Լույսը դեռ չբացված մտել էր խորտկարան, դանակի սպառնալիքով գումար պահանջել, աշխատակցուհիներից մեկին գցել գետնին
Հանցագործի մեծագույն խրախուսանքը հանցագործության նկատմամբ հասարակության անտարբերությունն է: Եվ այն, ինչ օրերս ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողները բացահայտեցին` դրա հերթական ապացույցն է:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ապրիլի 1-ին Կորյունի փողոցում գործող արագ սննդի կետերից մեկում ավազակային հարձակում էր կատարվել: Լույսը դեռ չբացված մի տղամարդ էր մտել շուրջօրյա գործող խորտկարան, դանակի սպառնալիքով, գումար պահանջել, աշխատակցուհիներից մեկին հրել-գցել գետնին, եւ երբ աշխատող կանայք դիմադրել էին` փախել էր:
Հաղորդում տալու դեպքում կարելի կլիներ վերծանել տեսագրությունները, ավելի արագ հայտնաբերել ավազակային հարձակում կատարած անձին: Բայց իրավապահներին վիճակված էր հանցագործությունը բացահայտել այլ ճանապարհով:
Ապրիլի 2-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում ստացված տեղեկություններն իրացնելով, քրեական հետախույզները Աբովյան քաղաքից, նշված ավազակային հարձակումը կատարելու կասկածանքով, վարչություն բերման ենթարկեցին նախկինում տարբեր հանցագործությունների համար մի քանի անգամ դատապարտված, Երեւանի Անդրանիկի փողոցում հաշվառված Կորյուն Մ.-ին:
Մխիթարյանը խոստովանել է կատարածը:
Տուժողները ոստիկանություն են հրավիրվել: Նրանցից ընդունվել է հաղորդում:
Քննությունը շարունակվում է:




















ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Այս ընտրություններում հաղթելու է հայ ժողովուրդը և նրա շահերը ներկայացնող ուժերը․ Արսեն Գրիգորյան