Փաշինյանը հոգեկան վիճակի հետ կապված խնդիրներ ունի. Զարուհի Փոստանջյանը՝ մաքսատան միջադեպի մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի տիրապետում ինքն իրեն, նրա վարքագիծը հոգեբանների կողմից կարող է բնորոշվել նաեւ տագնապալի։ Այս մասին այսօր՝ ապրիլի 11-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը՝ անդրադառնալով պատին հենած կեղտոտ դրոշի համար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ՊԵԿ–ի աշխատակցին արված հրապարակային նկատողությանն ու դիմում գրելու պահանջին։
«Այդպիսի զայրույթը, այդ զայրույթը չզսպելը եւ պաշտոնեական դիրքի չարաշահմամբ կարգադրություններ արձակելը խոսում է, որ նրա հոգեկան վիճակի հետ կապված խնդիրներ կան»,– ասաց նա։
Այս դեպքի մասով երկրորդ խնդիրը, Փոստանջյանի խոսքով, այն էր, որ վարչապետը չգիտեր օրենքը, որով սահմանում են խորհրդանիշի օգտագործման պայմանները եւ կարգը, եթե խորհրդանիշը անարգում են, թե դա ինչպիսի իրավական հետեւանքներ կարող է ունենալ, սահմանված է օրենքով։
«Ես ամիսներ առաջ դիմել էի իրավապահ մարմիններին եւ հայտնել, որ Երեւանի խանութներում Նիկոլ Փաշինյանի պատկերով օղի է վաճառվում, որի վրա օգտագործվում է մեր պետական խորհրդանիշը, ներկայացրել էինք հաղորդում հանցագործության մասին։ Սա անօրինական է, քանի որ մեր խորհրդանիշները մենք կարող ենք օգտագործել հատուկ պայմաններում, եւ հատուկ մարմիններ կարող են օգտագործել, դրանք սահմանված են օրենքով եւ ցանկը սպառիչ է։ Պատասխանեցին, որ հաղորդումը հանցագործության մասին առերեւույթ հանցակազմ չի պարունակում, այս հիմքով մերժեցին»,– ասաց Փոստանջյանը, որն իր հետ ասուլիսի սրահ էր բերել օղու շիշը։
Փոստանջյանը շեշտեց՝ ՀՀ պետական խորհրդանիշը մենք իրավունք ունենք օգտագործել սահմանափակ եւ սպառիչ դեպքերում, իսկ Նիկոլ Փաշինյանի պատկերով եւ ՀՀ խորհրդանիշներով օղին ամիսներ շարունակ օգտագործվում է եւ օրենքի խախտմամբ. «Ո՞ւր է Նիկոլ Փաշինյանը, ինչո՞ւ չի արձագանքում։ Ես հիմա կասկածներ ունեմ, որ Նիկոլ Փաշինյանը այստեղ 50-50 փայաբաժին ունի, որովհետեւ օգտագործվում է իր պատկերը, իր անունը, եւ օգտագործվում է մեր պետական խորհրդանիշը, սա պաշտոնական դիրքի չարաշահում է եւ իր նկատմամբ կարելի է քրեորեն հետապնդելի գործողություններ կատարել։
Երբ նա Սաշիկի վերաբերյալ 50-50–ի մասին խոսում էր, հետո պարզվեց, որ դա չկա, այժմ եթե պարզենք՝ ով է արտադրում այս օղին, կարող է հետքը չերեւա, որ ինքն էլ է ներգրավված, սակայն այս շիշը իր դեմքով և մեր խորհրդանիշներով խոսում է չարաշահման մասին, վերջիվերջո իրավապահ մարմիններն իրենց են ենթարկվում»։
Նա նաեւ շեշտեց՝ խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածը. «Եթե նա մտել եւ տեսել էր, որ դրոշը անկյունում հենված է եւ դրոշի ձողն էլ չէր համապատասխանում իր ցանկությանը, ապա դա չի նշանակում, որ վարչապետը այդպիսի վերաբերմունք պետք է ցուցաբերեր տվյալ աշխատակցին։ Այստեղ ոչ միայն պաշտոնեական դիրքի չափաշահում կա, այլ նաեւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում կա, որով մարդու արժանապատվությունը չի կարելի նպաստել, իսկ մենք ականատես եղանք, թե ինչպես է նա մարդուն նվաստացնում»։




















ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Այս ընտրություններում հաղթելու է հայ ժողովուրդը և նրա շահերը ներկայացնող ուժերը․ Արսեն Գրիգորյան
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ