ՊԵԿ-ի հաճախակի ստւոգումներն «Առինջ մոլում» տարակուսանքի առիթ են տալիս
Դավիթ Բերբերյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է
Վաղ առավոտվանից «Առինջ Մոլլ» առևտրի կենտրոնում խոշորամաշտաբ ստուգումներ են անցկացվում։ Իբր թե, «ոմն մեկը» զանգահարել է ՊԵԿ և ապատեղեկատվություն հայտնելու մեթոդով դարձել այս ամբողջ խեղկատակության գլխավոր բեմադրողը։
Այս ամենը չէր կարող մնալ առանց արձագանքի, և մի խումբ լրագրողներ ժամանելով դեպքի վայր հարցումներ անցկացրեցին վաճառողների և հաճախորդների շրջանակներում, ինչն էլ իր հերթին ի հայտ բերեց հետաքրքիր մանրամասներ։ Վաճառողները բողոքում էին, որ նմանատիպ ստուգումներով ՊԵԿ աշխատողների կողմից արդեն զավեշտի է վերածվում, քանզի իրենց պատճառով շարքային ՀՀ քաղաքացին, ով իր օրվա հացի գումարը վաստակում է առևտուրով ստիպված է սպասել մինչև ստուգումներն ավարտվեն և հանդուրժել դիմակավորված անձանց ներկայությունը։ Այն հարցին, արդյոք գոհ են «Առինջ մոլի» վարձակալության պայմաններից, վաճառողները պատասխանեցին, որ Հայաստանում ոչ մի տեղ հնարավոր չէ գտնել ավելի մատչելի և հարմարավետ տաղավարներ, և այդ փաստը կապեցին այն բանի հետ, որ «Առինջ մոլի» սեփականատեր Գագիկ Ծառուկյանը համաձայն իր ավանդույթների շարունակում է ամեն հնարավոր մեթոդով աջակից լինել ՀՀ քաղաքացուն։
Բանն այն է, որ սա առաջին դեպքը չէ, որ ՊԵԿ-ը ստուգումներ է անցկացնում հենց «Առինջ մոլում», և սա տալիս է բավականին շատ մտորելու պատճառ ։ Գլխավոր հարցը, որ կարող է առաջանալ ՀՀ քաղաքացու մոտ այն է, թե ինչու այսքան ժամանակ ստուգման չենթարկվեց մեկ այլ առևտրի կենտրոն։ Ինչևէ, ինչպես նշեց վաճառողներից մեկը, հնարավոր է, որ այս ամենն իր մեջ ունի քաղաքական ենթատեքստ, իսկ եթե ոչ, ապա ոչ մի կարիք չկար այդքան աղմուկ բարձրացնել ինչ-որ թյուրիմացության հեռախոսազանգից և բացասական էմոցիաներով լիցքել այդքան քաղաքացիների օր։




















ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Այս ընտրություններում հաղթելու է հայ ժողովուրդը և նրա շահերը ներկայացնող ուժերը․ Արսեն Գրիգորյան