Գագիկ Ծառուկյանի ամեն մի գործ մի նոր «տնտեսական հեղափոխություն» է.
Դինա Էլբակյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Այսօր խորհրդարանական նիստից հետո հերթական անգամ տեղի ունեցավ Գագիկ Ծառուկյանի հետ հարցազրույց: Լրագրողների ավանդաբար տրվող հարցերին ԲՀԿ առաջնորդը պատասխանեց սպառիչ և դիպուկ: Մի շարք տրվող հարցերի պատասխաններից, կարող ենք հստակ հասկանալ, թե իրականում ինչ խնդիրներ կան այսօր մեր երկրում, որոնց ամեն կերպ Ծառուկյանը փորձում է լուծում տալ:
Հարցազրույցի ժամանակ հարցեր հնչեցին տարբեր ոլորտների վերաբերյալ և չեմ կարող չառանձնացնել դրանցից մի քանիսը. «Հեղափոխությունից հետո անհրաժեշտ էր տնտեսկան հեղափոխություն», այս գաղափարը պետք էր կյանքի կոչել: Բոլորս էլ տեսնում ենք այս ամիսների ընթացքում Գագիկ Ծառուկյանի կողմից իրականացվող տնտեսական հեղափոխության հերթական քայլերը, որը մեծ խթան է հանդիսանում Հայաստանի տնտեսության զարգացման համար: Այսքան ժամանակ մեր երկրում մեծ ներդրումներ են կատարվել միայն նրա շնորհիվ, որը իր հերթին գրանցել է տնտեսական զգալի աճ: Գագիկ Ծառուկյանի քայլերը ուղղված են ոչ միայն տնտեսական զարգացմանը, այլև ժողովրդի լիարժեք ու բարեկեցիկ կյանքի ապահովմանը:
ԲՀԿ նախագահը ևս մեկ կարևոր հարց բարձրաձայնեց, որը կապված էր արտագաղթի հետ: Ամեն ինչ պետք է արվի, որպեսզի նպաստավոր պայմաններ ստեղծվի հայրենիքում, որպեսզի ետ վերադառնալուց հետո մարդիկ կարողանան ունենալ աշխատանք, բնակարան, ապահովված լինեն անհրաժեշտ միջոցներով: Իսկ դրա համար պետք է ոչ միայն խոսել, այլև գործել:
Այժմ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կառուցվում է ռուսական թեքումով դպրոց, նոր բնակելի երիտասարդական թաղամաս՝ բազմահարկ շենքերով, իսկ սա նշանակում է մի բան. հանուն հայ ժողովրդի բարեկեցիկ ապագայի, հանուն ներգաղթի և երկրի ծաղկման:




















ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Այս ընտրություններում հաղթելու է հայ ժողովուրդը և նրա շահերը ներկայացնող ուժերը․ Արսեն Գրիգորյան