Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամը և «ՖԼԵՇ» ընկերությունը ստորագրեցին հուշագիրՊակիստանը հերքել է Աֆղանստանի հայտարարությունները վերականգնողական կենտրոնին hարվածելու վերաբերյալԵթե այս անսկզբունք կառավարումը շարունակվի, անվտանգային ճգնաժամը կխորանա․ Ավետիք ՉալաբյանԱնապահով ընտանիքների երեխաները պետք է ապահովված լինեն մսուրներով․ Հրայր ԿամենդատյանԻշխանությունը շարունակում է պնդել, թե իբր թոշակի ավելացումն ընտրակաշառք չէ․ Արեգ ՍավգուլյանՏիրադավների շարքերը ճաքեր են տալիս IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2026 թվականի 2-րդ և 3-րդ տրանշերըԵվրամիությունն անթաքույց անցել է Փաշինյանի պաշտպանությանը Էժան վրեժխնդրություն առաջին նախագահի նկատմամբ «Հայաստան» դաշինքի համար մեր ինքնությունը, պատմությունը և հայրենասիրությունը շարժիչ ուժ են. Քոչարյան Մենք տրամադրված ենք վճռական, մեր նպատակը հաղթանակն է. Ռոբերտ Քոչարյան Թույլ չե՛նք տալու նախընտրական աճուրդի հանել մեր ինքնությունը. Աննա Գրիգորյան Չնայած Վաշինգտոնի գերազանցությանը՝ Թեհրանին կարծես հաջողվում է նրան ուղղորդել դեպի երկարատև ռեսուրսատար հակամարտության. Արտակ ԶաքարյանUcom-ը զգուշացնում է հեռախոսային խարդախությունների նոր ալիքի մասին Մեր ինքնությունը ջնջել չի լինի. Անաիս Սարդարյան Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում DDF26-ը չորրորդ անգամ Հայաստանում կհյուրընկալի թվային աշխարհի առաջատար փորձագետներին. Արդյունաբերական փոխակերպման գործընկերը ԶՊՄԿ-ն է IDBank-ը մեկնարկում է SWIFT փոխանցումների հատուկ արշավԿոնվերս Բանկը IV Conference Capital Markets Armenia-ում ներկայացրել է իր փորձըՄիանում եմ «Առաջարկ Հայաստանին» նախագծին. Ատոմ Մարգարյան
Հասարակություն

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. 37-ամյա վարորդը Toyota Land Cruiser-ով Զոդի կամրջից մի քանի մետր բարձրությունից գլխիվայր ընկնելով, հայտնվել է ձորում. կա 4 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ապրիլի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 00:40-ի սահմաններում, Արարատ քաղաքի բնակիչ, 37-ամյա Արմեն Կարապետյանը՝ իր վարած Toyota Land Cruiser մակնիշի 70 QQ 907 համարանիշի ավտոմեքենայով, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 51-րդ կմ հատվածում, ոսկու կորզման ֆաբրիկայի բանավանի կամրջի հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, և կամրջից մի քանի մետր շրջվելով, հայտնվել դաշում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Կարապետյանը, ուղևորներ՝ Երասխ գյուղի բնակիչներ, 50-ամյա Վարդուհի Ավագիմյանը, 55-ամյա Արսեն Թադևոսյանը և Արմաշ գյուղի բնակիչ, 74-ամյա Խորեն Սինանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Արմեն Գաբրելյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

© shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2019/04/06/1121677/