Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Բայդենը Զելենսկուն հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է օգնել Ուկրաինային Հայաստանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը Սոչիում երկրաշարժերի շարք է գրանցվել Տագնապալի 2025 թվական. Հրայր Կամենդատյան Պատրաստվում են Մինսկի խմբի լուծարմանը. ո՞ւմ պահանջն է կատարում Փաշինյանը «Եվրաքվե»-ն հարված է Եվրամիության հեղինակությանը Իշխանությունները հետապնդումների նոր ալիք են սկսում Կառավարության նիստի ընթացքում վարչապետի կողմից անընդունելի բառամթերքով անդրադարձ է եղել աղքատության հատակում գտնվող քաղաքացիներին․ Հրայր ԿամենդատյանՆիկոլ Փաշինյանը նախկինում քանիցս հայտարարել է, որ ինքը Արցախի ժողովրդին ներկայացնելու իրավասություն չունի, քանի որ Արցախի ժողովրդի կողմից չի ընտրված. Մենուա ՍողոմոնյանԱկնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից. ՀայաՔվեՆույնիսկ նոութբուքը կլիցքավորի. ստեղծվել է մինի արևային գեներատոր՝ սմարթֆոնից մի փոքր ավելի մեծ 2024 թվականի խոշորագույն հարկատուն կլինի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը․ տնտեսագետ Հայկազ Ֆանյան Ըստ պարագլխի այս ելույթի` Ալիևը հրաժարվել էր Արցախից. Դավիթ ՍարգսյանՊուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Կրեմլ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում 27-ամյա կալանավորվածին հայտնաբերել են կախված վիճակում Քարդաշյան-Ջեներ ընտանիքը Գլենդեյլում հայկական ռեստորանի միջոցով անվճար սննդով է ապահովել հրդեհների դեմ պայքարող հրշեջների և կամավորների ԵՄ-ն ՌԴ սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից 3 մլրդ եվրո է տրամադրել Ուկրաինային Նավալնու փաստաբաններին սպառնում է առնվազն 5 տարվա ազատազրկում Տնամերձ հողամասում հայտնաբերվել է մաhացած տղամարդ, կողքին էլ՝ ողորկափող հրացան (լուսանկար) Բայդենը որոշում է կայացրել սեպտեմբերի 11-ի կազմակերպչի վերաբերյալ
Ժամանց

Կանանց կռիվ Երևանում. ինչով է ավարտվել այն

«Առաջին լրատվական»-ը գրում է   Երևանի ընդհանուր իրավասության դատարանի «Նոր Նորք» նստավայրում Արման Հովհաննիսյանի նախագահությամբ ավարտվել է Լիլիթ Հ.-ի գործի դատական քննությունը: Նախաքննական մարմինը այս քրեական գործը դատարան էր ուղարկել երկու ամբաստանյալուհիների կազմով՝ բացի Լիլիթից մեղադրանք էր առաջադրված նաև Իզաբելլա Մ.-ին: Նրանց երկուսին էլ սկզբում համարժեք մեղադրանք էր առաջադրվել՝ փոխադարձ քաշքշուկի ընթացքում կանայք, ըստ մեղադրանքի, միմյանց առողջությանը պատճառել էին միջին ծանրության վնաս՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 1-ին մասով: Միայն թե նախաքննության ավարտական փուլում, երբ դատաբժշկական չորրորդ՝ հանձնաժողովային փորձաքննության եզրակացությամբ ի վերջո պարզվել է, որ առողջության միջին ծանրության վնաս հակառակորդը չի ստացել,  Լիլիթի մեղադրանքը փոփոխվել է, նրան շատ ավելի մեղմ մեղադրանք է առաջադրվել՝ ծեծի և բռնություն գործադրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով: Դատաքննության սկզբում Իզաբելլա Մ.-ի շահերի պաշտպանի միջնորդությամբ ու Իզաբելլայի համաձայնությամբ՝ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է Համաներման վերջին ակտի համապատասխան դրույթի կիրառմամբ: Ամբաստանյալի աթոռին մնացել է Լիլիթ Հ.-ն: Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի սեպտեմբերի 7-ին, ժամը 15-ի սահմաններում «Վիպ ավտոդպրոց» ՍՊ ընկերության գրասենյակում ավտոդպրոցի կողմից իրեն մատուցված ոչ պատշաճ ծառայությունների համար նախապես վճարված գումարը վերադարձնելու շուրջ Լիլիթ Հ.-ն վիճաբանել է գրասենյակի աշխատակցուհի Իզաբելլա Մ.-ի հետ: Վիճաբանության ընթացքում տեղի է ունեցել քաշքշուկ, ըստ մեղադրանքի՝ «փոխադարձ կռիվ», Լիլիթ Հ.-ն «ծեծի է ենթարկել Իզաբելլա Մ.-ին և բռնություն է գործադրել նրա նկատմամբ՝ մեկ անգամ ապտակել է այտին, քաշել է մազերից, որի ընթացքում նաև աջ նախաբազկի շրջանում քերծվածքների ձևով պատճառել է առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ»: Դատարանում Լիլիթ Հ.-ն ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե 2017 թվականի օգոստոսին ամուսնու հետ գնացել է «Վիպ ավտոդպրոց»՝ ավտովարման դասընթացներ անցնելու համար: Իրեն առաջարկել են 50 հազար դրամ արժողությամբ փաթեթ, որի մեջ ներառված էին մեքենա վարելու և տեսական դասընթացներ: Ինքը համաձայնել ու ամբողջ գումարը միանգամից վճարելով՝ ձեռք է բերել առաջարկված փաթեթը: Աշխատակիցն իրեն ասել է, որ երկու օր հետո կարող է սկսել մեքենա վարելու դասընթացը: Ինքը զարմացել է, քանի որ մեքենայից այդ ժամանակ ոչինչ չէր հասկանում: Երկու օր հետո սկսվել է մեքենա վարելու դասընթացը՝ իրենց շենքի մոտ է եկել մի մարդ, առաջին իսկ օրից գնացել են Հրազդանի կիրճ, տեղերով փոխվելով՝ վարել են մեքենան: Մաշտոցի պողոտայով գնացել են Պարոնյան փողոց, և իր համար տարօրինակ էր, որ առանց ճանապարհային նշաններն իրեն սովորեցնելու, թույլ են տալիս մեքենա վարել: Դրա մասին ինքը հարցրել է վարորդին, նա պատասխանել է, որ ճանապարհային նշանները սովորեցնելը իր գործառույթի մեջ չի մտնում: Այդ դասից հետո իրեն զանգել է գրասենյակի աշխատակցուհի Իզաբելլան, որ հաջորդ դասի ժամը որոշեն: Ինքը հրաժարվել է՝ ասելով, թե երթևեկության կանոնները չգիտի, այդպես մեքենա վարելը ճիշտ չէ: Պնդել է՝ մինչև տեսական մասը չսովորի, մեքենա  չի վարելու: Սեպտեմբերի 6-ին գնացել է դասի, մոտ քսան աղջիկներ էին հավաքվել: Ինքը հասկացել է, որ շատերի մոտ է առկա իրեն հուզող խնդիրը: Հասկացել է, որ «ճիշտ տեղում չէ, ամեն բան բիզնեսի տարբերակ է», որոշել է այդ դպրոցում այլևս չշարունակել ուսումը, քանի որ իր համար ընդունելի չէր նրանց տարբերակը: Հաջորդ օրը գնացել է գրասենյակ՝ դասերը դադարեցնելու համար: Երբ ասել է իր դիրքորոշումը, Իզաբելլայի տրամադրությունը փոխվել է, նա իր հետ սկսել է հեգնական տոնով խոսել: Ինքը չի ցանկացել տոն տալ, ասել է, թե ժամանակ չունի, թող հաշվեն իր մասնակցած դասերը, մնացած գումարը վերադարձնեն: Ասել է, թե ողորմության հետևից չի եկել, իր գումարն է պահանջում, թող իրեն վերադարձնեն 50 հազար դրամից 30 հազար դրամը՝ մի բան էլ ավել նրանց էր մնում: Իր հետ շարունակել են հեգնանքով խոսել, վերադարձրել են 32 հազար դրամ՝ ասելով, թե իր ժամանակը հազիվ էլ երկու հազար արժենա: Ինքը 30 հազար դրամը վերցրել, իսկ 2 հազար դրամը պատռել ու նետել է Իզաբելլայի վրա՝ ասելով, թե այդ նա է աշխատում ժամավճարով, նրան կարող են ժամը երկու հազար դրամ վճարել, դա իրեն չի վերաբերում: Իզաբելլան զայրացած հետ է հրել աթոռը, մոտեցել է իրեն ու սկսել է ճանկռոտելով իրեն հրել ու ասել, թե դուրս է շպրտելու, սրան նայեք... Ինքը այդ ժամանակ չի զգացել, որ ճանկռոտելուց ձեռքն արյունոտվել էր: Փորձել  են Իզաբելլային մի կողմ տանել, բայց չի հաջողվել: Նա իրեն  քաշքշում էր, որ «դուրս շպրտի»: Նա իրեն չի հարվածել, միայն քաշքշել է, եղունգները մտցրել է իր ձեռքերի մեջ ու ճանկռոտել է: Ինքը նրա քթին չի հարվածել ու չէր կարող քթի վնասվածք պատճառել նրան: Իզաբելլան նստել է իր տեղը, ինքը կանգնած էր նրա սեղանի դիմաց: Իզաբելլան շարունակում էր վիրավորական խոսքեր ասել իրեն, ինքն այդ ժամանակ է տեսել ձեռքերի ճանկռվածքներն ու արյունը, զայրացել ու մեկ անգամ ապտակել է Իզաբելլային՝ ասելով՝ այսքանից հետո գոնե ձայնդ կտրիր: Իզաբելլան նորից հարձակվել է իր վրա: Նա բռնել է իր ձեռքից, հետո՝ մատից, մատը ոլորվել է, ինքը մատի կոտրվածք է ստացել, որովհետև մի կողմից աշխատողներն էին հետ քաշում Իզաբելլային, մյուս կողմից ինքն էր փորձում ձեռքերն ազատել նրանից: Նրանից ազատվելով՝ ինքն ասել է, թե կզանգի, որ համապատասխան մարդիկ գան, զբաղվեն նրանով: Հանել է հեռախոսը, բայց իր ձեռքից վերցրել են այն: Իր մի քանի պահանջից հետո են վերադարձրել հեռախոսը, ինքը դուրս է եկել: Ձեռքն ուռել ու թմրել էր, ինքը մտածում էր՝ կոտրվածք է: Զանգել է ամուսնուն, պատմել է կատարվածը, հետո զանգել է ոստիկանություն: Սպասել է  գրասենյակի առաջ: Երբ ամուսինն ու ոստիկանները եկել են, բոլորով ներս են մտել: Իզաբելլան այդ սենյակում չէր, ասում էին՝ հիմա կգա: Դրանից հետո ինքը գնացել է հիվանդանոց, ձեռքը գիպս են դրել: Ինքը հանգիստ է եղել՝ մտածելով, որ տեսախցիկներն ամեն բան ֆիքսած կլինեն: Քիչ անց հիվանդանոց են բերել Իզաբելլային, տարել են դիմածնոտային բաժանմունք, ինքը զարմացել է: Մի ծանոթ բժիշկ իրեն զգուշացրել է՝ զգույշ եղիր, գլխիդ չսարքեն... Ինքը չէր հավատում, որ նման բան հնարավոր է: Հիվանդանոցից գնացել են ոստիկանություն, որտեղ իրեն ասել են, թե Իզաբելլայի քիթը կոտրել է: Ինքն ասել է՝ անհնարին է, նրան այդպիսի հարված չէր հասցրել, բաց ձեռքով ապտակել է, դրանից նա կարող էր միայն «դաղելու զգացողություն ունենալ»: Բայց ինքը նրա մազերից չի քաշել, չի ճանկռոտել, «դա իր մեթոդը չէ»: Իզաբելլան է իրեն քաշքշել, ճանկռոտել, նրան հետ են քաշել գրասենյակի աշխատողները: Իր գլխին սարքել են՝ իբր ինքը հարվածել է Իզաբելլային, նրա գլուխը, իբր, դիպել է  պատին, նա ուղեղի ցնցում է  ստացել, քիթն էլ, իբր, կոտրվել է... Բայց ինքը նրան մեկ ապտակ էր հասցրել, որ լռի, մինչդեռ նա շարունակում էր իրեն անպատվել: Միայն չորրորդ դատաբժշկական փորձաքննությամբ է իրեն հաջողվել ապացուցել, որ Իզաբելլան այդ միջադեպի ընթացքում ո՛չ քթի կոտրվածք, ո՛չ ուղեղի ցնցում չի ստացել... Իր մասին նաև ասել են՝ իբր ինքը Իզաբելլային ոտքերով էլ է հարվածել: Դա էլ էր բացահայտ սուտ... Դատարանում Իզաբելլա Մ.-ն օգտվել է լռելու իրավունքից: Նախաքննության ընթացքում Իզաբելլան հայտնել էր, թե Լիլիթին չի քաշքշել, նրան մարմնական վնասվածք չի հասցրել, մատը չի կոտրել... Լիլիթը զրպարտում է իրեն... Նա դեպքի պահին եղել է ագրեսիվ տրամադրված... Միաժամանակ Իզաբելլան նշել է, որ 2008-2010 թթ քթի պլաստիկ վիրահատություն էր եղել... Այս գործով շատ հետաքրքիր են Իզաբելլա Մ.-ի նկատմամբ կատարված դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունները: 2017 թվականի սեպտեմբերի 13-ի դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ Իզաբելլա Մ.-ի մոտ, ի թիվս արյունազեղումների ու քերծվածքների, հաստատվել է քթոսկրերի կոտրվածք ու գլխուղեղի ցնցում, նրա առողջությանը պատճառվել է միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով: 2018 թվականի մայիսի 11-ի և 2018 թվականի օգոստոսի 31-ի կրկնակի դատաբժշկական փորձաքննությունների եզրակացություններով՝ հաստատվել է առաջին եզրակացությունը՝  քթոսկրերի կոտրվածքն ու գլխուղեղի ցնցումը: 2018 թվականի դեկտեմբերի 18-ի կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ Իզաբելլա Մ.-ի մոտ առկա են եղել քերծվածքներ ու քթոսկրերի հնացած կոտրվածք: Բոլոր բժշկական փաստաթղթերի, ռենտգեն պատկերների ու այլ հետազոտությունների արդյունքներով՝ փորձագետները եկել են եզրակացության, որ քթոսկրերի կոտրվածքը շատ ավելի հին է, չի կարող համապատասխանել 2017 թվականի սեպտեմբերի 7-ի վաղեմությանը, չի բացառվում, որ այն 2009 թվականի վիրահատության հետևանք լինի... Ինչ վերաբերում է «գլխուղեղի ցնցում» ախտորոշմանը, ապա, ըստ եզրակացության, այն տրվել է սուբյեկտիվ տվյալների հիման վրա, հաստատված չէ հարկլինիկական օբյեկտիվ ու գործիքային հետազոտությունների կատարմամբ... Հանձնաժողովային կրկնակի փորձաքննության արդյունքում արձանագրվել է, որ Իզաբելլա Մ.-ին պատճառվել են նախաբազկի քերծվածքներ, որոնք առողջության թեթև վնասի հատկանիշներ չեն պարունակում, դրանց ծանրության աստիճանը չի որոշվում: Այս եզրակացության ստացումից հետո նախաքննական մարմինը փոխել է Լիլիթ Հ.-ի մեղադրանքը, նրան մեղադրանք է առաջադրել Իզաբելլա Մ.-ին ծեծելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով: Դատարանը, գործով ձեռք բերված ապացույցները համադրելով, եզրահանգել է, որ Լիլիթ Հ.-ի արարքում հանցակազմը բացակայում է: Դատարանը Լիլիթ Հ.-ին ճանաչել է անպարտ և արդարացրել է՝ նրա արարքի մեջ հանցակազմի բացակայության հիմքով: 

Ավելին