Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամը և «ՖԼԵՇ» ընկերությունը ստորագրեցին հուշագիրՊակիստանը հերքել է Աֆղանստանի հայտարարությունները վերականգնողական կենտրոնին hարվածելու վերաբերյալԵթե այս անսկզբունք կառավարումը շարունակվի, անվտանգային ճգնաժամը կխորանա․ Ավետիք ՉալաբյանԱնապահով ընտանիքների երեխաները պետք է ապահովված լինեն մսուրներով․ Հրայր ԿամենդատյանԻշխանությունը շարունակում է պնդել, թե իբր թոշակի ավելացումն ընտրակաշառք չէ․ Արեգ ՍավգուլյանՏիրադավների շարքերը ճաքեր են տալիս IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2026 թվականի 2-րդ և 3-րդ տրանշերըԵվրամիությունն անթաքույց անցել է Փաշինյանի պաշտպանությանը Էժան վրեժխնդրություն առաջին նախագահի նկատմամբ «Հայաստան» դաշինքի համար մեր ինքնությունը, պատմությունը և հայրենասիրությունը շարժիչ ուժ են. Քոչարյան Մենք տրամադրված ենք վճռական, մեր նպատակը հաղթանակն է. Ռոբերտ Քոչարյան Թույլ չե՛նք տալու նախընտրական աճուրդի հանել մեր ինքնությունը. Աննա Գրիգորյան Չնայած Վաշինգտոնի գերազանցությանը՝ Թեհրանին կարծես հաջողվում է նրան ուղղորդել դեպի երկարատև ռեսուրսատար հակամարտության. Արտակ ԶաքարյանUcom-ը զգուշացնում է հեռախոսային խարդախությունների նոր ալիքի մասին Մեր ինքնությունը ջնջել չի լինի. Անաիս Սարդարյան Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում DDF26-ը չորրորդ անգամ Հայաստանում կհյուրընկալի թվային աշխարհի առաջատար փորձագետներին. Արդյունաբերական փոխակերպման գործընկերը ԶՊՄԿ-ն է IDBank-ը մեկնարկում է SWIFT փոխանցումների հատուկ արշավԿոնվերս Բանկը IV Conference Capital Markets Armenia-ում ներկայացրել է իր փորձըՄիանում եմ «Առաջարկ Հայաստանին» նախագծին. Ատոմ Մարգարյան
Հասարակություն

Երբ ես ՀՀԿ-ին ասում էի՝ դուք գեյ-ակտիվիստ եք, իրենք չէին հավատում. Փաշինյան

Նորագավիթի մաքսատանը վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր անդրադարձավ քանի օր է ՀՀ-ում քննարկվող ԼԳԲՏ-ների թեմային, ԱԺ-ում տրանսգենդերի ելույթին:

«Ինչքան հասկացա, Հանրապետական կուսակցության ինչ-որ ներկայացուցիչներ այդ թեման ակտիվ քննարկում են, և իշխանության առաջ հարց են դնում՝ էս ի՞նչ է կատարվում և այլն։

Ես ուզում եմ Ձեզ ասել, որ 2015 թվականին Հայաստանի ընտանեկան ավանդույթների պահապան իշխանությունը, ինչպես իրենք են իրենց անվանում, ՀՀ քաղաքացի Վաղարշակ Մարտիրոսյանի անձնագիրը վերցրել է և նրան տվել է քաղաքացի Լիլիթ Մարտիրոսյանի անձնագիր, ընդ որում՝ սեռը գրել է արական։ Հիմա հանրապետականների մոտ ընդունվա՞ծ է, որ արական սեռի մարդու անունը Լիլիթ է։ Էն պահին, երբ ՀՀԿ-ն այդ մարդուն տվել է անձնագիր՝ Լիլիթ Մարտիրոսյան անունով, այդ պահից նրան օժտել է ՀՀ քաղաքացու բոլոր իրավունքներով։ Երբ ես ՀՀԿ-ին ասում էի՝ դուք գեյ-ակտիվիստ եք, իրենք չէին հավատում։ Իրենք այդ կարգավիճակից չեն կարող խուսափել և սա ևս մեկ ապացույց է։ Ու՞մ են եկել ինչի մեջ մեղադրում»,- նշեց Փաշինյանը։