Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամը և «ՖԼԵՇ» ընկերությունը ստորագրեցին հուշագիրՊակիստանը հերքել է Աֆղանստանի հայտարարությունները վերականգնողական կենտրոնին hարվածելու վերաբերյալԵթե այս անսկզբունք կառավարումը շարունակվի, անվտանգային ճգնաժամը կխորանա․ Ավետիք ՉալաբյանԱնապահով ընտանիքների երեխաները պետք է ապահովված լինեն մսուրներով․ Հրայր ԿամենդատյանԻշխանությունը շարունակում է պնդել, թե իբր թոշակի ավելացումն ընտրակաշառք չէ․ Արեգ ՍավգուլյանՏիրադավների շարքերը ճաքեր են տալիս IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2026 թվականի 2-րդ և 3-րդ տրանշերըԵվրամիությունն անթաքույց անցել է Փաշինյանի պաշտպանությանը Էժան վրեժխնդրություն առաջին նախագահի նկատմամբ «Հայաստան» դաշինքի համար մեր ինքնությունը, պատմությունը և հայրենասիրությունը շարժիչ ուժ են. Քոչարյան Մենք տրամադրված ենք վճռական, մեր նպատակը հաղթանակն է. Ռոբերտ Քոչարյան Թույլ չե՛նք տալու նախընտրական աճուրդի հանել մեր ինքնությունը. Աննա Գրիգորյան Չնայած Վաշինգտոնի գերազանցությանը՝ Թեհրանին կարծես հաջողվում է նրան ուղղորդել դեպի երկարատև ռեսուրսատար հակամարտության. Արտակ ԶաքարյանUcom-ը զգուշացնում է հեռախոսային խարդախությունների նոր ալիքի մասին Մեր ինքնությունը ջնջել չի լինի. Անաիս Սարդարյան Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում DDF26-ը չորրորդ անգամ Հայաստանում կհյուրընկալի թվային աշխարհի առաջատար փորձագետներին. Արդյունաբերական փոխակերպման գործընկերը ԶՊՄԿ-ն է IDBank-ը մեկնարկում է SWIFT փոխանցումների հատուկ արշավԿոնվերս Բանկը IV Conference Capital Markets Armenia-ում ներկայացրել է իր փորձըՄիանում եմ «Առաջարկ Հայաստանին» նախագծին. Ատոմ Մարգարյան
Հասարակություն

Պահանջում ենք, որ Մարիա Կարապետյանը հրաժարվի պատգամավորական մանդատից՝ ստելու համար. հայտարարություն

Հայկական աժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ պահանջում է, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը հրաժարվի պատգամավորական մանդատից՝ ստելու համար:

Հայտարարությունում ասվում է.

«Հայկական աժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունը սույնով հայտարարում է, որ 2019թ. ապրիլի 8-ին, ժամը 12:00-ից 18:00-ն, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի այգու փակ դարպասների դիմաց անցկացրել է բողոքի ակցիա, ընդդեմ Ազգային Ժողովի դահլիճում` Ապրիլի 5-ին տրանսգենդերների ելույթին:

«Կամքի» նախաձեռնող խմբի անդամներին դրսում հանդիպեցին «Քաղաքացիական Պայմանագիր» եւ «Բարգավաճ Հայաստան»  կուսակցությունների ներկայացուցիչները` միմյանց վրա բարդելով ԱԺ-ում տեղի ունեցած աններելի արարքի պատասխանատվությունը:

Բայց, ահա՛, այսօր առավոտյան, ԲՀԿ պատգամավոր, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հայտարարություն է տարածել, որտեղ անքննելի ապացույցներ է բերում, ըստ որոնց` դեպքի ամբողջ պատասխանատվությունը ընկնում է ՔՊ խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի ուսերին:

Բացի այդ, Մ. Կարապետյանը ՀՀ ԱԺ դահլիճում բացահայտ ստել է եւ փորձ արել տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը կապել Նաիրա Զոհրաբյանի անվան հետ:

«Կամքն» արդեն հայտարարել է, որ հայկական ընտանիքի, հայ մոր ու մանկան իրավունքների նկատմամբ կազմակերպվող ոտնձգություններից արդեն լցվել է մեր ավանդապաշտ ժողովրդի համբերության բաժակը:

Ա’րդ, ի պաշտպանություն ՀՀ սահմանադրության 16-րդ եւ 18-րդ հոդվածներին` պահանջում ենք, որ`

ա. ՀՀ ԱԺ-ում անհապաղ շրջանառության մեջ դնել, քննարկել եւ ընդունել մեր կողմից ներկայացվող «Երեխայի իրավունքների մասին ՀՀ 1996թ. մայիսի 29-ի» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որը միտված է ՀՀ-ում արգելել արատավոր երեւույթների քարոզումը:

բ. ՀՀ ԱԺ-ի նախագահ Արարատ Միրզոյանը ձեռնարկի միջոցառումներ` նման խայտառակություններից ԱԺ-ն զերծ պահելու համար եւ այդ միջոցառումների մասին հրապարակավ տեղեկացնել հայ հանրությանը:

գ. ՀՀ ԱԺ-ին եւ համայն հայությանը ստելու համար՝ Մարիա Կարապետյանը հրաժարվի պատգամավորական մանդատից:

Հանուն ավանդական հայ ընտանիքի արժեքների` մեր պայքարը մտնում է նոր փուլ, սակայն, կոչ ենք ուղղում բոլորին զերծ մնալ ներքաղաքական շահարկումներից, քաղաքական իրավիճակն ապակայունացնելուց ու հայ ժողովրդի ազգային արժանապատվությունը վիրավորելուց:  Սա պայքար է հանուն խաղաղ ու համերաշխ Հայաստանի, ժողովրդավարության եւ համայն հայության ավանդական իրավունքների»: