Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իշխանությունը շարունակում է պնդել, թե իբր թոշակի ավելացումն ընտրակաշառք չէ․ Արեգ ՍավգուլյանՏիրադավների շարքերը ճաքեր են տալիս IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2026 թվականի 2-րդ և 3-րդ տրանշերըԵվրամիությունն անթաքույց անցել է Փաշինյանի պաշտպանությանը Էժան վրեժխնդրություն առաջին նախագահի նկատմամբ «Հայաստան» դաշինքի համար մեր ինքնությունը, պատմությունը և հայրենասիրությունը շարժիչ ուժ են. Քոչարյան Մենք տրամադրված ենք վճռական, մեր նպատակը հաղթանակն է. Ռոբերտ Քոչարյան Թույլ չե՛նք տալու նախընտրական աճուրդի հանել մեր ինքնությունը. Աննա Գրիգորյան Չնայած Վաշինգտոնի գերազանցությանը՝ Թեհրանին կարծես հաջողվում է նրան ուղղորդել դեպի երկարատև ռեսուրսատար հակամարտության. Արտակ ԶաքարյանUcom-ը զգուշացնում է հեռախոսային խարդախությունների նոր ալիքի մասին Մեր ինքնությունը ջնջել չի լինի. Անաիս Սարդարյան Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում DDF26-ը չորրորդ անգամ Հայաստանում կհյուրընկալի թվային աշխարհի առաջատար փորձագետներին. Արդյունաբերական փոխակերպման գործընկերը ԶՊՄԿ-ն է IDBank-ը մեկնարկում է SWIFT փոխանցումների հատուկ արշավԿոնվերս Բանկը IV Conference Capital Markets Armenia-ում ներկայացրել է իր փորձըՄիանում եմ «Առաջարկ Հայաստանին» նախագծին. Ատոմ Մարգարյան Նոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է Հայաստանը կարող է դառնալ Չինաստան–Հնդկաստան հարաբերությունների կարևոր կամուրջ․ Ավետիք ՔերոբյանԻնչպե՞ս է հաջորդ վարչապետը պատրաստում անվտանգության ծրագիր. տեսանյութՄեկնարկել է «Dilijan Eye» համալիրի շինարարությունը
Հասարակություն

Վարչապետի հանձնարարականն իրավաչափ չէ, ՊԵԿ ծառայողը չպետք է ազատման դիմում գրեր. Թադևոս Ավետիսյան

Նորագավիթի մաքսատան ծառայողին աշխատանքից ազատելու վարչապետի հանձնարարականն իրավաչափ չէ. նման բովանդակությամբ հանձնարարական տալու իրավասություն վարչապետը չունի: Նման կարծիք  NEWS.am-ի հետ զրույցում  հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին փոխնախարար, ՀՅԴ աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակի համակարգող Թադևոս Ավետիսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի նախօրեի հանձնարարականին Նորագավիթի մաքսատան ծառայողին աշխատանքից ազատելու վերաբերյալ:

Նա նշեց, որ մաքսային ծառայողը պետական ծառայող է և պաշտպանված է միաժամանակ մի քանի օրենքներով՝ Աշխատանքային օրենսգրքով, Հանրային ծառայության մասին և Մաքսային ծառայության մասին օրենքով:

«Այս դեպքում գործ ունենք աշխատանքային կարգապահական խախտման հետ, և եթե տվյալ արարքը բնութագրվում է, որպես կոպիտ խախտում, օրենքի պահանջով պետք է նշանակվի ծառայողական քննություն , ինչի արդյունքում միայն պետք է պարզվի տվյալ ծառայողի մեղքի առկայությունը կամ բացակայությունը, մեղքի աստիճանը, ինչից հետո միայն հնարավոր է տվյալ ծառայողին ներկայացնել կարգապահական  պատասխանատվության՝ օրինակ խիստ նկատողության: Եվ եթե  տվյալ ծառայողն առնվազն մեկ տարվա ընթացքում  չի ունեցել կարգապահական  պատասխանատվություն, ապա միայն խիստ նկատողությունը  պետական ծառայողի աշխատանքից ազատման հիմք չէ»,- ասաց նա:

Ավետիսյանը նկատեց, որ եթե անգամ առկա է եղել մաքսային ծառայողի մեղքը, ինչն ըստ նրա վիճելի է, ապա  մեկ դեպքի համար պետք է կիրառվեր մեկ կարգապահական տույժ,  և նրա նկատմամբ ամենախիստ կարգապահական տուժը պետք է լիներ խիստ նկատողությունը:

 Ըստ մասնագետի՝  պետական ծառայողները պետք է պաշտպանված լինեն իրենց պաշտոնի  նշանակած անձանց հայեցողությունից և ցանկություններից.

«Մտահոգիչ է ոչ միայն այն, որ անձին պատասխանատվության են ենթարկում՝ օրենքի տառը չպահելով, այլ այն հանգամանքը, որ թիրախում հայտնվում են շարքային ծառայողները, այն պարագայում երբ տվյալ իրավիճակի համար օրենքով սահմանված առերևույթ պատասխանատվություն ունեն նաև  բարձրաստիճան պաշտոնյաները: Կառավարության մոտ ուղենիշ է դարձել, որ խնդիրներ արձանագրելիս պատասխանատվության ենթարկում են միայն ստորին օղակի պետական ծառայողները, իսկ բարձրասիճան պաշտոնյաները ջրից չոր են դուրս գալիս»,- ասաց նա:

Նշենք, որ մաքսային ծառայողն արդեն իսկ աշխատանքից ազատման դիմում է գրել: Հարցին, թե այդ պարագայում հնարավոր՞ր է արդյոք վերականգնել քաղաքացու խախտված իրավունքները, Ավետիսյանը պատասխանեց.

«Ակնհայտ է, որ մաքսային ծառայողի՝ աշխատանքից ազատման դիմումի հիմքում եղել է իր հետ տեղի ունեցած միջադեպը: Այսինքն գործ ունենք վարչապետի հանձնարարականի հիմքով աշխատանքից ազատման հետ: Վարչապետը նման բովանդակությամբ հանձնարարական տալու իրավասություն չունի, այդ հանձնարարականն իրավաչափ չէ: Եթե նա դիմում չգրեր՝  կազատեին աշխատանքից այլ ընթացակարգով, ինչը նա հնարավորություն կունենար դատարանում վիճարկելու»,- ասաց նա՝ մտահոգություն հայտնելով, որ նման երևույթները կարող են դառնալ նախադեպ:

Ավետիսյանը հիշեցրեց, որ մաքսային ծառայողներն օրենքով նախատեսված մի շարք երաշխիքներ ունեն, որպեսզի հայեցողական  կամ քաղաքական որոշումներով պայմանավորված չկորցնեն իրենց աշխատանքը:

«Պետությունը մի կողմից սոցիալական երաշխիք է տալիս, օրինակ՝  պարգևատրումների միջոցով փորձում է խթանել տվյալ ծառայողի արդյունավետ աշխատանքը, բայց մյուս կողմից էլ օրենքով տրված նրանց նվազագույն երաշխիքները դնում է կասկածի տակ»,- ասաց նա:

Թադևոս Ավետիսյանը միաժամանակ անդրադարձավ պետական ծառայողների՝ իրենց իրավունքներն արդյունավետ իրացնելու խնդրին:

«Մաքսային ծառայողները պետք է կարողանան արդյունավետ կերպով իրենց իրավունքները  պաշտպանել, որովհետև նրանք տարբեր ծառայություններ են մատուցում քաղաքացիներին,  նրանց որոշումներից է կախված տարբեր մարդկանց մոտեցումը տվյալ կառույցի հանդեպ և պետական ծառայողները  պետք է իրենց իրավունքներն ու օրինական շահերը կարողանան պաշտանել, «վախկոտ» կամ ոչ լիարժեք իրավունքներ իրացնող ծառայողները չեն կարող արդյունավետ գործել նաև այլոց  իրավուքնների պաշպանության ոլորտում»,- ընդգծեց Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակի համակարգողը:

Հիշեցնենք, որ երեկ Նորագավիթի ավտոմաքսատուն այցի ժամանակ անկյունում դրված փոշոտ դրոշի պատճառով Նիկոլ Փաշինյանը պահանջել էր մաքսատան տեսուչին եւ սենյակակից աշխատակիցներին ազատման դիմում գրել։ Այսօր էլ վարչապետը վերահաստատեց իր որոշումը՝ նշելով. «Եթե որեւէ մեկը գտնում է, որ ՀՀ վարչապետը չի կարող պաշտպանել ՀՀ դրոշը, ուրեմն մեր պատկերացումները պետության մասին տարբեր են»։