Հայաստանում կա գոնե մեկ քաղաքական ուժ, որը բացճակատ հայտարարում է, որ հայ ընտանիքի ավանդական մոդելի կողմնակիցն է
Մաբե Առաքելյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Գաղտնիք չէ, որ հայաստանյան հասարակական սեկտորում կա բավականին ակտիվ ՀԿ-ների մի շարք, որոնք իրենց համարում են մարդու իրավունքների պաշտպան: Որպես կանոն, նրանց բոլորի անվան մեջ ներառվում է «իրավունք» բառը:
Մարտի 5-ին ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել էր խորհրդարանական լսումներ, որոնց թեման հայաստանյան բարեփոխումներն էին՝ դատաիրավական համակարգ, հաշմանդամություն ունեցող անձինք և երեխաների իրավունքներ:
Լսումների մեխն, իհարկե, դարձավ տրանսգենդեր մի անձ, որը սպրդել էր լսումներին, ելույթի իրավունք է վերցնում, և սկսում է իր մտքի գոհարները շաղ տալ ԱԺ ամբիոնից: Քանի որ վերջինս ո՛չ դատաիրավական ոլորտից էր, ո՛չ հաշմանդամ, և ո՛չ էլ առավել ևս, երեխա, բնականաբար նրա ելույթը օրակարգից դուրս էր և նվիրված իր տեսակին, և թե ինչքան դժվար է ու որքան հալածանքների է ենթարկվում հայ տրանսգենդերը: Ինչպես ասում են՝ իր մուրը իր գլուխը:
Ցավալին այն է, որ այս տեսակը, ինչպես պարզվում է պաշտպան ունի ԱԺ-ում՝ հանձին Մարիա Կարապետյան կոչեցյալ պատգամավորի, ով էլ հենց տեղյակ էր պահել նրան լսումների մասին և հրավիրել մասնակցելու:
Հանձնաժողովի նախագահ Նաիր Զոհրաբյանը, պրոֆեսիոնալին հատուկ ձևով, չընդհատեց տրանսգենդերի ելույթը՝ չնայած ուներ բոլոր իրավունքները, այլ ելույթից հետո պարզապես հիշեցրեց այս արարածին, որ դա պետական ամբիոն է, և չպետք է այն ստով հափշտակել, ինչից հետո դուրս հրավիրեց նրան դահլիճից:
Ինչպես այսօր նշեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ԲՀԿ-ն ավանդական, հայ արժեքների կրողն է, և, բնականաբար, դատապարտում է թիվ 1 քաղաքական մաբիոնից այլասերվածության քարոզը:
Հրաշալի է, որ Հայաստանում կա գոնե մեկ քաղաքական ուժ, որը կարող է բացճակատ հայտարարել, որ հայ ընտանիքի ավանդական մոդելի կողմնակիցն է:

ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Այս ընտրություններում հաղթելու է հայ ժողովուրդը և նրա շահերը ներկայացնող ուժերը․ Արսեն Գրիգորյան