Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իշխանությունը շարունակում է պնդել, թե իբր թոշակի ավելացումն ընտրակաշառք չէ․ Արեգ ՍավգուլյանՏիրադավների շարքերը ճաքեր են տալիս IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2026 թվականի 2-րդ և 3-րդ տրանշերըԵվրամիությունն անթաքույց անցել է Փաշինյանի պաշտպանությանը Էժան վրեժխնդրություն առաջին նախագահի նկատմամբ «Հայաստան» դաշինքի համար մեր ինքնությունը, պատմությունը և հայրենասիրությունը շարժիչ ուժ են. Քոչարյան Մենք տրամադրված ենք վճռական, մեր նպատակը հաղթանակն է. Ռոբերտ Քոչարյան Թույլ չե՛նք տալու նախընտրական աճուրդի հանել մեր ինքնությունը. Աննա Գրիգորյան Չնայած Վաշինգտոնի գերազանցությանը՝ Թեհրանին կարծես հաջողվում է նրան ուղղորդել դեպի երկարատև ռեսուրսատար հակամարտության. Արտակ ԶաքարյանUcom-ը զգուշացնում է հեռախոսային խարդախությունների նոր ալիքի մասին Մեր ինքնությունը ջնջել չի լինի. Անաիս Սարդարյան Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում DDF26-ը չորրորդ անգամ Հայաստանում կհյուրընկալի թվային աշխարհի առաջատար փորձագետներին. Արդյունաբերական փոխակերպման գործընկերը ԶՊՄԿ-ն է IDBank-ը մեկնարկում է SWIFT փոխանցումների հատուկ արշավԿոնվերս Բանկը IV Conference Capital Markets Armenia-ում ներկայացրել է իր փորձըՄիանում եմ «Առաջարկ Հայաստանին» նախագծին. Ատոմ Մարգարյան Նոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է Հայաստանը կարող է դառնալ Չինաստան–Հնդկաստան հարաբերությունների կարևոր կամուրջ․ Ավետիք ՔերոբյանԻնչպե՞ս է հաջորդ վարչապետը պատրաստում անվտանգության ծրագիր. տեսանյութՄեկնարկել է «Dilijan Eye» համալիրի շինարարությունը
Հասարակություն

Մոսկվան արցունքներին կհավատա՞

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ կարծես լուրջ տրանսֆորմացիաներ են նկատվում՝ չնայած այն հանգամանքին, որ վարչապետ Փաշինյանը շարունակում է պնդել, որ մեր արտաքին քաղաքականությունը բազմավեկտոր է: Այնուհանդերձ, այդ վեկտորներից մեկը, հատկապես ռուսականը, վերջին օրերին բավական ընդգծված է. վարչապետն անում է ամեն ինչ՝ ռուսական կողմին հաճոյանալու, հարաբերությունները կարգավորելու համար: Այսօր ԱԳՆ-ն հայտարարեց, որ «միջազգային գործընկերները պետք է առավել հարգանք և զգայունություն ցուցաբերեն հայկական հասարակության հանդեպ և ձեռնպահ մնան հասարակական քննարկումների անհարկի ուղղորդումից, եթե անգամ նրանք համաձայն չեն դրանց տոնայնության հետ»։ Սա ակնհայտ մեսիջ էր Արևմուտքին, որը վերջին օրերին սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը դարձրել է օրակարգային Հայաստանի իշխանությունների համար: Այստեղ ուշագրավն այն է, որ վերջերս ռուսական հեռուստաալիքները, այդ թվում՝ պետական հեռուստաալիքները, Հայաստանի ու Հայաստանի ղեկավարության հասցեին բավական վատ շեշտադրումներ պարունակող ռեպորտաժներ էին ցուցադրել։ Ո՛չ Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը, ո՛չ առավել ևս ԱԳՆ-ն, որևէ վերաբերմունք չարտահայտեցին այդ կապակցությամբ։
 
Կան բազմաթիվ այլ օրինակներ: Հարավկովկասյան երկաթուղով Փաշինյանը մեկնում է Գյումրի, սակայն մոռանում է, որ վարչապետության սկզբում նույն այդ Հարավկովկասյան երկաթուղուն մեղադրում էր բազմամիլիոնանոց չարաշահման մեջ: Փաշինյանը, ըստ վերջին տեղեկությունների՝ պատրաստվում է վերագործարկել ՎՏԲ-ին պատկանող «Թեղուտ»-ը, միևնույն ժամանակ՝ Հայաստանից դուրս հրավիրելով ամերիկյան կապիտալով Ամուլսարում աշխատող «Լիդիան»-ին:
 
Ո՞րն է մեր արտաքին քաղաքականության վեկտորի՝ նման կտրուկ փոփոխության պատճառը: Գուցե այն, որ Փաշինյանը ի վերջո հասկացել է՝ Բոլթոնի և Սորոսի ծրագրերը քայլ առ քայլ կատարելուց հետո՞ միայն կարող է տեսնել Արևմուտքի ֆինանսական օժանդակությունը, որը նրան այս պահին օդի և ջրի պես է անհրաժեշտ: Իսկ այդ քայլերը կատարել՝ Փաշինյանն այսօր պատրաստ չէ մի շարք օբյեկտիվ պատճառներով: Հետևաբար, մնում է վերականգնել գրեթե այրված կամուրջները Ռուսաստանի հետ, քանի որ վարչապետին հենարան է անհրաժեշտ՝ արտաքին հենարան, հատկապես, երբ երկրի ներսում դիրքերն օր օրի թուլանում են…