արցախի սահմանամերձ զորամասում

Ժամկետային զինծառայող 22–ամյա Լեւոն Վիրաբյանի մասին Արցախի սահմանամերձ զորամասում բոլորը զարմանքով ու հիացմունքով են խոսում. Ռուսաստանում ապրած Լեւոնը նախ այնտեղ է ծառայել, ապա վերադարձել հայրենիք՝ Արցախում ծառայության մեկնելու նպատակով։

Չնայած օրենսդրության հետ խնդիրներ չունի եւ կարող էր չծառայել, բայց այս տարվա հունվարին եկել է Հայաստան եւ միանգամից գնացել զինկոմիսարիատ։ Ասում է՝ այսպես շարունակել չէր կարող, պիտի պարտադիր Հայաստանում էլ ծառայեր։

Լեւոնն արմատներով Արարատի մարզի Արտաշատ քաղաքից է, երկար տարիներ ընտանիքի հետ Ռուսաստանում է ապրել, ներկայումս էլ մայրն ու հայրն այնտեղ են։ Ասում է՝ որոշմանը ծնողները դեմ չեն գնացել, միայն մայրն է՝ մի քիչ դժվարությամբ համակերպվել. «Մայրս այդքան ուրախ չէր, իսկ հայրս էլ ասաց՝ եթե որոշել ես, ուրեմն գնա։ Մամաս մինչեւ հիմա նեղվում ա, ամեն անգամ խոսելուց լացում ա, բայց դե սա իմ որոշումն ա, պիտի ծառայեի։ Ու որ իմացա՝ Արցախում եմ ծառայելու, ավելի ուրախացա»։

Արցախում ծառայությանը Լեւոնը շատ արագ է հարմարվել, այս 2 ամիսներին հասցրել է նոր ընկերներ ձեռք բերել։ Բանակային կյանքին շատ հեշտ է հարմարվել նաեւ գյումրեցի 18–ամյա Ռոբերտը։ Միակ դժվարությունը տղայի համար կարոտն է եւ հեռավորությունը. «Հեռու է, բայց պիտի գիտակցես, որ այս ամեն ինչը ժամանակավոր է, ծնողներս որ եկան, տեսան, նեղվեցին, թե ուր ես եկել, հասել, բայց ես ասացի՝ մամ ջան, ամեն ինչ լավ կլինի, չմտածես։ Հիմա ինչ քայլ անում եմ, հիշում եմ մամայիս տված խոստումս, որ պիտի զգույշ ու ուշադիր լինեմ ու միշտ հիշեմ, որ մերոնք ինձ սպասում են»։

Ռոբերտն ընտանիքի եւ սիրած աղջկա մասին խոսելիս հուզվում է, անհամբերությամբ սպասում է նրանց նամակներին։ Խնդրել է բոլորին, որ ամեն անգամ ծանրոց ուղարկելիս առաջին հերթին նամակներ գրեն. «Մամայիս ուզում եմ ասել՝ ինչքան եմ իրեն սիրում, ինքը գիտի՝ ինչ է կատարվում ինձ հետ, ամեն բան զգում է, գիտի՝ սրտումս ինչ կա։ Հայրիկիս ծնունդն էր օրեր առաջ, ուզում եմ իրեն շնորհավորել։ Քրոջս էլ եմ ասում, որ իրեն շատ–շատ եմ սիրում, չափից դուրս շատ եմ սիրում քրոջս։ Ընիերուհուս բարեւներ եմ ուղարկում, վստահ եմ, որ միանշանակ ինձ սպասելու է»։

Այս զորամասի նորակոչիկներն ուսումնական գումարտակում սովորելուց հետո դիրքեր կբարձրանան։