Գագիկ Ծառուկյանը յուրահատուկ պայմաններ է ստեղծում խաղողագործության զարգացման համար
Անահիտ Մազմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է
Ամեն տարի արդեն ավանդույթի ուժ ստացած կարգի համաձայն Գագիկ Ծառուկյանը հանդիպում է խաղողագործների հետ, լսում նրանց հուզող խնդիրները, հնչած բոլոր հարցերին տալիս սպառիչ պատասխաններ : Ցանկացած ոլորտում հաջողություն արձանագրելու համար պետք է ստեղծվեն համարժեք պայմաններ : Արդեն երկար տարիներ է ինչ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Նոյ» գործարանը ստեղծել է բոլոր պայմանները՝ խաղողագործությամբ զբաղվողների համար որակյալ և մեծ քանակի բերք ստանալու համար: Ամեն տարվա գարնան սկզբին խաղողագործները գործարանի կողմից առանց որևէ կանխավճարի, ինքնարժեքով ստանում են պարարտանյութեր, թունաքիմիկատներ, հենասյուներ և այլ անհրաժեշտ պարագաներ՝ խաղողի մշակման համար և արդեն աշնանը ստացված բերքը իրացնելով գործարանում, նոր միայն վճարում են դրանց համար: Նմանատիպ քայլերը գյուղացիներին զերծ են պահում վարկային բարձր տոկոսների տակ մտնելուց: Նման վերաբերմունքը և աշխատելաոճը ոգևորում են գյուղացիներին ընդարձակել խաղողի այգիները և Հայաստանում ավելի ու ավելի մեծ քանակությամբ արտադրանք ստեղծել : Գագիկ Ծառուկյանի կողմից հատուկ ուշադրութուն է դարձվում բնակլիմայական աղետների հետևանքով խաղաղագործների կրած վնասներին և իր սեփական միջոցներից աջակցում նրանց : Այս տրամաբանությամբ էր պայմանավորված երբ խաղողի այգիները ցրտահարության և հիվանդությունների պատճառով մեծ վնասներ էին կրել խաղողագործներին տրամադրված թունաքիմիկատների, պարարտանյութերի գումարը, որը կազմում էր շուրջ 500 հազար դոլար պարզապես ներվեց և չպահանջեցին վճարել այդ գումարները : Կարևոր հանգամանք է նաև որ Գագիկ Ծառուկյանին պատկանող գործարանում խաղողի մթերման դիմաց ստացված գումարը կանխիկ է, հենց կշեռքի մոտից տրամադրվում է մթերողին և ամիսներ տևող ձգձգոց տեղի չի ունենում : Բազմաթիվ խաղողագործներ օգտվելով ընձեռնված հնարավորությունից կարողացել են ոտքի կանգնել և նոր թափով շարունակել իրենց գործունեությունը խաղողագործության ոլորտում :




















ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Այս ընտրություններում հաղթելու է հայ ժողովուրդը և նրա շահերը ներկայացնող ուժերը․ Արսեն Գրիգորյան
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ