Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նարեկ Կարապետյանը ներկայացրել է, թե ինչպես են մտադիր նվազեցնել դեղերի գները ՀայաստանումՀայաստանում կզարգացնենք մեծ պահանջարկ ունեցող ապրանքների, ինչպես նաև դեղերի արտադրությունը. Նարեկ ԿարապետյանԴեղերի շուկայում կա ազատականացման խնդիր․ Նարեկ ԿարապետյանԸստ Դատախազության պաշտոնական տեղեկության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման լիազորությունների շրջանակում հօգուտ ՀՀ-ի բռնագանձվել է 5 մլրդ 454 մլն դրամի գույք և դրամական միջոցներ․ Էդմոն ՄարուքյանՈչ միայն իջեցնելու ենք դեղերի գները, այլև գրանցման պրոցեսն ենք դյուրացնելու. Նարեկ ԿարապետյանԴե՞ղ, թե՞ հաց. մեր հայրենակիցները, ցավոք, հաճախ այս այլընտրանքի առաջ են կանգնում. Նարեկ ԿարապետյանԹոշակների բարձրացումը նախընտրական քայլ է և կարող է դիտարկվել որպես ընտրակաշառք․ Ավետիք ՉալաբյանՍահմանամերձ գյուղերի հիսունհինգ դպրոց կփակվի․ Մենուա ՍողոմոնյանՆարեկ Կարապետյանի ուղիղ եթերըԱյս Կուսակցության գրանցումով ես ինձ հետ չեմ տանում ո՛չ զայրույթ, ո՛չ ափսոսանք, միայն երախտագիտություն. Արտակ ՍարգսյանՄենք չենք մտնելու պոպուլիզմի դաշտ․ Նաիրի ՍարգսյանՏեղ հասա՞վ, որ Իրանի ժողովրդին պետք է ցավակցել. Արշակ ԿարապետյանՀաճախորդների շնորհակալության օր Էջմիածին մասնաճյուղում․ IDBankԱռաջիկա երկու տարիներին իջեցնելու ենք դեղերի գները 30%-ով․ Հրայր ԿամենդատյանԱրցախի հարցը և արցախահայերի իրավունքները «ՀայաՔվեի» ուշադրության կենտրոնում են․ Ավետիք Քերոբյան.Փաշինյանի թույլ կառավարությունը վախենում է նույնիսկ Ֆեյսբուքյան էջից. Մարիաննա Ղահրամանյան «Ucom Ֆելլոուշիփ» ինկուբացիոն ծրագրի մասնակիցներն այցելեցին Ucom 250 օր զրպարտված և ապօրինի կալանավորվածԴուխ հավաքիր ու ցավակցիր հարևանիդ. երեխաներ են զոհվում, հասկացիր․ Արշակ ԿարապետյանOzon Հայաստան-ի շրջանառությունը 2025 թվականին աճել է գրեթե 1,5 անգամ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը միջազգային աննախադեպ վարկանիշ է ստացել

Միջազգային առաջատար վարկանիշային գործակալություններից Moody's Investors Service» կարգավիճակով, որն աննախադեպ է ինչպես Հայաստանում, այնպես էլ տարածաշրջանում https://www.moodys.com/research/Moodys-assigns-a-Ba2-Corporate-Family-Rating-to-the-Electric--PR_417619:

Վարկանշման ընթացքում հաշվի են առնվել այնպիսի դրական գործոններ, ինչպիսիք են ՝

1) սակագնային կարգավորման թափանցիկ համակարգը, ծախսերի և հաստատված ներդրումների փոխհատուցման երկարաժամկետ մեխանիզմները,

 2) ֆինանսական և տնտեսական պլանավորման բարձր մակարդակը և տեսանելի ապագայում բարձր եկամտաբերության հստակ սպասումները (կարգավորող մարմնի կողմից մինչև 2027 թվականը հաստատված լիցենզիայի պայմաններ),

3) ընկերության կողմից վերջին տարիների ընթացքում գրանցած բարձր ֆինանսական ցուցանիշները,

4) կարգավորող մարմնի անկախությունը կառավարությունից,

5) ընկերության կայուն կարգավիճակը Հայաստանի էլեկտրաէներգետիկայի շուկայում:

Զեկույցում նշվել են նաև այն գործոնները, որոնք սահմանափակել են ավելի բարձր վարկանշումը. շուկայի սահմանափակ ծավալները, հնարավոր արտարժութային ռիսկերը, ընկերության համեմատաբար կարճ փորձը ՝ կարգավորման, ինչպես նաև ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծված նոր պայմաններում:

Ընկերությանը տրված վարկանիշը բարձր է Հայաստանի Հանրապետությանը տրված սուվերեն վարկանիշից (Ba3): Moody's- ը նշել է այն գործոնները, որոնք հնարավորություն են տվել Ընկերությանը ստանալ սուվերենից բարձր գնահատականը՝

1) կայուն ֆինանսական դիրք, դրամական հոսքերի ձևավորման կանխատեսելիություն և ընկերության նորմատիվ-իրավական բազայի թափանցիկություն,

2) հարաբերական կայունություն հնարավոր տնտեսական անկումների հանդեպ,

3) ցածր կախվածություն ներքին կապիտալի շուկայից, որը հնարավոր է դարձել իրականացնել ընկերության մենեջմենթի՝ միջազգային ինստիտուցիոնալ կազմակերպությունների և ֆինանսական ընկերությունների հետ իրականացվող աշխատանքի շնորհիվ (վերջիններս ֆինանսավորում են ընկերության ներդրումային ծրագիրը):

Moody's-ի կանխատեսումները վարկանիշային փոփոխությունների վերաբերյալ հետևյալն են. եթե Ընկերության սակագնային քաղաքականությունը չփոփոխվի, առաջիկա 12-18 ամիսների ընթացքում գործառնական ու ֆինանսական կայունությունն անփոփոխ մնա, ոլորտի կարգավորումը պետության կողմից նախկինի նման թափանցիկ ու կանխատեսելի լինի և որևէ չկարգավորող միջամտություն չգրանցվի, ընկերության վարկանիշն առվազն չի նվազի:

Որպես վարկանիշի աճի նախադրյալ նշվում է երկրի ընդհանուր սուվերեն վարկանիշի հնարավոր աճը:

Moody's-ի այսպիսի վարկանշումը Ընկերության համար լայն ճանապարհ է բացում դեպի արժեթղթերի միջազգային հեղինակավոր շուկաներ, որոնցում եվրապարտատոմսերի տեղաբաշխումը կապահովվի էժան և երկարաժամկետ կապիտալի ներգրավում՝ ուղղված ներդրումային ծրագրերի իրականացմանը և դրանց ֆինանսական արդյունավետության բարձրացմանը: