Դա սովորություն է, հենց բարձրաստիճան պաշտոնյա եք տեսնում, ասում եք՝ ամեն ինչ տոչնի ա. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ապրիլի 9-ին, ՊԵԿ-ի Նորագավաիթի մաքսատանը սկսեց հարցուփորձ անել վարորդներին՝ նշելով. «Այ հիմա ամբողջ ճշմարտությունը կիմանանք»:
Սպասասրահում նա մոտեցավ վարորդներից մեկին, որն ասաց, որ իր մեքենան մաքսատան տարածք են բերել այլ ճանապարհով, քանի որ վարչապետի այցով պայմանավորված մյուս ճամփան փակ էր։ Նա նշեց, որ արդեն երկու օր է մեքենան մաքսատան տարածքում է:
Փաշինյանը տարակուսեց եւ դիմելով ՊԵԿ նախագահին ասաց, որ ուրեմն ինչ-որ բան ճիշտ չէ արվում։ Հետո պարզվեց, որ մեքենան կոնտեյներով 2-3 օր առաջ է հասել, ու միայն այսօր են քաղաքացիները կարողանում մաքսազերծել այն։ ՊԵԿ նախագահը պարզաբանեց, որ կոնկրետ այդ դեպքում մեքենան եկել է կոնտեյներով, իսկ այդպես ՊԵԿ մաքսատնով օրական 300 մեքենա է մաքսազերծվում, ավելին չեն հասցնում։
Ավելի ուշ պարզվեց, որ կոնտեյներով մեքենայի գալուց հետո այն հանվել է կոնտեյներից, պահվել է մաքսատանը, քաղաքացին երեկ երեկոյան այնտեղ է եղել, տեսել է մեքենան, եւ այսօր եկել է մաքսազերծելու։
Մեկ այլ քաղաքացու դեպքում պարզվեց, որ մեքենան մի քանի օր առաջ է բերել, երեկ կանգնեցրել է մաքսատանը, հերթագրվել է, որպեսզի այսօր գա, մաքսազերծի։
ՊԵԿ նախագահն ասաց, որ եթե մեքենան հասնում է կեսօրից հետո, ապա այդ օրը հերթագրվի, բայց մյուս օրը կմաքսազերծվի, քանի որ հերթագրման պիկ է։
Քաղաքացին էլ արձագանքեց՝ հիմա արդեն գոհ ենք, հիմա լավ է, նորմալ է։ Սրան կատակով արձագանքեց Փաշինյանը. «Դա սովորություն է, հենց բարձրաստիճան պաշտոնյա եք տեսնում, ասում եք՝ գոհ ենք, ամեն ինչ լավ ա, տոչնի ա։ Երկու օր ծախսում ենք մի մեքենա մաքսազերծելու համար, ինչի՞ց եք գոհ»,- ասաց վարչապետը։




















ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Այս ընտրություններում հաղթելու է հայ ժողովուրդը և նրա շահերը ներկայացնող ուժերը․ Արսեն Գրիգորյան