Գիշերն Այգեպարում խաղաղ էր. Աննա Հակոբյան

Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին Աննա Հակոբյանն Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել․
«Երեկ գիշերեցի Այգեպարում՝ Կիզոխյանների տանը։ Լոսանկարում տան տիկինն է՝ Գոհարը, որ սուրճ է լցնում եւ նրա խնամին՝ տիկին Վարդուշը։ Տիկին Գոհարի աղջիկն ամուսնացել է տիկին Վարդուշի տղայի հետ։ Վերջինս զինծառայող է, մի քանի օր առաջ վիրավորվել է եւ հիմա Մուրացանի հոսպիտալում է։ Երեւանում է նաեւ կինը՝ Գոհարի աղջիկը, որին ինչպես սկեսուրն է ասում՝ ուղարկել են, որ իր աչքով ամուսնուն տեսնի՝ խաղաղվի։ Կրակոցների ժամանակ այս երկու կանայք միշտ միասին են լինում։ Տիկին Վարդուշը խնամու տանն է գիշերում, որովհետեւ իր տունը շատ ավելի վտանգավոր դիրքում է։ Մինչեւ քնելը երեքով շատ երկար զրուցեցինք՝ դառը կյանքից մինչեւ կատակներ, օրինակ, որ ականների պայթյունների ամենաթեժ պահին, մահճակալի տակ պատսպարված իրենցից մեկը մյուսին առաջարկել է՝ «նկարվել եւ սայթ գցել»։ Շնորհակալ եմ տիկին Գոհարին՝ այդքան հոգսի մեջ մեր առաջ իր տան դռները բացելու եւ գիշերակաց տրամադրելու համար։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT