Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամը և «ՖԼԵՇ» ընկերությունը ստորագրեցին հուշագիրՊակիստանը հերքել է Աֆղանստանի հայտարարությունները վերականգնողական կենտրոնին hարվածելու վերաբերյալԵթե այս անսկզբունք կառավարումը շարունակվի, անվտանգային ճգնաժամը կխորանա․ Ավետիք ՉալաբյանԱնապահով ընտանիքների երեխաները պետք է ապահովված լինեն մսուրներով․ Հրայր ԿամենդատյանԻշխանությունը շարունակում է պնդել, թե իբր թոշակի ավելացումն ընտրակաշառք չէ․ Արեգ ՍավգուլյանՏիրադավների շարքերը ճաքեր են տալիս IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2026 թվականի 2-րդ և 3-րդ տրանշերըԵվրամիությունն անթաքույց անցել է Փաշինյանի պաշտպանությանը Էժան վրեժխնդրություն առաջին նախագահի նկատմամբ «Հայաստան» դաշինքի համար մեր ինքնությունը, պատմությունը և հայրենասիրությունը շարժիչ ուժ են. Քոչարյան Մենք տրամադրված ենք վճռական, մեր նպատակը հաղթանակն է. Ռոբերտ Քոչարյան Թույլ չե՛նք տալու նախընտրական աճուրդի հանել մեր ինքնությունը. Աննա Գրիգորյան Չնայած Վաշինգտոնի գերազանցությանը՝ Թեհրանին կարծես հաջողվում է նրան ուղղորդել դեպի երկարատև ռեսուրսատար հակամարտության. Արտակ ԶաքարյանUcom-ը զգուշացնում է հեռախոսային խարդախությունների նոր ալիքի մասին Մեր ինքնությունը ջնջել չի լինի. Անաիս Սարդարյան Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում DDF26-ը չորրորդ անգամ Հայաստանում կհյուրընկալի թվային աշխարհի առաջատար փորձագետներին. Արդյունաբերական փոխակերպման գործընկերը ԶՊՄԿ-ն է IDBank-ը մեկնարկում է SWIFT փոխանցումների հատուկ արշավԿոնվերս Բանկը IV Conference Capital Markets Armenia-ում ներկայացրել է իր փորձըՄիանում եմ «Առաջարկ Հայաստանին» նախագծին. Ատոմ Մարգարյան
Հասարակություն

«Փաշինյանը վարչապետ է, թե՞ ծննդատան վարիչ․ ում բռնում՝ ազատում է»

Այսօրվա թոփ թեման Հայաստանի դրոշը սենյակի մի անկյունում թողած աշխատակցին աշխատանքից ազատելու Փաշինյանի հրահանգն էր: Նորագավիթի մաքսակետ այցելած վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրոշը աշխատասենյակի անկյունում՝ գետնին դրված հայտնաբերելուց հետո զայրացավ մաքսատան աշխատակցի վրա՝ «դիմումդ կգրես ու կգնաս, լսեցի՞ր», «Ինչի՞ համար է ինքը ստեղ: Որտեղ դրոշը դրել ա՝  տենց էլ աշխատանքը… ինքն ավելի բարձր է կանգնած, քան դրոշը: Ո՞նց կարա մարդն ամեն օր գա, մտնի իրա աշխատասենյակ, տենա դրոշը կեղտոտ գցած ա անկյունում… Էդ մարդը ո՞նց կարա Հայաստանում ուսադիրների տակ լինի: Կազատե՛ք բոլորին, մի մարդ չմնա էդ սենյակում աշխատող, մի մարդ չմնա»,- ասաց Փաշինյանը: 

նից ձախ ոտքի վրա արթնացած Փաշինյանը նախքան դրոշի պատմությունն էլ աշխատասենյակ մտնելիս նույն երիտասարդին դիտողություն արեց՝ «երբ վարչապետն է գալիս, պետք է ձիգ կանգնած դիմավորել»:

Շրջայցի ընթացքում վարչապետի զայրույթը կրկնապատկվեց․ նկատելով մաքսատան տարածքի աղտոտվածությունը՝ այն խայտառակություն որակեց. «Պարգևավճարները կնվազեցնեք և այստեղ պատշաճ վիճակի կբերեք»,- դիմելով ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին՝ ասաց Փաշինյանը:

Համացանցում մեծ աղմուկ էր բարձրացրել Փաշինյանի կողմից հատկապես մաքսատան աշխատողին աշխատանքից ազատելու հանգամանքը: Օգտատերերից ոմանք պնդում էին, որ վարչապետը լիազորություն չունի աշխատակցին ազատելու և մեջբերում էին համապատասխան օրենքի նախագիծը: Նրանք սխալ էին համարում բոլորի ներկայությամբ մարդուն նվաստացնելն ու վրան ինքնահաստատվելը: «Փաշինյանը վարչապետ է, թե՞ ծննդատան վարիչ․ ում բռնում՝ ազատում է»,- կատակում են ֆեյսբուքի օգտատերերը:

Ոմանք էլ՝ վարչապետին հիշեցնում էին նրա և Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոյի եռագույն գուլպաները, որոնք հագել էին և լուսանկարվել էին Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի ժաամանակ: Որոշներն էլ հակառակվում էին՝ փորձելով համոզել, որ գուլպաների եռագույնը դրոշի գույների հետ կապ չունի և պետք չէ թացը չորի հետ խառնել:

Սակայն, վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարկ է հիշեցնել՝ դեռևս հեղափոխության օրերին դրոշի գույներով կրծկալով մարմնի բարեմասնությունները փակած լայնաժպիտ աղջկան: Պարո՛ն վարչապետ, ինչո՞ւ  այդ ժամանակ էլ դրոշը չէիք ծածանում: