Երևի թե հեղափոխական նոր թրենդի մեջ է ստախոսությունը. Նաիրա Զոհրաբյանի արձագանքը
Տիկին Կարապետյանի յուրաքանչյուր բառը սուտ է և ապատեղեկատվություն: Այդ մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Ստրասբուրգից հետևեցի «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Մարիա Կարապետյանի բոցաշունչ ելույթին ԱԺ ամբիոնից: Ինչպես միշտ օրակարգից դուրս ելույթ ՝ իր էությանը հոգեհարազատ հասարակակական կազմակերպությունների շահերը պաշտպանելու համար: Տիկին Կարապետյանի յուրաքանչյուր բառը սուտ է և ապատեղեկատվություն:
Երևի թե հեղափոխական նոր թրենդի մեջ է ստախոսությունը, մանիպուլյացիան, ապատեղեկատվությունը, բայց վստահեցնում եմ ձեզ ՝ իմ դեպքում դա ուղղակի չի անցնելու: Մնացածը, շատ ավելի հանգամանալից, Սրտասբուրգից վերադառնալուց հետո:
Տիկի՛ն Կարապետյան, հեղինակություն նման անազնիվ մեթոդներով չեն վաստակում, եթե անգամ ձեր այսօրինակ գործունեության համար Եվրոպական միությունը ձեր դոշին փակցնում է «Քաջ կին» մրցանակը: Մնացածն իմ ընկեր Գևորգ Պետրոսյանի խոսքում»,– գրել է Զոհրաբյանը:
Ավելի վաղ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն՝ անդրադառնալով ապրիլի 5-ին ԱԺ-ում Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած խորհրդարանական լսումների ժամանակ տրանսգենդերի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին եւ դրանից հետո ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հայտարարություններին եւ ակնարկներին, որ Մարիա Կարապետյանն է ԱԺ բերել այդ անձնավորությանը, նշեց, որ Նաիրա Զոհրաբյանը ստում է:
«Ես ոչ մի ելույթ չեմ դասավորել ոչ մեկի համար. տիկին Նաիրա Զոհրաբյանը ստում է»,– նշել է Կարապետյանը




















ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Այս ընտրություններում հաղթելու է հայ ժողովուրդը և նրա շահերը ներկայացնող ուժերը․ Արսեն Գրիգորյան