Ես բանակցությունները սկսել եմ ոչ թե Սերժ Սարգսյանի կետից, այլ իմ սեփական կետից. Նիկոլ Փաշինյան
Հույս ունեմ, որ Ադրբեջանի իմ գործընկերը չի դրժի պայմանավորվածությունը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 8–ին, լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան լրագրողների հարցին, թե ինչ երաշխիք կա, որ Ալիևի հետ հանդիպումից հետո Ադրբեջանը կրկին սադրանքի չի գնա, ինչպես արեց 2016 թվականին։
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և արտգործնախարարների հայտարարության մեջ գրված է, որ կողմերը հղում անելով Դուշանբեի պայմանավորվածություններին, պայմանավորվել են պահպանել և ուժեղացնել հրադարարի ռեժիմը։ Կա՞ հնարավորություն, որ մենք դրժենք այս քաղաքական այս պայմանավորվածությունը։ Ոչ, չկա։ Բայց եթե որևէ մեկը դրժի այս քաղաքական այս պայմանավորվածությունը, դա չի նշանակում, որ մենք չենք պաշտպանվելու։ Հույս ունեմ, որ Ադրբեջանի իմ գործընկերը չի դրժի այս պայմանավորվածությունը, որովհետև մենք շատ հստակ պայմանավորվել ենք և այդ պայմանավորվածությունը գրավոր արձանագրել ենք։ Այս պայմանավորվածությունն արձանագրված է նաև Մինսկի խմբի համանախագահների ներկայությամբ և ստորագրությամբ»,– ասաց Փաշինյանը։
Փաշինյանի խոսքով՝ Վիեննայում եղել կառուցողական, պոզիտիվ քննարկում, իսկ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը այդ տրամաբանությունից դուրս չէ։
«Մենք լինելու ենք իրավիճակին ադեկվատ, մենք չենք լինելու ապակառուցողական, եթե մեզնից ակնկալվում է կառուցողական լինել, մենք էլ ենք ակնկալում կառուցողական լինել։ Այնտեղ, որտեղ մեր գործընկերները կգնահատեն, որ ինչ–որ նյուանսում մեր դիրքորոշումը չափազանց կոշտ է, մենք տեղ–տեղ մեր դիրքորոշումը կարող ենք ավելի ճկուն դարձնել, հանուն խաղաղության օրակարգի, բայց դա չի կարող միակողմանի լինել»,– ասաց նա։
Փաշինյանը չհամաձայնեց դիտարկմանը, թե ինքը ԼՂ կարգավորման բանակցությունները սկսել է այն կետից, որտեղ կանգ էր առել ՀՀ երրորդ նախագահը. «Ես բանակցությունները սկսել եմ ոչ թե Սերժ Սարգսյանի կետից, այլ իմ սեփական կետից»։




















ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Այս ընտրություններում հաղթելու է հայ ժողովուրդը և նրա շահերը ներկայացնող ուժերը․ Արսեն Գրիգորյան