Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամը և «ՖԼԵՇ» ընկերությունը ստորագրեցին հուշագիրՊակիստանը հերքել է Աֆղանստանի հայտարարությունները վերականգնողական կենտրոնին hարվածելու վերաբերյալԵթե այս անսկզբունք կառավարումը շարունակվի, անվտանգային ճգնաժամը կխորանա․ Ավետիք ՉալաբյանԱնապահով ընտանիքների երեխաները պետք է ապահովված լինեն մսուրներով․ Հրայր ԿամենդատյանԻշխանությունը շարունակում է պնդել, թե իբր թոշակի ավելացումն ընտրակաշառք չէ․ Արեգ ՍավգուլյանՏիրադավների շարքերը ճաքեր են տալիս IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2026 թվականի 2-րդ և 3-րդ տրանշերըԵվրամիությունն անթաքույց անցել է Փաշինյանի պաշտպանությանը Էժան վրեժխնդրություն առաջին նախագահի նկատմամբ «Հայաստան» դաշինքի համար մեր ինքնությունը, պատմությունը և հայրենասիրությունը շարժիչ ուժ են. Քոչարյան Մենք տրամադրված ենք վճռական, մեր նպատակը հաղթանակն է. Ռոբերտ Քոչարյան Թույլ չե՛նք տալու նախընտրական աճուրդի հանել մեր ինքնությունը. Աննա Գրիգորյան Չնայած Վաշինգտոնի գերազանցությանը՝ Թեհրանին կարծես հաջողվում է նրան ուղղորդել դեպի երկարատև ռեսուրսատար հակամարտության. Արտակ ԶաքարյանUcom-ը զգուշացնում է հեռախոսային խարդախությունների նոր ալիքի մասին Մեր ինքնությունը ջնջել չի լինի. Անաիս Սարդարյան Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում DDF26-ը չորրորդ անգամ Հայաստանում կհյուրընկալի թվային աշխարհի առաջատար փորձագետներին. Արդյունաբերական փոխակերպման գործընկերը ԶՊՄԿ-ն է IDBank-ը մեկնարկում է SWIFT փոխանցումների հատուկ արշավԿոնվերս Բանկը IV Conference Capital Markets Armenia-ում ներկայացրել է իր փորձըՄիանում եմ «Առաջարկ Հայաստանին» նախագծին. Ատոմ Մարգարյան
Հասարակություն

Հայաստանի օգնությունը Իրան կհասնի երկու օրից

Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցած ջրհեղեղից տուժածներին օժանդակություն ցուցաբերելու համար ապրիլի 8-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից մարդասիրական օգնության շարասյունը մեկնեց հարևան Իրան:

Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի կողմից Իրանի բնակչության կարիքների համար ԻԻՀ լիազոր ներկայացուցչին՝ Կարմիր մահիկին, 4 բեռնատար մեքենաները որպես մարդասիրական օգնություն կփոխանցեն 20 հատ M-10 և 20 հատ M-30 վրան, 250 հատ մահճակալ, 4000 ծածկոց: Օգնություն տանող 4 բեռնատարների հետ մեկնեց ևս մեկը, որն ապահովված է տեխնիկական բոլոր միջոցներով՝ ճանապարհին մեքենաների խափանման դեպքում դրանք վերանորոգելու համար: Նշենք, որ փրկարարներ չեն մեկնել, քանի որ իրանական կողմը հրաժարվել է այդ օգնությունից: Բեռների ճանապարհման միջոցառմանը մասնակցում էին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը և ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին:

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարները կհասնեն մինչև Իրանի Թավրիզ քաղաք: «Բեռնատարները կհասնեն Թավրիզ, բեռները կփոխանցեն Կարմիր մահիկին, որն էլ այն կտնօրինի: Մենք բազմապիսի առաջարկներ ենք արել իրանական կողմին: Առաջարկել էինք նաև մեր անձնակազմի օգնությունը, սակայն իրանական կողմը մերժեց՝ ասելով, որ նմանատիպ օգնություն իրենց հարկավոր չէ», - նշեց Ֆելիքս Ցոլակյանը՝ հավելելով, որ անհրաժեշտության դեպքում մարդասիրական օգնությունը շարունակական կլինի: Նախարարը նշում է, որ այս ջրհեղեղն աննախադեպ է իր ծավալներով. տուժել է 1900 բնակավայր, վնասվել են կամուրջներ, գյուղատնտեսական հողատարածքներ, ճանապարհներ, կան զոհեր և վիրավորներ:

Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին շնորհակալություն հայտնեց հայկական կողմին օգնության համար: Վերջինս նշում է, որ Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարը բավական մեծ փորձ ունի. «Պարոն նախարարը բավական բարենպաստ հնարավորություններ և հող է նախապատրաստել երկու երկրների միջև հարաբերությունների համար: Հուսով եմ, որ առաջիկա այցելությունների ընթացքում կկարողանանք զարգացնել հայկական և իրանակական կողմերի համապատասխան նախարարությունների միջև հարաբերությունները», - ասաց դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին: Վերջինս նաև հիշեց, որ 1988 թվականին, երբ Հայաստանը մեծապես տուժեց երկրաշարժից, իրանական կողմը ևս ձեռք էր մեկնել բարեկամ ու հարևան երկրին, իսկ այժմ նույն կերպ վարվում է նաև Հայաստանը:

Հավելենք, որ բեռնատարները Իրանում կլինեն 2 օրից:

Լուսինե Առաքելյան