«Եթե «Սպայկան» չկարողանա իրականացնել մթերումը», Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրը, նա և կառավարության այլ անդամներ ծիրաններով ծեծ են ուտելու»
Վազգեն Սաղաթելյանը ֆեյսբուքում գրել է. «Որոշ վերլուծություններ կարդացի «Սպայկայի» շուրջ ստեղծված իրավիճակի ու դրա հնարավոր հետևանքների մասին։ Կարծում եմ, ընկերության կողմից մթերումները դադարեցնելու (կամ ֆիզիկապես դրա հնարավորությունը չունենալու) պարագայում օպտիմիստական հեռանկարներ տվող մարդիկ զուտ տեսական բաներ են խոսում, որոնք պրակտիկ դաշտի հետ ունեն լուրջ հակասություններ։ Իրականությունն այն է, որ անհնար է երկու ամսում փոխարինել «Սպայկային»։ Նույնիսկ եթե մի մասը ծավալի, կամ անգամ մեծ մասը հնարավոր լինի արտահանել, ապա որևէ մեկը չի կարողանալու վաճառել այդքան ապրանք, քանի որ չունեն համապատասխան պայմանագրեր, որոնք տարիների աշխատանքի, ձեռք բերված կապերի արդյունք են։ Եթե այս կառավարությունը լիներ գոնե մի քիչ ադեկվատ, ապա նման գործողությունների (անկախ հիմնավորումների օբյեկտիվ կամ սուբյեկտիվ լինելուց) կգնար միայն ու միայն մթերման սեզոնից հետո ու ոչ թե դրանից 2 ամիս առաջ։ Ոնց որ հատուկ անեն, որ իրենք իրանց գցեն կրակը, վատն էն ա, որ միայնակ չեն ընկնում՝ գյուղացիներին առաջին հերթին ու հետո նաև մեզ բոլորիս տանում են հետները։ Գրառման վերջում մի փոքր վանգայություն. Եթե «Սպայկան» չկարողանա կամ չցանկանա իրականացնել մթերումը, ապա հունիսի մեկին՝ Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրը, նա և կառավարության այլ անդամներ, ովքեր կհայտնվեն հորիզոնում՝ ծիրաններով ծեծ են ուտելու հարյուրավոր գյուղացիների կողմից»։
https://web.facebook.com/vazgen.sagatelyan/posts/2365856063427660
Նյութի աղբյուրը`MaxInfo.am




















ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Այս ընտրություններում հաղթելու է հայ ժողովուրդը և նրա շահերը ներկայացնող ուժերը․ Արսեն Գրիգորյան
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ