Թուլացիր ու հանդարտվիր, ամենամեծ գեյ ակտիվիստը դու ու քո իշխանությունն եք, Շարմազանովը՝ Փաշինյանին
Թուլացիր ու հանդարտվիր, չշփոթվես, ամենամեծ գեյ ակտիվիստը դու ու քո իշխանությունն եք, իսկ մենք պայքարում ենք մեր ազգային արժեքների պահպանության համար։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Շարմազանովը որպեսզի հիմնավորի, թե իրականում ով է գեյ ակտիվիստը, նշեց մի քանի փաստեր․ «Փաստ համար մեկ, Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հոգաբարձուների խորհրդի անդամ է ոչ անհայտ տիկին Լարա Ահարոնյանը, որը Հայաստանի Հանրապետությունում իրականացնում է ուղիղ համասեռամոլության քարոզ։
Հաջորդ փաստ, Նիկոլի իշխանության գալուց հետո նա ոչ ավել ոչ պակաս սելֆի արեց Հայաստան ժամանած հայտնի երգիչ և համասեռամոլություն քարոզող Էլթոն Ջոնի հետ։ Ես չեմ սելֆի արել, ինքն էր արողը։ Հիմա ո՞վ է ակտիվիստ։
Հաջորդ փաստը, Նիկոլ Փաշինյանի իշխանության շրջանում տեղի ունեցավ Շուռնուխի խայտառակ դեպքը, երբ համասեռամոլները հասան Շուռնուխ, և Նիկոլ Փաշինյանի իշխանությունը լռեց, որևէ գնահատական չհնչեցրեց։ Հիշեցնենք, որ Նիկոլը ամեն պատեհ անպատեհ առիթով խոսում է։
Հաջորդ փաստը, օգտվելով Նիկոլ Փաշինյանի իշխանության ամենաթողությունից ու լռությունից համասեռամոլերը հիմա էլ հարձակվեցին ոստիկանության բաժնի վրա, վնասեցին ոստիկանի, վնասվածք հասցրեցին։ Նիկոլն էլի լռեց, բայց ինքը կառավարության ղեկավար էր։ Մարտի 8-ին արդեն Լարա Ահարոնյանը խոսեց Ազգային Ժողովում համասեռամոլ կանանց իրավունքների պաշտպանության և որ նրանց մարտի 8-ն է։ Եվ հավասարեցրեց որդեկորույս մայրերին ու համասեռամոլ կանանց։ Ու էլի Նիկոլի իշխանությունը լռեց։
Դրանից առաջ, Նիկոլի սիրելի սուպեր կրթության նախարարը իր աշխատասենյակում ընդունում է հայտնի տրանսգենդեր Կառաբինային։ Նա էլ գրեց, որ շատ արդյունավետ հանդիպում է եղել, բավարարված է։ Էտ ի՞նչ է քննարկել կրթության նախարարը տրանսգենդերության քարոզչի հետ»։
Այս թվարկումից հետո Շարմազանովն ամփոփեց․ «Դրանից հետո, հիմա ո՞վ է գեյ ակտիվիստ։ Ձեզնից մեծ գեյ ակտիվի՞ստ։ Հիմա տրանսգենդերը ելույթ է ունենում պառլամենտում, և հայտարարում է, որ նախկին իշխանության օրոք դա անհնար էր պատկերացնել։ Էսօրվա իշխանության օրոք իրենք հասել են դրան։ Եվ Նիկոլը բոշկեն ուզում ա գլորի ուրիշի՞ վրա։ Ուղիղ հարց եմ տվել իրեն՝ այ ընկեր ջան կո՞ղմ ես, թե՞ դեմ ես, որ տրանսգենդերը ելույթ է ունենում ԱԺ ամբիոնից, սրան պետք է տալ կամ այո կամ ոչ պատասխան։ Ինչ-որ անձնագրի պատմություն է ասում, էդ անձնագրից քո իշխանության օրոք էլ են տվել, արդեն մամուլը գրում է։ Թուլացիր ու հանդարտվիր, չշփոթվես, ամենամեծ գեյ ակտիվիստը դու ու քո իշխանությունն եք, իսկ մենք պայքարում ենք մեր ազգային արժեքների պահպանության համար»։
Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այսօր, լրագրողների հետ զրույցում տրանսգենդեր կնոջ ելույթի համար իշխանություններին քննադատող ՀՀԿ-ականներին անվանել էր գեյ ակտիվիստներ։




















ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Այս ընտրություններում հաղթելու է հայ ժողովուրդը և նրա շահերը ներկայացնող ուժերը․ Արսեն Գրիգորյան